Jump to content

Տիտիկակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտիկակա
իսպ.՝ Titicaca, կեչուա՝ Titiqaqa,...

տեսարան Isla del Sol կղզուց
Կոորդինատներ
Տեղագրություն Պերու Պերու

Բոլիվիա Բոլիվիա

Հայելու բացարձակ բարձրությունը 3812—3821 մ
Ավազանի մակերեսը 8300 կմ²
Ծավալը 893 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 1125 կմ
Ամենամեծ խորությունը 304 մ
Միջին խորությունը 140—180 մ
Լճի հանքայնությունը խմելու
Աղիությունը մինչև 1 ‰
Ջրահավաքի մակերեսը 58 000 կմ²
Սկիզբ առնող գետերը Դեսագուադերո
Ծանոթագրություն
Տիտիկակա (իսպ.՝ Titicaca), կեչուա՝ Titiqaqa, այմարա՝ Titiqaqa), լիճ Անդերի լեռներում, հանդիսանում է Հարավային Ամերիկայի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը։

Տիտիկակա (իսպ.՝ Titicaca), կեչուա՝ Titiqaqa, այմարա՝ Titiqaqa), լիճ Հարավային Ամերիկայում՝ Անդերի լեռներում, հանդիսանում է աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը[1], Մարակայբո լճից հետո երկրորդն է Հարավային Ամերիկայում իր զբաղեցրած մակերեսով, նաև ամենաբարձրադիր նավագանցության համար պիտանի լիճն է։ Այն ունի 3812 մ բարձրություն ծովի մակարդակից։ Լիճը գտնվում է Ալտիպլանո (Altiplano) բարձրավանդակի հյուսիսային ծայրում, Պերու և Բոլիվիա պետությունների սահմանի միջև։ Լճի արևմտյան մասը տարածվում է Պերուի Պունո շրջանում (Puno), իսկ արևելյան կողմը գտնվում է Բոլիվիայում Լա Պաս (La Pas) շրջանում։

Առաջացման վարկածներ ու լեգենդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս լիճն աշխարհում ամենաառեղծվածայիններից մեկն է համարվում, նրա մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Ինչպես է մոտ 4000 մետր բարձրությամբ գոյացել այս քաղցրահամ հսկա լիճը, ինչու են այստեղ բնակվում այն ծովային կենդանիները, որոնք հանդիպում են Խաղաղ օվկիանոսում, ովքեր են ապրել նրա հարևանությամբ և իրենց քաղաքակրթության հետքերն են թողել լճի ափին։ Գիտնականները փնտրում են պատասխանները, վարկածներ են առաջ քաշում, բայց ոչ մի կերպ վերջնական պատասխանները գտնել չեն կարողանում։ Այս լիճը մշտապես եղել է զբոսաշրջիկների և հնագետների ուշադրության կենտրոնում։ Վերջերս գիտնականները Տիտիկակայի հատակից գտել են թանկարժեք զարդերի բեկորներ։ Դրանք շուրջ 2000 կտոր են։ Ոսկե, արծաթե և կավե առարկաները պատկանում են տարբեր դարաշրջանների` այդ թվում և ինկերի կայսրությանը։ Տիտիկակայի շուրջ մշտապես բազմաթիվ լեգենդներ են հյուսվել,  որոնցից մեկն էլ հենց ինկերի դարաշրջանին է վերաբերում։ Ըստ այդ լեգենդի` ինկերը մեծ թվով հարստություն են նետել լիճը` դրանք փրկելով իսպանացի նվաճողներից։ Հնադարյան քաղաքակրթության հետքեր լճի հատակին էլի են գտնվել։ Ստորջրյա հնագետները մի ամբողջ քաղաք են գտել Տիտիկակայի հատակում` հսկայական տաճարով։

Անվանման ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտիկակա անունը լճին շնորհել են իսպանացիները և բաղկացած է հնդկացիների կեչուա լեզվի բառերից՝ «կակա»՝ ժայռ և «տիտի»՝ պումա (կեչուա) ցեղի սուրբ կենդանու անունից։ Այմարա և կեչուա ժողովուրդը լիճը կոչում է «Մամակիտա», իսկ ավելի վաղ այն կոչվել է «Պուկինի լիճ», այսինքն գտնվում է պուկինի ժողովրդի երկրում[2]։

Ֆիզիկական պարամետրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը 8300 կմ²է, բարձրությունը 3821 մ է (ենթարկվում է սեզոնային մեծ փոփոխությունների)[3], միջին խորությունը 140—180 մ է, արավելագույնը՝ 281 մ։ Ջրի ջերմաստիճանը լճի միջին մասում (հունվարից-սեպտեմբեր) չի փոփոխվում և կազմում է 10—12 °C, սակայն գիշերային ժամերին լճափը սառչում է։ Լճի մակերեսին միջին ջերմաստիճանը 10-14 °C: Լիճ են թափվում ավելի քան 300 գետ, որոնք սկիզբ են առնում սառցադաշտերից։ Դրանցից են` Ռամիս (Ramis), Կոատա (Coata), Լավե (IIave), Հուանկանե (Huancane) և Սուչես (Suchez): Ավելի քան 20 փոքր գետակներ դուրս են գալիս լճից։ Ամենախոշորը Դեսագուադերո գետն է, որը թափվում է Բոլիվիայի տարածքում գտնվող Պոոպո անհոսք լիճը։ Լճում կա 41 կղզիներ, որոնց մի մասը խիտ բնակեցված են։ Գետային հոսքը կազմում է ջրային հաշվեկշռի 5 %-ից էլ պակաս, քանի որ ջրի մեծ մասի կորուստը ջրի գոլորշիացումն է, որը տեղի է ունենում ուժեղ քամիների և արեգակնային ճառագայթման արդյունքում։ Ջրի աղիությունը մինչև 1 է, որի պատճարով էլ Տիտիկական համարվում է քաղցրահամ լիճ։

Երկրաբանական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերի երկրաբանական հետազոտությունը, լճի, ինչպես նաև այլ ջրավազանների կենդանական և քիմիական կազմությունը ցույց է տվել, որ ավելի քան 100 միլիոն տարի առաջ Տիտիկական 3750 մ ավելի ցածր է գտնվել, քան հիմա, և եղել է ծոց։ Մինչև հիմա լիճը բնակեցված է հիմնականում ծովային ձկների և խեցգետնակերպերի կողմից։ Լեռների լանջերին պահպանվել են ծովային ալեբախության հետքեր, իսկ ափերին` ծովային կենդանիների քարացած մնացորդներ։ Պլեյստոցենում կազմել է խոշոր սառցադաշտային Բալիվյան լճի մասը (իսպ.՝ Ballivián), ներառելով իր մեջ ժամանակակից աղուտները՝ Սալար-դե-Կոյպասը և Սալար-դե-Ույունի, ինչպես նաև Պոոպո լիճը[4]։

Ստորջրյա հնագիտական հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի օգոստոսին իտալական ջրասուզակների և հնագետների խումբը 30 մ խորության վրա հայտնաբերեց ստորջրյա քարային սանդղավանդ, որը հավանաբար համարվում էր հնագույն սալահատակ, ընդամենը 1 կմ երկարությամբ պատ, մարդու գլխի տեսքով քարե փորագրված քանդակ, որը հիշեցնում էր Տիուանակո քաղաքի քարի քանդակները (գտնվում է Տիտիկակա լճից 19 կմ հեռավորության վրա)։ Հայտնաբերված գտածոները 1500 տարեկան են։ Ըստ տեղական լեգենդների, լճի հատակում գտնվում էր Վանակու քաղաքը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Озеро Титикака — Полная морская энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  2. Guamán Yoma de Ayala, 1615: 171, 178
  3. Уровень озера Титикака продолжает понижаться Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // BuenoLatina.ru, 17 июля 2010
  4. Clapperton, C.M., 1993, Quaternary Geology and Geomorphology of South America. Elsevier Science, Amsterdam. 779 pp.
  5. научно-популярный фильм «Древние пришельцы. Подводные миры» (անգլ.՝ Ancient Aliens. Underwater Worlds), 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտիկակա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 14