Պոոպո
Կոորդինատներ | ||
Երկիր | Բոլիվիա | |
Տեսակ | անհոսք | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 3686 մ | |
Ավազանի մակերեսը | մոտ. 1300 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 3 մ | |
Միջին խորությունը | 1,5 մ | |
Աղիությունը | 15-125 ‰ | |
Ջրահավաքի մակերեսը | 27700 կմ² | |
Թափվող գետերը | Դեսագուադերո՝ մինչև 1962 թ. | |
Պոոպո (իսպ.՝ Lago Poopó), ցամաքող[1][2], անհոսք, աղի լիճ կենտրոնական Անդերում, Բոլիվիայում, 3690 մ բարձրության վրա։ Գտնվում է Оրուրո դեպարտամենտի կենտրոն Օրուրո քաղաքից 130 կմ հեռավորության վրա։
Լճի դինամիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին սառցե դարաշրջանի ավարտի ժամանակ Անդերում (11—13 հազար տարի առաջ) Պոոպոն Բալիվյան (իսպ.՝ Ballivián) խոշոր սառցադաշտային լճի մասն էր կազմում։ Հսկայական այս լիճն իր մեջ ընդգրկում էր ժամանակակից աղուտները՝ Սալար դե Կոյպասի և Սալար դե Ույունի, ինչպես նաև Տիտիկակա լիճը[3]։ Լճի բարձր ջրագծի (ծովի մակարդակից 3686 մ բարձրություն), փոքր խորության (3 մետրից պակաս) և շատ չոր, ցամաքային կլիմայի պատճառով, տեղումների քանակի ամենաքիչ փոփոխությունը շրջակա ավազանում խիստ է անդրադառնում ջրի մակարդակի վրա։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի բարձրադիր ափերը կազմված են քարածխային շրջանի կրաքարերից, իսկ հարթավայրային հատվածները կարմիր ավազաքարից և կոնգլոմերատներից։ Գետի ափամերձ հատվածը եղեգնուտ է[4]։ Ափերը ճահճացած են։ Պոոպո լճից սկիզբ է առնում միայն մի փոքր առվակ (հարավում), որը հոսում է արևմուտք և ավարտվում Սալար դե Կոյպաս աղուտում։ Պոոպո լճի ջրի մակարդակը մշտապես ընկնում էր, որը պայմանավորված էր բազմաթիվ պատճառներով։ 1962 թվականին Դեսագուադերո գետը փոխեց իր հունը և ջրերը հոսեցին Ուրու Ուրու լիճ, որն Էլ պակասեցրեց Պոոպո լճի ջրի մակարդակը։ Մեծ քանակությամբ ջուր կորչում է ուժեղ գոլորշիացման և տեղական քամիների պատճառով, որի շնորհիվ թե գետը և թե լիճերը ծանծաղում են[5]։ Անձրևային սեզոնում ջրերի մի մասը Լակախաուիրա գետի հունով հոսում է դեպի արևմուտք՝ պարբերաբար ցամաքող Կոյպասա աղի լիճը։
Աղիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի մակերեսը տատանվում է 1100-ից մինչև 2500 կմ2, որն էլ նրան դասում է Հարավային Ամերիկայի խոշորագույն աղի լճերի շարքում։ Միջինում նրա մակերեսը կազմում է 1340 կմ2։ Դիտարկումների արդյունքում լիճն ամենամեծ չափերի հասել է 1940-ական թվականներին։ Մինչև 1962 թվականը Պոոպոյի մեջ էր թափվում Տիտիկակա լճից սկիզբ առնող Դեսագուադերո միակ գետը։ Գետը հոսում է աղով հագեցած ապարներով, որի արդյունքում Պոոպո լճին բերում է աղի ջուր։ Պոոպոյի ջրավազանի հիմնական մասը լրացվում է (մոտավորապես 92% ջուր) Դեսուագադերո գետից։ Թթվայնությունը պայմանավորվում է ջրի ծավալով։ 2006 թվականի հոկտեմբերին և նոյեմբերի լճի հյուսիսային հատվածում աղիությունը (15-30000 մգ/լ) է։ Լճի հարավային հատվածում ջրի աղիությունը ավելի բարձր է (105000-125000 մգ/լ)։ Ջրի տեսակը Na-(Mg)-Cl-(SO4): Դրենաժային տարածքում առկա են նատրիումի քլորիդի (NaCl) երկրաբանական աղբյուրներ, որոնք նպաստում են Պոոպո լճի աղտոտմանը։
Հանքարդյունաբերություն և ծանր մետաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոոպո լճի ավազանում հանքարդյունաբերության երկար ավանդույթ կա։ Մետաղների արդյունահանումը սկսվել է 13-րդ դարից՝ դեռ ինկերի կողմից։ 16-րդ դարում իսպանացիների գաղութացումից հետո հանքարդյունաբերական գործունեությունը ավելի աճեց։ Այս պահին տարածաշրջանը դարձավ Բոլիվիայի հանքարդյունաբերական կենտրոններից մեկը։ 19-րդ դարի վերջից հանքարդյունաբերությունը պատկանում է «Քոլոն Պոոպո» արդյունահանման ընկերությանը։
Հանքարդյունաբերական շրջանները գտնվում են Անդերի կենտրոնական հատվածի՝ Արևելյան Կորդիլիերների ստորոտներում, Պոոպո լճի արևելյան ափի երկայնքով։ Արդյունահանման մեջ ամենամեծ մասնաբաժին ունեցող հանքանյութերն են արծաթն ու անագը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Պոոպոյի ավազանի մակերեսային և ստորերկրյա ջրերում բարձր են ծանր մետաղների մնագորդները։ Այս մետաղները, բնականաբար, գտնվելում են հատակում, քանի որ նրանք առաջանում են քայքայման արդյունքում։ Հանքարդյունաբերական գործունեության հետևանքով տարածքը հետագայում աղտոտվում է ծանր մետաղներով։ Հանքավայրերի թթվային կազմության մնացորդները և հանքանյութի մեխանիկական մշակումը արագացնում են լճի աղտոտման գործընթացը։ Լճի ջրի մեջ մկնդեղի, կապարի և կադմիումի մնացորդները գերազանցում են Բոլիվիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանային թույլատրելի խտությունը խմելու ջրի համար։
Ֆլորա և ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկնատեսակներից չորսից երեքը լճի բնիկներն են՝ մաուրի ( Trichomycterus catfish), քարաչ և իսպի (Orestias spp.) տեսակները։ 20-րդ դարում լիճ են բերվել երկու էկզոտիկ ձկնատեսակներ[6]՝ 1942 թվականին՝ թռաչան՝ ծիածանափայլ իշխանը և պեժերեյը 1955 թվականին։ Այս խոշոր ձուկն այժմ ամենաառաջին վաճառվող ձկնատեսակն է։ Ջրային թռչունների կյանքը բավականին բազմազան է, ընդհանուր առմամբ հաշվում է 34 տեսակներ։ Ֆլամինգոյի ամենատարածված տեսակներից են՝ Անդյան, Ջեյմս և Չիլիական տեսակները։ Թռչունների շատ տեսակներ սպառնալիքի տակ են։ Դրանց թվում են Անդյան ֆլամինգոն և Անդյան կոնդորը։ Պոոպո լիճը չված թռչունների հանգստի վայր է։ Պոոպոյում և նրա շրջակայքում հայտնաբերվել են 17 բույսերի և 3 ջրիմուրների տեսակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ [1]
- ↑ Clapperton, C.M., 1993, Quaternary Geology and Geomorphology of South America. Elsevier Science, Amsterdam. 779 pp.
- ↑ Гаврилюк В. С. Фізична географія Південної Америки. — Київ: Вища школа, 1993. — ISBN 5-11-003965-8 (ուկր.)
- ↑ «Bolivia's Lake Poopó Disappears». NASA.
- ↑ «Aquaculture Development in Sistan-Baluchestan 2005 - 2008» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Озеро Поопо в Britannica online encyclopedia
- http://earthobservatory.nasa.gov/Newsroom/NewImages/images.php3?img_id=17254 Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոոպո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 378)։ |