Տիուանակո
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ժամային գոտի | UTC−4 | |
| ||
Տիուանակո կամ Տայպիկալա (երբեմն՝ Տիաուանակո, Տիուանակու, Տիվանակո, այմարա՝ Tiwanaku), հին քաղաք, համանուն անդյան քաղաքակրթության հոգևոր և քաղաքական կենտրոն։ Գտնվում է Բոլիվիայի Տիտիկակա լճի հարավային ափից 15 կմ հեռավորության վրա[1]։ 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական բնակչության մեծ մասը խոսում է այմարա (հնդկացիների երեք լեզուներից մեկը, որը հեռավոր նմանություն ունի կեչուալեզվի հետ), փոքրամասնությունը՝ ուրու (Uru) կամ նրա նման չիպայա (Chipaya) լեզուներով։ Նախկինում տարածված է եղել ներկայում անհետացած պուկինա լեզուն։ Ալան Կոլատան կարծում էր, որ այս բոլոր լեզուները կարևոր են եղել Տիուանակոյում[3]։ Տարածքի անվանումը այմարա լեզվով համահունչ է եղել Տայպիկալայի հետ (Taypikala, Taipikala), որը նշանակում է «քար կենտրոնում», քանի որ տարածքը, նրանց կարծիքով, գտնվում էր աշխարհի կենտրոնում[4][5]։ Անվանումը, որով Տիաուանակաոն կոչել են նրա բնակիչները, չի պահպանվել նրանց՝ գիր չունենալու պատճառով[6][7]։ Կարծիք կա, որ դրանից առաջ գոյություն է ունեցել անվանում նաև պուկինա լեզվով[8]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է, որ նախագաղութային Բոլիվիայում արդեն 2-9-րդ դարերում Տիուանակոն եղել է ամենամեծ քաղաքը Կենտրոնական Անդյան տարածաշրջանում և Պուկինա պետության կենտրոնը։ Այդ ժամանակ քաղաքը գրավել է մոտ 6 կմ² տարածք և ունեցել 40 հազար բնակիչ։ Մոտ 1180 թվականին բնակիչները լքել են քաղաքը կոլյա (այմարա) ցեղերի կողմից Պուկինայի ջախջախումից հետո։
Պուկինա պետականության անկումից հետո Տիուանակոն՝ նրա կարևոր նշանակություն ունեցող կենտրոնը շարունակել է կարևոր դեր խաղալ ինկերի դիցաբանության մեջ։ Նրանք Տիուանակոն համարել են այն վայրը, որտեղից ծնունդով եղել են իրենց առաջին առասպելական կառավարիչ սապա ինկա Մանկո Կապակը և նրա քույրը և կինը՝ Մամա Օկլիոն։ Սա վկայում է այն վարկածի օգտին, որ պատմական ինկերի ծագել են Տիուանակո տարածաշրջանից։
Տիուանակոն մեծ տեղ է զբաղեցնում այմարա ժամանակակից ժողովրդի լեգենդներում և հավատալիքներում։
Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ ամենահին ավերակները վերաբերում են մ.թ.ա. 200 թվականից մինչև մեր թվարկության 200 թվականն ընկած ժամանակահատվածին, գլխավոր կառույցները՝ մեր թվրկության 600-1000 թվականներին ընկած ժամանակահատվածին[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Britannica, 2008, P. 1915
- ↑ «Tiwanaku: Spiritual and Political Centre of the Tiwanaku Culture»։ unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2017-10-03
- ↑ Kolata, 1993, P. 33—35, 66—69
- ↑ Kolata, 1993, P. 8
- ↑ Kelley David H., Milone Eugene F. (November 19, 2004)։ Exploring Ancient Skies: An Encyclopedic Survey of Archaeoastronomy։ Springer։ ISBN 978-0-387-95310-6
- ↑ Hughes Holly (October 20, 2008)։ Frommers 500 Places to See Before They Disappear (500 Places)։ Frommers։ էջեր 266։ ISBN 978-0-470-18986-3։ Վերցված է օգոստոսի 9, 2009
- ↑ «Profile: Fabricio R. Santos - The Genographic project»։ Genographic Project։ National Geographic։ Վերցված է 2009-08-09
- ↑ Medinaceli, 2006, P. 194
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Britannica Concise Encyclopedia : From the editors of the Encyclopedia Britannica / Ed. by Anita Wolff. — Revised and expanded edition. — Encyclopædia Britannica, 2008. — 2114 с. — ISBN 978-1-59339-492-9.
- Historia de Bolivia : Período prehispánico :
[իսպ.] : en 2 v. / Ximena Medinaceli. — La Paz : Fundación del Banco Central de Bolivia, 2006. — Т. 1.
- Kolata, Alan L. The Tiwanaku : Portrait of an Andean Civilization. — Wiley-Blackwell, 1993. — 336 с. — ISBN 978-1-55786-183-2.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Куприенко С.А. Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма / Под ред. С.А. Куприенко. — Видавець Купрієнко С.А., 2013. — 418 с. — ISBN 978-617-7085-03-3.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Map of Ingavi Province, Agua en Bolivia, CGIAB, արխիվացված օրիգինալից April 18, 2009-ին, https://web.archive.org/web/20090418121453/http://www.aguabolivia.org/situacionaguaX/Riego/mapas/lapaz/ingavi.htm, վերցված է September 22, 2013
- «Tiwanaku: Spiritual and Political Centre of the Tiwanaku Culture», World Heritage List, World Heritage Centre, UNESCO, https://whc.unesco.org/pg.cfm?cid=31&id_site=567, վերցված է September 22, 2013
- Daily Life at Tiwanaku, Archæology student, արխիվացված օրիգինալից May 22, 2010-ին, https://web.archive.org/web/20100522091226/http://www.archaeologystudent.com/tiwanaku/, վերցված է September 22, 2013
- «Revealing Ancient Bolivia», Archaeology Magazine (Archaeological Institute of America), 2004, http://interactive.archaeology.org/tiwanaku/, վերցված է September 22, 2013
- «Geophysics and Geomatics at Tiwanaku», Center for Advanced Spatial Technologies, Fayetteville, AR: University of Arkansas, http://www.cast.uark.edu/projects/tiwanaku/, վերցված է September 22, 2013
- Heinrich, P (2008), «Tiwanaku (Tiahuanaco) Site Bibliography», Papers, Hall of Ma’at, արխիվացված օրիգինալից 2019-09-06-ին, http://www.hallofmaat.com/modules.php?name=Articles&file=article&sid=166, վերցված է 2020-06-24
- Higueros, A (1999), «Archaeological Research on the Tiwanaku polity in Peru and Bolivia», Arqueologia Andina y Tiwanaku, http://www.tiwanakuarcheo.net/1_main/tiwanaku.html
|