Չան Չան (հնավայր)
| Chan Chan | |
| Մաս է կազմում | Պերու, Տրուխիլիո |
|---|---|
| Մակերես | 20 քառ. կմ |
| Կառուցվել է | 850 թ. |
| Մշակույթներ | Չիմու մշակույթ |
Չան Չան, հնավայր Պերուի Տրուխիլիո քաղաքից մոտ 5 կմ դեպի հարավ [1]: Այն Հարավային Ամերիկայում նախակոլումբոսյան ամենամեծ քաղաքն է[2]: Այն գտնվում է Մոչե հովտում [3] և 900-1470 թթ. եղել է պատմական Չիմորի Կայսրության մայրաքաղաքը [4]: Չիմորը զարգացել է Չիմու մշակույթից, որը 1400 թվականին հաստատվել է Պերուի ափամերձ տարածքում: Չիմու մշակույթի լեզվով՝ Քուինգնամով, Չան Չան անվանումը թարգմանվում է որպես «արև- արև»: Քաղաքին այս անունը տրվել է արևոտ կլիմայի պատճառով[5] [6]:
Չան Չանը գտնվում է Հյուսիսային Պերուի ափամերձ անապատի համեմատաբար ավելի չորային մասում [7]: Անձրևների բացակայության պատճառով քաղաքի ջրի հիմնական պաշարը ստացվել է գետերից՝ ոռոգման համակարգերի միջոցով:
Չան Չանի տարածքը կազմել է մոտ 20 կմ²: Քաղաքի կենտրոնում եղել են շքեղ ամրոցներ, որոնցում առկա էին առևտրի կենտրոններ, մթերանոցներ և արքայական գերեզմանատներ [8]: Այս ամրոցների ճոխությունից երևում է, որ դրանք նախատեսված էին արքայական դասի համար: Չան Չանի ցածր խավը ապրում էր անկանոն, միմյանց կից, սենյականման տներում: Քանի որ այս դասի մարդիկ մեծ մասամբ արհեստավորներ էին, նրանց տները հաճախ օգտագործվում էին որպես արհեստանոցներ [9]:
Բովանդակություն
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չան Չան անվանումը հավանաբար ծագել է Քուինգնամ լեզվի «չանգ» բառից, որը նշանակում է «արև»: Բառացիորեն Չան Չան նշանակում է «Արև Արև»: Քուինգնամ լեզվում ընդունված է եղել բառի կրկնությունը, որի դեպքում բառը ձեռք է բերել նոր իմաստ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Չան Չան նշանակում է «մեծ արև» կամ էլ «պայծառ արև»: Մեկ այլ տեսության համաձայն՝ բառը ծագել է «շիան» կամ «սիան» տերմինից: «Շի» վանկը թարգմանվում է որպես «լուսին», իսկ «ան» նշանակում է «տուն»: Այսպիսով «շիան» կամ «սիան» նշանակում է «լուսնի տուն», որտեղից էլ կարելի է եզրակացնել, որ լուսինը Չան Չանում հիմնական աստվածությունն էր:
|
| |
| * | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | i, iii |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Հարավային Ամերիկա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 1986 (10-րդ նստաշրջան) |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
Հակիրճ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասում են, որ Չան Չանը կառուցվել է Չիմուների կողմից մոտ 850 թվականին [10]: Այն Չիմոր Կայսրության մայրաքաղաքն էր և ուներ մոտ 40-60 հազար բնակչություն:
1470 թվականին, երբ Ինկերը գրավեցին Չիմուն, Չան Չանը սկսեց անկում ապրել: 1535 թվականին Ֆրանցիսկո Պիզարոն հիմնադրեց իսպանական Տրուխիլիո քաղաքը, որը ստվեր գցեց Չան Չանի վրա: Երբ Չան Չանը այլևս մայրաքաղաք չէր, այն շարունակում էր հայտնի մնալ իր հարստությունների շնորհիվ և այդ իսկ պատճառով էլ նվաճվեց իսպանացիների կողմից:
Չան Չանի գերեզմանատներից մեկում պեղումների ժամանակ գտնվել են թանկարժեք առարկաներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5.000.000 դոլար: Դրանք բոլորը պատկանել են Չիմու մշակույթին:
1969 թվականին Միքայել Մոսելեյը և Քարոլ Մեքին Չան Չանում սկսել են պեղումներ իրականացնել: Այդ պեղումները շարունակվում են մինչ օրս:
Պահպանման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին առաջադրվել և Պերուի կառավարության կողմից հավանության է արժանացել «Չան Չան հնագիտական համալիրի պահպանման և կառավարման լայնամասշտաբ ծրագիրը» [11]:
Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականի նոյեմբերի 28-ին Չան Չանը ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս [12]:
Հնավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չան Չան հնավայրը զբաղեցնում է մոտ 20 կմ2 տարածք: Այն համարվում է Ամերիկայի ամենամեծ կավաշեն քաղաքը: Պարսպապատ կառույցները, որոնք կազմում են քաղաքը, հետևյալն են.
| Հին Անվանում | Ներկայիս անվանում | Նշանակություն |
|---|---|---|
| Chayhuac | Chayhuac An or Quixmic An | Չայհուակ տուն կամ սկզբնական տուն |
| Uhle | Xllangchic An | Արևելյան տուն |
| Laberinto | Fechech An | Արևմտյան տուն |
| Gran Chimú | Utzh An | Մեծ տուն |
| Squier | Fochic An | Հյուսիսային տուն |
| Velarde | Ñing An | Ծովային տուն |
| Bandelier | Ñain An | Թռչունների տուն |
| Tschudi | Nik An | Կենտրոնական տուն |
| Rivero | Chol An | Նոր կամ վերջնական տուն |
| Tello | Tsuts An | Փոքր տուն |
Nik An (Ex Tschudi) կոչվող պարսպապատ համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Nik An» կոչվող պարսպապատ համալիրը Չիմու մշակույթում ջրի, մասնավորապես ծովի կարևորությունը լուսաբանող ամենավառ օրինակն է: Պատերի բարձրաքանդակները ունեն ձկների տեսք, որոնք ուղղված են դեպի հյուսիս և հարավ: Դրանք հավանաբար խորհրդանշում են Պերուի ափով անցնող երկու հոսանքները՝ Հումբոլդտ սառը հոսանքը, որը գալիս է հարավից և Էլ Նինյո տաք հոսանքը, որը գալիս է հյուսիսից:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կան պարսպապատ տասը միջնաբերդեր, որոնցում ժամանակին եղել են ծիսական նշանակության սենյակներ, դամբարաններ, տաճարներ և ամբարներ [13]: Դրանք եղել են նաև արքայական նստավայրեր: Միջնաբերդերից բացի Չան Չանում կարելի է տեսնել անկանոն տեսք ունեցող իրար կից կառույցներ և գերեզմանաթմբեր, որոնք կոչվում էին ուակա: Այդտեղ հայտնաբերվել է մեծ քանակությամբ խեցեղեն, որ օգտագործվել է հուղարկավորության արարողությունների ժամանակ: Չան Չան քաղաքի շինարարությունը իրականացրել է բանվոր դասակարգը: Չան Չանի հատակագիծը եռանկյունաձև է: Քաղաքը շրջապատված է 15-18 մ բարձրություն ունեցող պարիսպներով: Հյուսիսից պարիսպներ չկան, քանի որ հյուսիսային պատերը ավելի շատ են կլանում արևի ճառագայթները, ինչպես նաև պաշտպանում են քամուց: Ամենաբարձր պատերը պաշտպանում են ափից փչող հարավարևմտյան քամուց:
Պատերը կառուցված են կավե աղյուսներից: Դրանք պատված են հարթ մակերևույթով, որի վրա քանդակված են բարդ և խճճված զարդանախշեր: Որմնանկարներում շատ են հանդիպում թռչունների, ձկների և փոքր կաթնասունների ինչպես իրատեսական, այնպես էլ գրաֆիկական պատկերներ:
Ոռոգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական շրջանում քաղաքի ջրի հիմնական պաշարը ստացվել է հորերից, որոնք ունեին մոտ 15 մետր խորություն[14]: Քաղաքի շրջակայքում մշակովի հողերն ավելացնելու նպատակով ստեղծվել է Մոչե գետից սնվող ջրանցքերի համակարգ [15]: Այս համակարգի կառուցումից հետո քաղաքը զարգանալու մեծ հեռանկարներ ուներ: Մոտ 1100 թվականին աղետաբեր ջրհեղեղը ավերել է դեպի հյուսիս գնացող ջրանցքերի մեծ մասը: Ջրհեղեղի պատճառով Չիմու մշակույթը սկսել է տնտեսությունը կենտրոնացնել օտար ռեսուրսների, այլ ոչ թե գյուղատնտեսության վրա:
Սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղանակային փոփոխությունների՝ հորդ անձրևների, ջրհեղեղների և ուժգին քամիների պատճառով առաջացած էրոզիան կարող է հանգեցնել Չան Չանի հին կառույցներից շատերի փլուզմանը [16] [17]: Քաղաքին սպառնացող վտանգներից են էլ Նինյո ցիկլոնի փոթորիկները, որոնք Պերուի ափամերձ շրջանում առաջացնում են հորդ անձրևներ և ջրհեղեղներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Carter Benjamin (2008-01-01)։ Technology, Society and Change: Shell Artifact Production Among the Manteno (A.D. 800--1532) of Coastal Ecuador։ ProQuest։ ISBN 9780549646341
- ↑ The Smithonian Staff (March 2010), «10 Must-See Endangered Cultural Treasures», Smithsonian 39 (12): 35, http://www.smithsonian.com - Chan Chan, Peru, End of an Empire by Bruce Hathaway
- ↑ Moseley Michael (24 January 1975)։ «Chan Chan: Andean Alternative of the Preindustrial City»։ Science։ JSTOR 1739056
- ↑ Smailes Richard (March 2011)։ «Building Chan Chan: A Project Management Perspective»։ Latin American Antiquity։ JSTOR 23072515
- ↑ Rowe John (1948)։ «The Kingdom of Chimor»։ Acta Americana
- ↑ D'Altroy Terence (2002)։ The Incas։ Malden, MA: Blackwell Publishing։ էջ 41։ ISBN 978-0-631-17677-0
- ↑ Otto Holstein (1927). Chan-Chan: Capital of the Great Chimu. Geographical Review Կաղապար:Nobreak Կաղապար:Subscription needed
- ↑ Moore Jerry (2002)։ Encyclopedia of Prehistory։ Human Relations Area Files, Inc.
- ↑ West Michael (January 1970)։ «Community Settlement Patterns at Chan Chan, Peru»։ American Antiquity։ JSTOR 278179
- ↑ Murray T (2001)։ «Chan Chan»։ Encyclopedia of Archaeology: History and discoveries
- ↑ «Legal Documentation of the Peruvian Government taking care of Chan Chan» (.PDF)
- ↑ «Chan Chan la ciudadela de barro que resiste al paso del tiempo»։ Վերցված է 2012-11-25
- ↑ Keatinge Richard, Day Kent (Winter 1973)։ «Socio-Economic Organization of the Moche Valley, Peru, during the Chimu Occupation of Chan Chan»։ Journal of Anthropological Research։ JSTOR 3629879
- ↑ The Inca World: The development of pre-Columbian Peru, A.D. 1000-1534 by Laura Laurencich Minelli, Cecilia Bákula, Mireille Vautier – Google Books
- ↑ http://www.greentracks.com/Chan_Chan.htm
- ↑ Endangered Site: Chan Chan, Peru
- ↑ Climate Change: Sites in Peril
| ||||||