Միասմբակավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միասմբակավորներ (լատին․՝ Perissodactyla), կաթնասունների կարգ։ Խոշոր, հազվադեպ միջին մեծության կենդանիներ են։ Առջևի վերջավորություններն ունեն 1, 3 կամ 4, ետին վերջավորությունները՝ 1 կամ 3 մատ։ Առավել զարգացած է երրորդ մատը, որը կրում է մարմնի հիմնական ծանրությունը։ Մատների ծայրային ֆալանգները պատված են սմբակներով։ Ի տարբերություն երկսմբակավորների՝ միասմբակավորների ազդրոսկրերն ունեն երրորդ թմբիկ։ Բուսակեր են, ստամոքսը պարզ է, միախցիկ։ Ժամանակակից միասմբակավորներն ընդգրկում են 3 ընտանիք՝ ձիազգիներ, ռնգեղջյուրներ, գետակինճեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 524