Արքաների հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արքաների հովիտ[1][2][3] (արաբ․՝ وادي الملوك‎‎ Wādī al Mulūk), քարքարոտ հովիտ Եգիպտոսում, որտեղ փարավոնների, ինչպես նաև բարձրաստիճան մարդկանց և նրանց հարազատների համար կառուցվել են դամբարաններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքաների հովիտը Եգիպտոսի մ.թ.ա. XVI-XI դարերի մեծ և նշանավոր փարավոնների դամբարանատեղին է: Այն գտնվում է Լուքսորի մոտ: Այստեղ է նաև Թութանհամոն փարավոնի դամբարանը, որը զարմանալիորեն լավ է պահպանվել: Այսօր այն աշխարհի ամենահայտնի վայրերից մեկն է, ուր ամեն օր ավելի քան 9000 մարդ է այցելում:

Արքաների հովիտը պատկերված տիեզերքից

Դաշտավայրում կան առնվազն 63 գերեզմաններ, որոնք փորվել են 120 մետր բարձրությամբ ժայռի վրա և այնուհետև փակվել: Գերեզմաններից մի քանիսը, մասնավորապես Սեթի I-ի (մ.թ.ա.1278) գերեզմանը, առատորեն զարդարված է գեղեցիկ հարթաքանդակներով և գունավոր նկարներով, ներառյալ բազեի գլխով արևի աստված Ռայի պատկերները:

Ամենագեղեցիկ գերեզմանները Ամենհոտեպ I-ի (մ.թ.ա. 1506) և Թութմոս I-ի (մ.թ.ա. 1493) գերեզմաններն են, ինչպես նաև Ռամզես X-ի (մ.թ.ա. 1102) գերեզմանը, թեպետ իրականում նրա երբևէ այնտեղ թաղվելը բանավեճերի առարկա է: Դաշտավայրի ամենահայտնի գերեզմանոցը՝ Թութանհամոնի գերեզմանը, հայտնաբերել է բրիտանացի հնէաբան Հովարդ Քարթերը 1922 թվականին: Գերեզմանը ծածկող արվեստի գործերը այնքան շատ էին, որ դրանց ցուցակագրելու և Կահիրեի եգիպտական թանգարան տեղափոխելու համար պահանջվեց տասը տարի: Իրերը, օրինակ՝ մահացած Թութանհամոնի ոսկե դիմակը, համաշխարհային ճանաչում է ստացել որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշ և ցուցադրվել աշխարհի բոլոր երկրներում: 1972 թվականին Լոնդոնի Բրիտանական թանգարանում բացված ցուցահանդեսը դարձավ թանգարանի պատմության մեջ ամենաշատ այցելվողը՝ գրավելով 1 600 000 այցելուների:

Ճակատագրի հեգնանքով Թութանհամոնը իրականում եղել է Եգիպտոսի առավել նվազ կարևորություն ունեցող փարավոններից մեկը՝ մահվանից հետո դառնալով ամենանշանավորներից մեկը: Նա փարավոն դարձավ 9 տարեկանում՝ մ.թ.ա. 1333-ին, և կառավարեց ընդամենը մինչև մ.թ.ա. 1324-ը: Շատ հավանական է, որ նրա օրոք իրականացված այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են եգիպտական աստվածների ավանդական պանթեոնի և բազմաթիվ տաճարների կառուցումը, նախաձեռնել է ոչ թե Թութանհամոնը, այլ նրա խորհրդատուները:


Valley of the Kings panorama.jpg


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կամսար Ավետիսյան (1969)։ Հրաշալիքների աշխարհում։ Հայաստան 
  2. Զենոն Կոսիդովսկի (1987)։ Երբ արևը աստված էր։ Արևիկ 
  3. Կամսար Ավետիսյան (1985)։ Պատանի աշխարհագրագետ։ Սովետական գրող 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]