Մարդակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդակերպություն անթրոպոմոֆիզմ, կենդանի և անկենդան բնության երևույթներին, առասպելական էակներին (ոգիներին, սատկածներին) մարդկային հոգեկան և այլ հատկանիշներ վերագրելը։ Մարդակերպությոնը աշխարհայացքի նախասկզբնական ձև է և երևույթներին հաղորդել է գործելու, հուզվելու, ապրելու, մեռնելու և մարդկային այլ ունակություններ (երկիրը քնած է, երկինքը մռայլվում է)։ Այսպիսի մարդակերպությունը, որպես մտածողության եղանակ, ներկայումս հատուկ է միայն երեխայի հոգեկանին։ Նման պարզունակ դոգմատիկական մարդակերպությունը բնորոշ է մարդկային հասարակության զարգացման վաղ փուլերին և աստիճանաբար վերաճում է կրոնական մարդակերպությանյան, որը դրսևորվում է սատկածների և գերբնական էակների մասին դիցաբանական և կրոնական պատկերացումներում։ Մարդակերպությունը հատուկ է նաև ժողովրդական ստեղծագործությանը, քնարերգությանը, արվեստին։ Գիտության զարգացման ընթացքում մարդակերպությունը տեղը զիջում է գիտական աշխարհայացքին, թեև որոշ բնագավառներում շարունակում է գոյատևել (օրինակ, կենդանահոգեբանությունում)։ Արդի գիտական, տեխնիկական և կիբեռնետիկական գրականության մեջ հասկացությունների մարդակերպային գործածման (մեքենան «հիշում է», «խնդիր է լուծում» են) հիմքում ընկած է այն, որ մեքենան ընդօրինակում և կատարում է մարդուն բնորոշ գործողություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 306 CC-BY-SA-icon-80x15.png