Jump to content

Երկրորդ Բուլղարական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ բուլղարական կայսրություն
Ц︢рьство блъгарское
Դրոշ Զինանշան


Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուՄիջին բուլղարերեն, Հին ռումիներեն, Միջին հունարեն, Կումաներեն, Ալբաներեն
Մայրաքաղաք

Տիռնովո(1185-1393)

Նիկոպոլ(1393-1395)
Պետական կարգմիապետություն
Երկրի ղեկավարՑար
Մակերես293,000(1230) կմ²
ԿրոնԲուլղարական ուղղափառ եկեղեցի
Հիմնադրված է1185 թ.

Երկրորդ Բուլղարական կայսրություն ( բուլղար․՝ Ц(а)рьство бл(ъ)гарское;[1][2] բուլղար․՝ Второ българско царство) միջնադարյան բուլղարական [3][4]  պետություն էր, որը գոյություն է ունեցել 1185թ․-ից մինչև 1396թ․-ը։ [3] Առաջին Բուլղարական կայսրության իրավահաջորդը [5][6][7][8] այն հասել է իր հզորության գագաթնակետին ցարեր Կալոյանի և Իվան Ասեն II-ի օրոք, նախքան 15-րդ դարի սկիզբը, երբ այն աստիճանաբար սկսել է նվաճվել օսմանյանների կողմից։

Մինչև 1256 թվականը Բուլղարական երկրորդ կայսրությունը գերիշխող ուժն էր Բալկանյան թերակղզում՝ մի քանի խոշոր ճակատամարտերում հաղթելով Բյուզանդական կայսրությանը։ 1205 թվականին կայսր Կալոյանը Ադրիանապոլսի ճակատամարտում հաղթեց նորաստեղծ Լատինական կայսրությանը։ Նրա եղբորորդի Իվան Ասեն II-ը հաղթելով Էպիրոսի թագավորությանը, Բուլղարիան դարձրեց տարածաշրջանային գերտերություն։ Նրա օրոք Բուլղարիան տարածվեց Ադրիատիկից մինչև Սև ծով, և գրանցեց տնտեսության աճ։ Այնուամենայնիվ, 13-րդ դարի վերջում կայսրությունը սկսեց անկում ապրելմոնղոլների, բյուզանդացիների, հունգարների և սերբերի մշտական արշավանքների, ինչպես նաև ներքին անկարգությունների և ապստամբությունների պատճառով: 14-րդ դարը տեսավ ժամանակավոր վերականգնում կայունություն, բայց բալկանյան աճողավատատիրության պատճառով, կենտրոնական իշխանությունները աստիճանաբար կորցրեցին իրենց իշխանությունը շատ շրջաններում: Դրա պատճառով Բուլղարիան օսմանյան ներխուժման նախօրեին շատ թուլացավ և բաժանվեց երեք մասի։

Չնայած բյուզանդական ուժեղ ազդեցությանը, բուլղարացի արվեստագետներն ու ճարտարապետները ստեղծեցին իրենց յուրահատուկ ոճը: 14-րդ դարում բուլղարական մշակույթը, գրականությունը, արվեստը և ճարտարապետությունը վերելք ապրեցին։ [9] Մայրաքաղաք Տիռնովոն, որը համարվում էր «Նոր Կոստանդնուպոլիս», դարձավ երկրի գլխավոր մշակութային կենտրոնը և Արևելյան ուղղափառ եկեղեցու կենտրոնը այդ ժամանակվա բուլղարացիների համար: [10] Օսմանյան կայսրության նվաճումից հետո շատ բուլղարական հոգևորականներ ու գիտնականներ գաղթեցին Սերբիա, Վալախիա, Մոլդովայի շրջան և ռուսական կալվածքներ, որտեղ նրանք ներկայացրեցին բուլղարական մշակույթը, գրքերը և կրոնական գաղափարները:[4]

Այդ ժամանակներում այսրության համար ամենից հաճախ օգտագործվում էր Բուլղարիա անվանումը, այնպես ինչպես ինքն իրեն անվանում էր պետությունը:[3] Կալոյանի օրոք պետությունը երբեմն հայտնի էր որպես բուլղարների և վալախների պետություն: Պապ Իննոկենտիոս III-ը և այլ օտարերկրացիներ, ինչպիսիք են Լատինական կայսր Հենրին, պաշտոնական նամակներում նշում էին պետությունը որպես Բուլղարիա կամ Բուլղարական կայսրություն :[11][11]

Ժամանակակից պատմագրության մեջ պետությունը կոչվում է Երկրորդ Բուլղարական կայսրություն կամ Երկրորդ Բուլղարական Թագավորություն ՝ այն Առաջին Բուլղարական կայսրությունից տարբերելու համար։ [12] Ռումինա-Բուլղարական կայսրություն անունը գործածվում է բացառապես ռումինական պատմագրության մեջ։ [13]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1018 թվականին, երբ Բյուզանդիայի կայսր Բարսեղ II-ը  (կառ․ 976–1025թթ․) գրավեց Առաջին Բուլղարական կայսրությունը, նա զգուշորեն ղեկավարում էր այն։ Գոյություն ունեցող հարկային համակարգը, a[›] օրենքները և ցածրաստիճան ազնվականության իշխանությունը մնացին անփոփոխ մինչև նրա մահը՝ 1025 թ.-ին։ Բուլղարական ինքնավար պատրիարքությունը ենթարկվել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքին և իջեցվել արքեպիսկոպոսության՝ կենտրոնացած Օհրիդում, մինչդեռ պահպանելով իր ինքնավարությունը և թեմերը: Բարսեղը իր առաջին արքեպիսկոպոս նշանակեց բուլղարացի Հովհաննես I Դեբրանինին, սակայն նրա իրավահաջորդները բյուզանդացիներ էին։ Բուլղարական ազնվականներին ու ցարի ազգականներին տրվել էրն բյուզանդական տարբեր տիտղոսներ և տեղափոխել էին կայսրության ասիական մասեր։ [14][14] Չնայած դժվարություններին, բուլղարական լեզուն, գրականությունը և մշակույթը գոյատևեցին:[14] Նոր նվաճված տարածքների մեծ մասն ընդգրկվել է Բուլղարիա, Սիրմիում, Պարիսթրիոն թեմերում(բյուզանդական վարչական միավոր):

Քանի որ Բյուզանդական կայսրությունը անկում ապրեց Բարսեղի իրավահաջորդների օրոք, պեչենեգների հաճախակի հարձակումները և հարկերի բարձրացումը նպաստեցին դժգոհության աճին, ինչը հանգեցրեց մի քանի խոշոր ապստամբությունների 11-րդ դարում։ Դիմադրության սկզբնական կենտրոնը Բուլղարիայի թեմն էր, որտեղ տեղի ունեցան Պետեր Դելյանի զանգվածային ապստամբությունը (1040–41) և Գեորգի Վոյտեի ապստամբությունը (1072)։ Երկուսն էլ մեծ դժվարությամբ ճնշվեցին բյուզանդական իշխանությունների կողմից։ [14][15] 12-րդ դարի առաջին կեսին Կոմնենյան վերականգնման և Բյուզանդական կայսրության ժամանակավոր կայունացման ժամանակ բուլղարները խաղաղվեցին, և մինչև դարի վերջ մեծ ապստամբություններ տեղի չունեցան:

Ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմնենյան վերջին կայսր Անդրոնիկոս I- ի (1183–1185 թթ.) աղետալի իշխանությունը վատթարացրեց բուլղարների վիճակը։ Իր իրավահաջորդ Իսահակ II Անգելոսի առաջին գործողությունը եղել է հավելյալ հարկ սահմանել իր հարսանիքը ֆինանսավորելու համար։ [3] 1185թ․-ին Տիրնովոյից երկու արիստոկրատ եղբայրներ Թեոդորը և Ասենը խնդրեցին կայսրին զորակոչել իրենց բանակ և հող տրամադրել, սակայն Իսահակ II-ը մերժեց և ապտակեց Ասենին։ [3] Տառնովո վերադառնալուն պես եղբայրները հանձնարարեցին կառուցել Սուրբ Դեմետրիոս Սալոնիկացուն նվիրված եկեղեցի։ Նրանք ժողովրդին ցույց տվեցին սուրբի նշանավոր պատկերակը, որը, նրանց պնդմամբ, լքել էր Սալոնիկը ՝ աջակցելու բուլղարական գործին և կոչ արեց ապստամբել: Այդ արարքը ցանկալի ազդեցություն ունեցավ կրոնավոր բնակչության վրա, որոնք խանդավառությամբ ապստամբեցին բյուզանդացիների դեմ։ Թեոդորը՝ ավագ եղբայրը, թագադրվել է Բուլղարիայի կայսր Պետրոս II-ի անունով՝ անվանակոչվելով սուրբ Պետրոս I-ի (927–969) անունով։ b[›] [15] Ստարա Պլանինայի լեռների հյուսիսում գտնվող գրեթե ողջ Բուլղարիան, անմիջապես միացավ ապստամբներին, որոնք նաև ապահովեցին Կումանների ՝ թյուրքական ցեղի օգնությունը, որոնք բնակվում էինԴանուբ գետից հյուսիս գտնվող հողերում։ [3][16] Հենց ապստամբությունը սկսվեց, Պետրոս II-ը փորձեց գրավել Պրեսլավի հին մայրաքաղաքը, բայց չհաջողվեց. նա Տիռնովոն հռչակեց Բուլղարիայի մայրաքաղաք։ [15]

A medieval church
Տիռնովոյի Սուրբ Դեմետրիուս եկեղեցին, որը կառուցվել է Ասենի և Պետրոսի կողմից ապստամբության սկզբում

Բուլղարները հարձակումներ սկսեցին հյուսիսային Թրակիայում, մինչդեռ բյուզանդական բանակը կռվում էր նորմանների հետ, որոնք հարձակվել էին Բյուզանդական տիրապետությունների վրա Արևմտյան Բալկաններում և կողոպտել Սալոնիկան ՝ կայսրության մեծությամբ երկրորդ քաղաքը։ Բյուզանդացիները արձագանքեցին 1186 թվականի կեսերին, երբ Իսահակ II-ը արշավ կազմակերպեց ապստամբությունը ճնշելու համար, նախքան դրա հետագա տարածումը։ Բուլղարներն ապահովել էին անցումները, բայց բյուզանդական բանակը գտավ իր ճանապարհը լեռների միջով Արեգակի խավարման պատճառով:[3][15] Երբ բյուզանդացիները հասան հարթավայրեր, ապստամբները ռիսկի չդիմեցին և չկռվեցին ավելի մեծ, ավելի լավ կազմակերպված ուժերի հետ: Շուտով Ասենը հետ անցավ Դանուբի վրայով Կումանների օժանդակ ուժերով՝ հայտարարելով, որ կշարունակի պայքարը այնքան ժամանակ, մինչև բուլղարական բոլոր հողերը ազատագրվեն:[15] Բյուզանդական նոր բանակ հավաքվեց կայսեր հորեղբոր ՝ Ջոն Դուկաս Անգելոսի հրամանատարությամբ, բայց քանի որ Իսահակ II-ը վախենում էր, որ նա կդավաճանի իրեն և կհավակնի գահին, նրա փոխարեն ուղարկեց Հովհաննես Կանտակուզենոսին, որը գահին անընդունակ կույր մարդ էր: Բուլղարները գիշերը հարձակվել են Կանտակուզենոսի ճամբարի վրա՝ սպանելով մեծ թվով զինվորների։ [3][15] 1186թ․-ի կեսերին զորավար Ալեքսիոս Բրանասի գլխավորությամբ մեկ այլ բանակ ուղարկվեց։ Սակայն ապստամբների դեմ կռվելու փոխարեն Բրանասը դավաճանեց կայսրին և իր զորքով գնաց Կոստանդնուպոլիս՝ գահը իրեն վերցնելու համար. կարճ ժամանակ անց նրան սպանեցին։ [14] Օգտվելով քաոսից՝ բուլղարները ասպատակեցին հյուսիսային Թրակիան՝ թալանելով գյուղերը, նախքան բյուզանդական զորքերի հակահարձակման անցնելը։ Մի անգամ Լարդեա բերդի մոտ երկու բանակները անվճռական ճակատամարտում բախվեցին միմյանց դեմ. բուլղարները պահեցին իրենց կողոպուտը և հանգիստ նահանջեցին դեպի Բալկանյան լեռների հյուսիս։ [15]

1186 թվականի վերջին Իսահակ II-ը սկսեց իր երկրորդ արշավանքը Բուլղարիայի դեմ։ Հաջորդ տարվա սկզբին բյուզանդացիները պաշարեցին Լովեչը, բայց չկարողացան գրավել այն. նրանք զինադադար կնքեցին, որով դե ֆակտո ճանաչվեց Բուլղարիայի անկախությունը:[3][14][15] 1189 թվականին, երբ Երրորդ խաչակրաց արշավանքի առաջնորդ, կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը պատերազմի եզրին էր բյուզանդացիների հետ, Ասենը և Պետրոս II-ը նրան առաջարկեցին 40,000-անոց բանակ՝ պաշտոնական ճանաչման դիմաց, սակայն խաչակիրների և բյուզանդացիների միջև հարաբերությունները ի վերջո լավացան։ 1190 թվականին Իսահակ II-ը գլխավորեց ևս մեկ հակաբուլղարական արշավանք, որն ավարտվեց Տրյավնայի լեռնանցքում աղետալի պարտությամբ: Կայսրը հազիվ փրկվեց. Կայսերական գանձարանը, ներառյալ թագը և խաչը, գրավեցին հաղթական բուլղարները:[15] Նրանց հաջողությունից հետո Ասենը թագադրվեց կայսր և պաշտոնապես հայտնի դարձավ որպես Իվան Ասեն I։ [3] Պետրոս II-ը ինքնակամ հեռացավ՝ ճանապարհ բացելու իր ավելի եռանդուն եղբոր համար. Պետրոս II-ը պահպանեց իր տիտղոսը, սակայն իշխանությունը ստանձնեց Իվան Ասենը:[15]

Հաջորդ չորս տարիներին պատերազմի կիզակետը տեղափոխվեց Բալկանյան լեռների հարավ։ Իվան Ասենի՝ տարբեր վայրերում արագ հարվածներ հասցնելու ռազմավարությունը արդյունք տվեց, և նա շուտով վերահսկողության տակ առավ հարավ-արևմուտքում գտնվող Սոֆիա և Նիշ կարևոր քաղաքները։ [14] 1194 թվականին բյուզանդացիները հավաքեցին հսկայական ուժ՝ կազմված արևելյան և արևմտյան բանակներից, բայց պարտվեցին Արկադիոպոլիսի ճակատամարտում։ Չկարողանալով դիմադրել՝ Իսահակ II-ը փորձեց դաշնակցել Հունգարիայի թագավոր Բելա III- ի հետ և համատեղ հարձակվել Բուլղարիայի դեմ, բայց նրան գահընկեց արեց և կուրացրեց իր եղբայր Ալեքսիոս III Անգելոսը։ [3] 1196 թվականին բյուզանդական բանակը կրկին ջախջախվեց Սերեսի ճակատամարտում։ Տիռնովո վերադառնալուց հետո Իվան Ասենը սպանվել է իր զարմիկ Իվանկոյի կողմից՝ իբր Կոստանդնուպոլսից ոգեշնչված դավադրության շրջանակներում:[15] Պետրոս II-ը պաշարեց Տիռնովոն, իսկ Իվանկոն փախավ Բյուզանդական կայսրություն, որտեղ նշանակվեց Ֆիլիպոպոլիսի կառավարիչ։ Պետրոս II-ը սպանվեց եղբոր մահից մեկ տարի էլ չանցած:[15]

A map of the Bulgarian Empire in the late 12th century
Բուլղարական կայսրության քարտեզը, որը ցույց է տալիս տարածքային փոփոխությունները ու արշավանքները 1185-1197թթ․
Ruins of a church
Սուրբ Քառասուն Նահատակների եկեղեցին, որտեղ թաղված է Կալոյանը

Գահին հաջորդեց Կալոյանը ՝ Ասենի և Պետրոս II-ի կրտսեր եղբայրը։ Հավակնոտ և անխիղճ կառավարիչ՝ նա ցանկանում էր ավարտին հասցնել Բուլղարիայի ազատագրումը։ Կալոյանը նաև ցանկանում էր վրեժ լուծել բյուզանդացիներից՝ Սամուել Կոմսաձագ ցարի 14000 զինվորներին կուրացնելու համար։ Կալոյանն իրեն անվանել է Ռոմանոկտոնոս (հռոմեասպան) Բարսեղ II-ի անունով, որը կոչվում էր Բուլգարոկտոնոս (բուլղարասպան):[15] Նա արագ դաշնակցեց իր եղբորը սպանող Իվանկոյի հետ։ Բյուզանդացիները սպանեցին Իվանկոյին, բայց բուլղարները գրավեցին Կոնստանտիա քաղաքը։ 1201 թվականին Կալոյանը գրավել է Վառնան ՝ հյուսիսային Բուլղարիայում գտնվող բյուզանդական վերջին հենակետը, որը պաշտպանվում էր մեծ կայազորի կողմից։ [3] Այնուհետև նա 1202 թվականի սկզբին խաղաղության բանակցություններ վարեց բյուզանդացիների հետ՝ ապահովելով բուլղարական շահերը։[15] մինչ Բուլղարիայի հարավը համարվում էր օկուպացված, Հունգարիայի թագավոր Անդրեաս II-ը և նրա սերբ վասալ Վուկանը բռնակցեցին Բելգրադը, Բրանիչևոն և Նիշը, բայց խաղաղության բանակցություններից հետո Կալոյանն իր ուշադրությունը դարձրեց հյուսիս-արևմուտք: 1203 թվականին բուլղարները սերբերին դուրս մղեցին Նիշից, Մորավա գետի հովտի երկայնքով մի քանի մարտերում ջախջախեցին հունգարական բանակին ու հետ գրավեցին նրանց նախկին տարածքը։ [15]

Կալոյանը գիտեր, որ բյուզանդացիները երբեք չեն ճանաչի իր կայսերական տիտղոսը. նա բանակցություններ սկսեց Հռոմի պապ՝ Իննոկենտիոս III-ի հետ։ Նա պնդումները կապեց Առաջին Բուլղարական կայսրության իր նախորդների վրա. Սիմեոն I, Պետրոս I և Սամուել կայսրների հետ։ [14] Հռոմի պապը պատրաստ էր Կալոյանին ճանաչել որպես թագավոր՝ պայմանով, որ բուլղարական եկեղեցին ենթարկվի Հռոմին։ Երկարատև բանակցություններից հետո, Կալոյանը թագադրվել է թագավոր 1204 թվականի վերջին։ Առաջնորդ է հռչակվել Բարսեղ արքեպիսկոպոսը։ Ի վերջո, պապությունը լռելյայն ընդունեց բուլղարական դիրքորոշումը կայսերական տիտղոսի վերաբերյալ:[3][14][15] Բուլղարիայի և Հռոմի միջև միությունը մնաց խիստ պաշտոնական. բուլղարները չփոխեցին իրենց ուղղափառ ծեսերն ու ավանդույթները:[3]

A map of the Bulgarian Empire in the mid 13th century
Քարտեզ, որը ցույց է տալիս Երկրորդ Բուլղարական կայսրության ամենամեծ տարածքը Իվան Ասեն II-ի (1218–1241) օրոք

Կալոյանի թագադրումից մի քանի ամիս առաջ խաչակրաց չորրորդ արշավանքի առաջնորդները հարձակվեցին Բյուզանդական կայսրության վրա և գրավեցին Կոստանդնուպոլիսը, ստեղծելով Լատինական կայսրությունը։ Բուլղարները փորձեցին բարեկամական հարաբերություններ հաստատել Լատինական կայսրության հետ, սակայն մերժվեցին, և լատինացիները պահանջեցին իրենց հողերը՝ չնայած պապական ճանաչմանը: Հանդիպելով ընդհանուր թշնամու՝ Կալոյանը և Թրակիայի բյուզանդական ազնվականությունը դաշինք կնքեցին և վերջիններս խոստացան, որ Կալոյանին կընդունեն որպես իրենց կայսր։ [4][15] Վճռական ճակատամարտը բուլղարական բանակի և խաչակիրների միջև տեղի ունեցավ 1205 թվականի ապրիլի 14-ին Ադրիանապոլսում, որտեղ բուլղարացիները հաղթեցին, և լատինական կայսր Բալդվին I-ը գերվեց։ [3][15] Իրենց հաղթանակից հետո բուլղարները գրավեցին կարևոր Ֆիլիպոպոլիս քաղաքը։ Բուլղարական անսպասելի հաջողությունները պատճառ դարձան, որ բյուզանդական ազնվականները դավադրություն կազմակերպեն Կալոյանի դեմ և դաշնակցեն Լատինական կայսրության հետ։ [15] Տիրնովոյում դավադրությունը արագ բացահայտվեց. Կալոյանը Թրակիայում դաժան հաշվեհարդար տեսավ բյուզանդացիների դեմ։ Լատինացիների դեմ արշավը նույնպես շարունակվեց; 1206 թվականին բուլղարները հաղթեցին Ռուսիոնի ճակատամարտում և գրավեցին Արևելյան Թրակիայի մի շարք քաղաքներ: Հաջորդ տարի Սալոնիկի թագավոր Բոնիֆացիոս I- ը սպանվեց ճակատամարտում, բայց Կալոյանը սպանվեց, նախքան նա կսկսեր հարձակումը մայրաքաղաքի վրա:[14]

Կալոյանին հաջորդեց նրա զարմիկ Բորիլը, ով փորձեց վարել Կալոյանի քաղաքականությունը, բայց չուներ նրա հնարավորությունները: Նրա բանակը պարտվեց Լատինական կայսրությանը Ֆիլիպոպոլիսի ճակատամարտում՝ կորցնելով Կալոյանի նվաճումների մեծ մասը: Բորիլի կառավարման տարիներին նրա եղբայր Ստրեզն իր համար վերցրեց Մակեդոնիայի մեծ մասը, Ալեքսիուս Սլավը անջատեց իր տարածքը Ռոդոպներում։ 1211 թվականին մեծ ապստամբությունը ճնշելու օգնության դիմաց Բորիլը ստիպված եղավ Բելգրադը և Բրանիչևոն զիջել Հունգարիային։ 1214 թվականին Սերբիայի դեմ արշավանքը նույնպես ավարտվեց պարտությամբ։ [4][15]

Բորիլի վատ քաղաքականության արդյունքում 1218 թվականին եղավ Բորիլի տապալումը Իվան Ասեն II-ի՝ (Իվան Ասեն I-ի որդին, ով Կալոյանի մահից հետո աքսորում էր ապրում) կողմից։ [15] Թագադրվելուց հետո Իվան Ասեն II-ը հարսանիք կազմակերպեց Հունգարիայի թագավոր Անդրեյ II-ի դստեր՝ Աննա Մարիայի հետ և որպես օժիտ ստացավ Հունգարիայի տիրապետության տակ գտնվող բուլղարական քաղաքները՝ Բելգրադը և Բրանիչևոն։ Այնուհետև նա դաշինք կնքեց Թեոդոր Կոմնենոսի հետ, ով բյուզանդական ամենահզոր ժառանգորդ պետության՝ Էպիրոսի բռնակալության տիրակալն էր: Դաշինքի շնորհիվ ապահովելով իր հյուսիսային սահմանը, Թեոդոր Կոմնենոսը գրավեց Սալոնիկը՝ զգալիորեն կրճատելով Լատինական կայսրության չափը։ 1225 թվականին Թեոդորն իրեն հռչակեց կայսր։ [3] 1228թ․-ին Լատինական կայսրության վիճակը հուսահատ էր, ուստի նրանք բանակցությունների մեջ մտան Բուլղարիայի հետ՝ խոստանալով ամուսնություն անչափահաս կայսր Բալդվին II-ի և Իվան Ասեն II-ի դստեր՝ Հելենայի միջև։ Այս ամուսնությունը Բուլղարիայի կայսրին կդարձներ ռեգենտ, սակայն նրանք իրենց ռեգենտ էին ընտրել Ժան դը Բրիենին։[15] Անհանգստացած բուլղարների գործողություններով՝ 1230 թվականին Կոստանդնուպոլիս արշավելիս Թեոդոր Կոմնենոսը իր ուղղությունը փոխեց և հսկայական բանակով ներխուժեց Բուլղարիա։ Անակնկալի եկած Իվան Ասեն II-ը փոքրաթիվ ուժեր հավաքեց և շարժվեց դեպի հարավ, որպեսզի միանա իր զորքերին: Մարտական դրոշի փոխարեն նա օգտագործեց խաղաղության պայմանագիրը Թեոդորի երդմամբ և նիզակի վրա կպած կնիքով, այդպիսով Իվան Ասենը մեծ հաղթանակ տարավ Կլոկոտնիցայի ճակատամարտում։ Թեոդոր Կոմնենոսը գերվեց իր ողջ արքունիքի ու ողջ մնացած զորքերի մեծ մասի հետ միասին։ [3][4][15] Իվան Ասեն II-ը ազատ արձակեց բոլոր սովորական զինվորներին և արշավեց դեպի Էպիրոսի կողմից վերահսկվող տարածքներ, որտեղ բոլոր քաղաքներն ու գյուղերը Ադրիանապոլսից մինչև Ադրիատիկ ծովի Դուրացո հանձնվեցին և ճանաչեցին նրա իշխանությունը: Թեոդորի եղբորը ՝ Միքայել II Կոմնենոս Դուկասին, թույլ տրվեց կառավարել Սալոնիկում Էպիրոսի բռնակալության հարավային շրջաններում՝ որպես բուլղարական վասալ։ [3][3][15]

1231 թվականին, երբ Ժան դը Բրիենը ժամանեց Կոստանդնուպոլիս, Իվան Ասեն II-ը դաշնակցեց Նիկիայի կայսրության հետ ընդդեմ Լատինական կայսրությանը։ Լատինացիների դեմ համատեղ արշավը հաջող էր, սակայն նրանց չհաջողվեց գրավել Կոստանդնուպոլիսը։ Երկու տարի անց Ժան դը Բրիենի մահից հետո Իվան Ասեն II-ը, ով կարող էր կրկին դառնալ Բալդվին II-ի ռեգենտը, որոշեց դադարեցնել իր համագործակցությունը Նիկիայի հետ:[3][15] Բուլղարա-Լատինական համագործակցությունը կարճատև էր. Իվան Ասեն II-ը հաշտ մնաց հարավային հարևանների հետ մինչև իր գահակալության ավարտը։ Իր մահից կարճ ժամանակ առաջ՝ 1241 թվականին, Իվան Ասեն II-ը ջախջախեց մոնղոլական բանակի մի մասին, որը վերադառնում էր արևելք Լեհաստանի և Հունգարիայի վրա ավերիչ հարձակումից հետո։ [15]

A fresco in a church
Կայսր Կոնստանդին Տիխը և նրա առաջին կինը ՝ Իրենը, որմնանկար Բոյանայի եկեղեցուց

Իվան Ասեն II-ին հաջորդեց նրա մանկահասակ որդին՝ Կալիման I-ը։ Չնայած մոնղոլների դեմ սկզբնական հաջողությանը, նոր կայսրի ռեգենտը որոշեց խուսափել հետագա արշավանքներից և դրա փոխարեն տուրք վճարել մոնղոլներին։ [16] Ուժեղ միապետի բացակայությունը և ազնվականների միջև աճող թշնամությունը Բուլղարիայի արագ անկման պատճառ դարձան: Նրա գլխավոր մրցակից Նիկիան խուսափեց մոնղոլական արշավանքներից և իշխանություն ստացավ Բալկաններում։ [3] 1246 թվականին 12-ամյա Կալիման I-ի մահից հետո գահին հաջորդեցին մի քանի կարճաժամկետ կառավարիչներ։ Նոր կառավարության թուլությունը բացահայտվեց, երբ Նիկիայի բանակը գրավեց մեծ տարածքներ Հարավային Թրակիայում, Ռոդոպներում և Մակեդոնիայում, ներառյալ Ադրիանապոլիսը, Ստանիմական, Սերեսը, Սկոպիեն և Օխրիդը։ Հունգարացիները նույնպես օգտվեցին բուլղարական թուլությունից՝ գրավելով Բելգրադն ու Բրանիչևոն։ [3][15] Բուլղարները արձագանքեցին 1253 թ.-ին՝ ներխուժելով Սերբիա և հաջորդ տարի հետ նվաճելով Ռոդոպները։ Այնուամենայնիվ, Միքայել II Ասենի անվճռականությունը նիկիացիներին թույլ տվեց վերականգնել իրենց կորցրած ողջ տարածքները: 1255 թվականին բուլղարացիները արագ վերականգնեցին Մակեդոնիան, որի բուլղար բնակչությունը գերադասեց Տիռնովոյի իշխանությունը, քան նիկիացիները։ [3] Սակայն այս բոլոր ձեռքբերումները կորցվեցին 1256 թվականին սխալ դիվանագիտական քայլերի պատճառով:[3][15] Այս մեծ անհաջողությունից հետո կայսրը մահացավ, դա հանգեցրեց անկայունության և քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի գահի մի քանի հավակնորդների միջև մինչև 1257 թվականը, երբ Սկոպիեի բոյար Կոնստանտին Տիխը հռչակվեց կայսր:[3]

A map of the Bulgarian Empire in the middle of 13th century
Բուլղարական կայսրությունը (մուգ կանաչով) և Հարավարևելյան Եվրոպան 1265թ․-ին

Մոնղոլների մշտական արշավանքները, տնտեսական դժվարությունները և կայսրի հաշմանդամությունը(նա այդպես դարձել էր որսի ժամանակ) հանգեցրին ժողովրդական մեծամասշտաբ ապստամբությանը հյուսիս-արևելքում 1277 թվականին: Ապստամբների բանակը՝ խոզաբուծ Իվայլոյի գլխավորությամբ, երկու անգամ հաղթեց մոնղոլներին՝ մեծապես բարձրացնելով ժողովրդի կողմից իվայլոյի նկատմամաբ հարգանքը։ Այնուհետև Իվայլոն ջախջախեց կանոնավոր բանակին Կոնստանտին Տիխի հրամանատարությամբ։ Նա անձամբ սպանեց կայսրին։ [15][16] Բյուզանդիայի կայսր Միքայել VIII-ը վախենալով ապստամբությունից ու ցանկանալով շահ քաղել այս իրավիճակից՝ բանակ ուղարկեց բուլղարական գահի հավակնորդ Իվան Ասեն III- ի գլխավորությամբ, սակայն ապստամբները առաջինը հասան Տիռնովո։ Կոնստանտին Տիխի այրին՝ Մարիան ամուսնացավ Իվայլոյի հետ և նա հռչակվեց կայսր։ Բյուզանդացիների անհաջողությունից հետո Միքայել VIII-ը դիմեց մոնղոլներին, ովքեր ներխուժեցին Դոբրուջա և ջախջախեցին Իվայլոյի բանակը, ստիպելով նրան նահանջել Դրաստար:[3][15][16] Իր պարտությունից հետո Իվայլոյին դավաճանեցին բուլղարական ազնվականները, որոնք Տիռնովոյի դարպասները բացեցին Իվան Ասեն III-ի առաջ։ 1279 թվականի սկզբին Իվայլոն պաշարեց Տիռնովոն։ Բյուզանդացիները 10000-անոց բանակ ուղարկեցին Իվան Ասեն III-ին ազատելու համար, սակայն Դևինայի ճակատամարտում Իվայլոյից պարտություն կրեցին։ Նման ճակատագիր է ունեցել ևս 5000-անոց բանակ, որը ստիպեց Իվան Ասեն III-ին փախչել։ [15] Այնուամենայնիվ, Իվայլոյի վիճակը չբարելավվեց. երկու տարվա մշտական պատերազմից հետո նրա աջակցությունը թուլացավ, մոնղոլները շարունակում էին իրենց հարձակումները, իսկ ազնվականությունը դեռ թշնամաբար էր վերաբերվում Իվայլոյի նկատմամբ: 1280 թվականի վերջին Իվայլոն ապաստան գտավ իր նախկին թշնամիների՝ մոնղոլների մոտ, որոնք բյուզանդական ազդեցության տակ սպանեցին նրան։ [16] Ազնվականությունը որպես կայսր ընտրեց Չերվենի հզոր ազնվական և տիրակալ Գեորգի I Տերտերին։ Նա թագավորեց տասներկու տարի՝ բերելով մոնղոլական ավելի մեծ ազդեցություն և կորցնելով Թրակիայի հողերի մեծ մասը բյուզանդացիներին։ Անկայունության և անորոշության այս շրջանը շարունակվեց մինչև 1300 թվականը, երբ մի քանի ամիս Տիռնովոյում իշխեց մոնղոլ Չական։ [16]

Ժամանակավոր կայունացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
A map of the Bulgarian Empire in the early 14th century
Բուլղարիա Թեոդոր Սվետոսլավի օրոք (1300-1322)

1300 թվականին Թեոդոր Սվետոսլավը ՝ Գեորգի I-ի ավագ որդին, օգտվելով Ոսկե Հորդայի քաղաքացիական պատերազմից, տապալեց Չակային և հռչակվեց կայսր: Սա վերջ դրեց մոնղոլների միջամտությանը Բուլղարիայի ներքին գործերին և Բուլղարիայի իշխանության տակ վերցրեց Հարավային Բեսարաբիայից մինչև Բոլգրադ ընկած տարածքը:[3] Նոր կայսրը սկսեց վերականգնել երկրի տնտեսությունը, ենթարկեց կիսանկախ ազնվականներից շատերին և որպես դավաճան մահապատժի ենթարկեց մոնղոլամետներին:[3][15][16] 1303-1304 թվականներին բուլղարները մի քանի արշավներ սկսեցին բյուզանդացիների դեմ և ետ գրավեցին հյուսիս-արևելյան Թրակիայի շատ քաղաքներ: Բյուզանդացիները հակագրոհ կազմակերպեցին, սակայն մեծ պարտություն կրեցին Սկաֆիդայի ճակատամարտում: Չկարողանալով փոխել ստատուս քվոն՝ նրանք ստիպված եղան հաշտություն կնքել Բուլղարիայի հետ 1307 թվականին՝ ընդունելով բուլղարական նվաճումները։ [3][15] Թեոդոր Սվետոսլավն իր գահակալության մնացած շրջանն անցկացրեց խաղաղության մեջ։ Նա ջերմ հարաբերություններ էր պահպանում Սերբիայի հետ, և 1318 թվականին նրա թագավոր Ստեֆան Միլուտինը այցելեց Տիռնովո։ Խաղաղության տարիները բերեցին տնտեսական բարգավաճում և խթանեցին առևտուրը. Բուլղարիան դարձավ գյուղատնտեսական ապրանքների, հատկապես ցորենի խոշոր արտահանող:[3][15]

1320թ․-ականների սկզբին Բուլղարիայի և բյուզանդացիների միջև լարվածությունը աճեց, երբ Բյուզանդիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, և նոր բուլղարական կայսր Գեորգ II Տերտերը գրավեց Ֆիլիպոպոլիսը: 1322 թվականին, երբ անսպասելի մահացավ Գեորգի II-ը, Բուլղարիան մնաց առանց ժառանգորդ, և բյուզանդացիները վերագրավեցին Ֆիլիպոպոլիսը ու Բուլղարիայի կողմից գրավված մյուս քաղաքները հյուսիսային Թրակիայում:[3] Վիդինի եռանդուն տիրակալ Միքայել Շիշմանը հաջորդ տարի ընտրվեց կայսր. նա պայքար սկսեց բյուզանդական կայսր Անդրոնիկոս III Պալեոլոգոսի դեմ, վերադարձնելով կորցրած հողերը:[14] 1324 թվականի վերջին երկու միապետերը կնքեցին հաշտության պայմանագիր, որն ամրապնդվեց Միքայել Շիշմանի և Թեոդորա Պալայոլոգինայի միջև ամուսնությամբ: Միքայել Շիշմանը բաժանվեց սերբ կնոջից՝ Աննա Նեդայից ՝ պատճառ դառնալով Սերբիայի հետ հարաբերությունների վատթարացման։ Քաղաքական կուրսի այս փոփոխությունը բացատրվում է սերբական իշխանության արագ աճով և Մակեդոնիա ներթափանցմամբ։ [3][14]

Բուլղարներն ու բյուզանդացիները համաձայնեցին Սերբիայի դեմ համատեղ արշավանք սկսելու, սակայն հինգ տարի պահանջվեց, մինչև Բուլղարիայի և Բյուզանդիայի միջև տարաձայնություններն ու լարվածությունը հաղթահարվեցին։ [4] Միքայել Շիշմանը հավաքեց 15000 զինվոր և ներխուժեց Սերբիա։ Սահմանամերձ Վելբաժդ քաղաքի մոտ նա հանդիպեց սերբական թագավոր Ստեֆան Դեչանսկիին, որը մոտավորապես հավասար ուժեր էր ղեկավարում։ Երկու կառավարիչները, օժանդակ ուժերին սպասելով համաձայնեցին մեկօրյա զինադադարի, բայց երբ թագավորի որդի Ստեֆան Դուշանի ղեկավարությամբ կատալոնական ջոկատը եկավ, սերբերը դրժեցին իրենց խոստումը: Բուլղարները պարտություն կրեցին Վելբաժդի ճակատամարտում, և նրանց կայսրը զոհվեց։ [15] Չնայած իրենց հաղթանակին, սերբերը ռիսկի չդիմեցին և չներխուժեցին Բուլղարիա և երկու կողմերը համաձայնվեցին խաղաղության: Արդյունքում, Իվան Ստեֆենը ՝ մահացած կայսրի սերբ կնոջ ավագ որդին, հաջորդեց նրան Տիռնովոյում և կարճատև կառավարումից հետո գահընկեց արվեց։ [15] Բուլղարիան ոչ մի տարածք չկորցրեց d[›], բայց չկարողացավ կանգնեցնել սերբերին, որոնք սկսեցին ներխուժել Մակեդոնիա։ [3]

Վելբաժդում կրած պարտությունից հետո բյուզանդացիները հարձակվեցին Բուլղարիայի վրա և գրավեցին շատ քաղաքներ հյուսիսային Թրակիայում։ Նրանց հաջողությունները ավարտվեցին, երբ նոր գահ բարձրացած Իվան Ալեքսանդրը հաղթեց բյուզանդացիներին Ռուսոկաստրոյի ճակատամարտում, վերականգնելով կորցրած տարածքները։[3][15] 1344թ․-ին բուլղարները սկսեցին մասնակցել 1341-1347թթ․-ի բյուզանդական քաղաքացիական պատերազմինՀովհաննես V Պալեոլոգոսի կողմից Հովհաննես VI Կանտակուզենոսի դեմ, գրավելով 9 քաղաք Մարիցա գետի երկայնքով և Ռոդոպերի լեռներում, ներառյալ Ֆիլիպոպոլիսը։ Այդ ձեռքբերումը նշանավորեց միջնադարյան Բուլղարիայի վերջին նշանակալի տարածքային ընդլայնումը, բայց նաև հանգեցրեց բուլղարական հողի վրա առաջին հարձակումներին օսմանյան թուրքերի կողմից, որոնք Կանտակուզենոսի դաշնակիցներն էին։ [15]

A medieval fortress
Բաբա Վիդա ամրոցը Վիդինում

1340-ականների վերջին և 1350-ականների սկզբին Իվան Ալեքսանդրի թուրքերի դեմ պայքարելու երկու փորձերը ձախողվեցին, որի ժամանակ հնարավոր է, որ սպանվել են նրա ավագ որդին և իրավահաջորդը Միքայել Ասեն IV-ը և նրա երկրորդ որդին ՝ Իվան Ասեն IV-ը:[17] Կայսրի հարաբերությունները վատթարացան(քանի որ Իվան Ալեքսանդրը բաժանվեց իր կնոջից և ամուսնացավ կրոնափոխ հրեա Սառա-Թեոդորայի հետ) իր մյուս որդու՝ Իվան Սրացիմիրի հետ, ով նշանակվել էր Վիդինի կառավարիչ։ Երբ նոր արքայազն՝ Իվան Շիշմանը նշանակվեց գահի ժառանգորդ, Իվան Սրացիմիրը հռչակեց անկախություն:[15]

1366 թվականին Իվան Ալեքսանդրը հրաժարվեց անցում տալ բյուզանդական կայսր Հովհաննես V Պալեոլոգոսին, երբ Սավոյի խաչակրաց արշավանքի զորքերը հարձակվեցին Բուլղարիայի սևծովյան ափի վրա։ Նրանք գրավեցին Սոզոպոլիսը, Մեսեմբրիան, Անկիալուսը և Եմոնան, Անհաջող պաշարելով Վառնան Բուլղարիային հասցնելով մեծ կորուստներ։ Բուլղարները ի վերջո թույլ տվեցին Հովհաննես V-ին իրենց երկրի տարածքով անցում կատարել, սակայն կորցրած քաղաքները հանձնվեցին բյուզանդացիներին:[18] 1365թ․-ին հյուսիս-արևմուտքում հունգարացիները հարձակվեցին և գրավեցին Վիդինը։ Իվան Ալեքսանդրը վերանվաճեց իր նահանգը չորս տարի անց՝ դաշնակցելով իր դե յուրե վասալների՝ Վալախիայի վոյվոդ Վլադիսլավ I-ի և Դոբրոտիցայի հետ։ [15][19] 1371 թվականին Իվան Ալեքսանդրի մահը երկիրը անդառնալիորեն բաժանեց 3 մասի՝ Տիռնովոն Իվան Շիշմանի իշխանության տակ, Վիդինը՝ Իվան Սրացիմիրի և Կարվունան Դոբրոտիցայի իշխանության տակ:

Երկրորդ Բուլղարական կայսրություն, 1331–1371 թթ
A depiction from a medieval manuscript
1396 թվականին Նիկոպոլի ճակատամարտում հակաօսմանյան կոալիցիայի պարտությունը Բուլղարական կայսրության անկմանը տանող վերջնական հարվածն էր։

1371 թվականի սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրությունը ջախջախեց Չեռնոմենի ճակատամարտում ջախջախեցին սերբ եղբայրներ Վուկաշին Մրնյավչևիչի և Յովան Ուգլյեշայի գլխավորած քրիստոնեական մեծ բանակը։ Նրանք անմիջապես շրջվեցին Բուլղարիայի վրա և նվաճեցին հյուսիսային Թրակիան, Ռոդոպները և այլ տարածքներ, թողնելով Իվան Շիշմանի իշխանության տակ Բալկանյան լեռներից ու Սոֆիայի հովտից հյուսիս գտնվող տարածքները:[15] Չկարողանալով դիմադրել՝ բուլղարացի միապետը ստիպված եղավ դառնալ օսմանյան վասալ, և դրա դիմաց նա վերադարձրեց կորցրած որոշ քաղաքներ ու ապահովեց տասը տարվա անհանգիստ խաղաղություն:[14][15]

Օսմանյան արշավանքները վերսկսվեցին 1380-ականների սկզբին, որոնք ավարտվեցին Սոֆիայի անկմամբ:[3][3] Նա նաև անհանգիստ հարաբերություններ էր պահպանում Իվան Սրացիմիրի հետ, ով 1371 թվականին խզել էր իր վերջին կապերը Տիռնովոյի հետ և առանձնացրել Վիդինի թեմերը Տիռնովոյի պատրիարքարանից։ [3] Երկու եղբայրները չհամագործակցեցին օսմանյան արշավանքը հետ մղելու համար։ [20] Իվան Շիշմանը հրաժարվեց Օսմանյան կայսրությանը զորքերով աջակցելու իր վասալ պարտավորությունից նրանց արշավանքների ժամանակ: Փոխարենը, նա առիթը բաց չէր թողնում, որպեսզի մասնակցեր քրիստոնեական կոալիցիաներին սերբերի և հունգարացիների հետ՝ հրահրելով օսմանյան զանգվածային ներխուժումները 1388 և 1393 թվականներին:

Չնայած ուժեղ դիմադրությանը, օսմանյան թուրքերը 1388 թվականին գրավեցին մի շարք կարևոր քաղաքներ և բերդեր, իսկ հինգ տարի անց երեք ամիս տևած պաշարումից հետո գրավեցին Տառնովոն։ [14][15] Իվան Շիշմանը մահացավ 1395 թվականին, երբ օսմանցիները Բայազիդ I- ի գլխավորությամբ գրավեցին նրա վերջին ամրոցը Նիկոպոլը:[14] 1396 թվականին Իվան Սրացիմիրը միացավ հունգարական Սիգիզմունդ թագավորի խաչակրաց արշավանքին, սակայն Նիկոպոլի ճակատամարտում քրիստոնեական բանակի պարտությունից հետո Օսմանյան կայսրությունը անմիջապես գրավեց Վիդինը՝ վերջ տալով միջնադարյան բուլղարական պետությանը։ [3][15] Դիմադրությունը Կոնստանտինի և Ֆրուժինի օրոք շարունակվեց մինչև 1422 թ.-ը, սակայն որևէ արդյունքի չբերեց։ [17][21]

Կառավարություն, վարչատարածքային բաժանում, հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Բուլղարական կայսրությունը ժառանգական միապետություն էր e[›] որը ղեկավարում էր ցարը(բուլղարերենով՝ կայսր), որը ծագել է 10-րդ դարում Առաջին Բուլղարական կայսրության օրոք։ Բուլղարիայի միապետներն իրենք իրենց ոճն են տվել՝ «Քրիստոսում բոլոր բուլղարների հավատարիմ կայսրն ու ինքնակալը»։ [22] Բոլոր բուլղարացիները տերմինն ավելացվել է 14-րդ դարում՝ բուլղարաբնակ բազմաթիվ տարածքների կորստից հետո և նշանակում է, որ Տիռնովոյի միապետը բոլոր բուլղարացիների կայսրն էր, նույնիսկ նրանց, ովքեր ապրում էին երկրի քաղաքական սահմաններից դուրս:[22]

A medieval fortress
Բուլղարական Երկրորդ կայսրության մայրաքաղաք Վելիկո Տիռնովոյի համայնապատկերային տեսարան

Երկրորդ բուլղարական կայսրության մայրաքաղաքն էր Տիռնովոն։ Վարչատարածքային միավորներն էին զեմյա (земя), ստրանա (страна), և օբլաստ (област), որոնք հիմնականում անվանվում էին գլխավոր քաղաքի անունով։[19][22] Տարածքային կառավարիչները կոչվում էին դուքս կամ կեֆալե։[19]

Երկրորդ բուլղարական կայսրությունը բաժանված էր դասակարգային կառուցվածքների՝ հոգևորականությանը, ազնվականությանը և գյուղացիությանը։ Ազնվականության մեջ մտնում էին արիստոկրատիան՝ բոլյարները(բուլղարական ազնվականությունը), դատավորները և «ամբողջ բանակը»։[137] Բոլյարները բաժանվում էին մեծ և փոքր բոլյարների։ Առաջինները ունեին մեծ կալվածքներ, որոնք երբեմն ներառում էին տասնյակ և նույնիսկ հարյուրավոր գյուղեր և զբաղեցնում էին բարձր վարչական և ռազմական պաշտոններ: Գյուղացիները կազմում էին երրորդ դասի հիմնական մասը և ենթարկվում էին կամ կենտրոնական իշխանություններին կամ տեղական ֆեոդալներին։ Ժամանակի ընթացքում վերջիններիս թիվն ավելացավ Բուլղարիայի ֆեոդալացման գործընթացի արդյունքում։ Գյուղացիների հիմնական խմբերն էին պարիցին և օթրոցին։ Երկուսն էլ կարող էին հող ունենալ, բայց միայն պարիցին կարող էր սեփականություն ժառանգել. օթրոցին չէր կարող, քանի որ նրանց հողը տրամադրում էին ֆեոդալները։[23]

Երկրորդ Բուլղարական կայսրության կայսրը նրա բանակի գլխավոր հրամանատարն էր. Երկրորդը վելիկ (մեծ) վոյվոդան էր։ Բանակի ջոկատները ղեկավարում էր վոյվոդան։ Պրոտստրատորը պատասխանատու էր որոշ շրջանների պաշտպանության և զինվորների հավաքագրման համար։ [24] 12-րդ դարի վերջին բանակը կազմում էր 40,000 զինվոր։ [15] 13-րդ դարի առաջին տասնամյակում երկիրը կարող էր մոբիլիզացնել շուրջ 100,000 տղամարդու:[15] 13-րդ դարի վերջում բանակը անկում ապրեց, և բանակը կրճատվեց մինչև 10000 հոգու։ Արձանագրվեց, որ Իվայլոն ջախջախեց բյուզանդական 5000 և 10000 հոգանոց երկու բանակները, և որ նրա զորքերը երկու դեպքում էլ ավելի քիչ էին։ [15] Ռազմական ուժը մեծացավ 14-րդ դարի առաջին կեսին Բուլղարիայի քաղաքական կայունացմամբ. 1330-ական թվականներին բանակը կազմում էր 11000–15000 զինվոր։ [15] Զինվորականները լավ ապահովված էին պաշարման սարքավորումներով, ներառյալ խոյեր, պաշարման աշտարակներ և կատապուլտներ:[փա՞ստ]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Բուլղարական կայսրության տնտեսությունը հիմնված էր գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ավանդական արհեստների և առևտրի վրա։ Գյուղատնտեսությունն ու անասնապահությունը մնացին բուլղարական տնտեսության հիմնական հենասյուները 12-14-րդ դարերում։ Մեզիան, Զագորեն և Դոբրուջան հայտնի էին հացահատիկի հարուստ բերքով, այդ թվում՝ բարձրորակ ցորենով։ [25] Ցորենի, գարու և կորեկի արտադրությունը զարգացած էր նաև Թրակիայի շրջանների մեծ մասում։ [26] Գինի արտադրող հիմնական տարածքներն էին Թրակիան, Սև ծովի ափերը և Մակեդոնիայի Ստրումա ու Վարդար գետերի հովիտները։ [27][27] Խոշոր անտառների ու արոտավայրերի առկայությունը բարենպաստ է եղել անասնապահության համար՝ հիմնականում երկրի լեռնային և կիսալեռնային շրջաններում։ [28] Լավ զարգացած էր շերամապահությունը և հատկապես մեղվաբուծությունը։ Զագորի մեղրն ու մոմը բյուզանդական շուկաներում ամենաորակյալ մեղվաբուծական արտադրանքն էին և բարձր գնահատանքի արժանի։ [22] Կային փայտահատման անտառներ (бранища); կային նաև պարսպապատ անտառներ (забели), որոնցում արգելված էր փայտահատումը։ [27]

Երկրորդ Բուլղարական կայսրության տնտեսություն
A medieval Orthodox cathedral
Բուլղարիայի պատրիարխական մայր տաճարը Տիռնովոյում

Բուլղարիայի վերահիմնադրումից հետո միապետի կայսերական տիտղոսի ճանաչումը և Բուլղարիայի պատրիարքության վերականգնումը դարձավ Բուլղարիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Բյուզանդական կայսրության դեմ շարունակվող պատերազմական վիճակը բուլղարական կառավարիչներին դրդում էր դիմել պապականությանը։ Իննոկենտիոս III պապի հետ իր նամակագրության մեջ Կալոյանը (1197–1207) պահանջում էր կայսերական տիտղոս և պատրիարքություն՝ հիմնավորելով իր պնդումները Առաջին Բուլղարական կայսրության ժառանգության վրա։ Դրա դիմաց Կալոյանը խոստացել է ընդունել Բուլղարիայի եկեղեցու նկատմամբ պապական իշխանությունը։ [3][14] Բուլղարիայի և Հռոմի միջև միությունը պաշտոնականացվել է 1205 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Կալոյանը թագադրվել է պապական լեգատի կողմից և Տիռնովոյի արքեպիսկոպոս Բարսեղը հռչակվել է առաջնորդ։ [14][15] Ճիշտ այնպես, ինչպես Բորիս I-ը (852–889) երեք դար առաջ, Կալոյանը պապականության հետ իր բանակցություններում հետապնդում էր խիստ քաղաքական օրակարգ՝ առանց հռոմեական կաթոլիկություն ընդունելու անկեղծ մտադրության։ [3]

Հեսիխազմ և այլ հավատքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
A page from a medieval manuscript
Հեսիխազմի հովանավոր, կայսր Իվան Ալեքսանդրի պատկերը

Բուլղարիայում տարածվել էին շատ հավատքներ և հերետիկոսություններ։ Օրինակ՝ Հեսիխազմ, Բոգոմիլիզմ և այլն։

Երկրորդ Բուլղարական կայսրության մշակույթը

Երկրորդ Բուլղարական կայսրությունը ծաղկուն մշակույթի կենտրոն էր, որն իր գագաթնակետին հասավ 14-րդ դարի կեսերին՝ Իվան Ալեքսանդրի (1331–1371թթ․) օրոք։ [3][14] Բուլղարական ճարտարապետությունը, արվեստը և գրականությունը Բուլղարիայի սահմաններից դուրս տարածվեցին Սերբիայում, Վալախիայում, Մոլդովայում ու ռուսական իշխանություններում և ազդեցին ընդհանուր սլավոնական մշակույթի վրա:[3][4] Բուլղարիան կրել է բյուզանդական մշակութային ուղղությունների ազդեցությունը։ [4] Հիմնական մշակութային և հոգևոր կենտրոնը Տիռնովոն էր, որը վերածվեց «Երկրորդ Կոստանդնուպոլիսի» կամ «Երրորդ Հռոմի»։ [14][29] Մյուս կարևոր մշակութային կենտրոններն էին Վիդինը, Սոֆիան, Մեսեմբրիան և մեծ թվով վանքեր ամբողջ երկրում։

  1. S. Kempgen, Remarks on the Patron’s Inscription of the Boyana Church, its Reproductions and Unicode-based Wikipedia Representation.
  2. Polyvyannyy, D. (2019).
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 Fine 1987
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Kazhdan 1991
  5. Second Bulgarian Empire (1185-1393) 1185 Successful uprising of Peter and Asen (called Belgun by the cumans) against the Byzantines results in the restoration of Bulgarian statehood between the Danube and the Balkan range.
  6. R. J. Crampton, A Concise History of Bulgaria, Cambridge University Press, 2005, 1139448234, p. 24.
  7. ″State and Church in the XIII century, Emil Dimitrov (general editor).
  8. ″State and church in the XIII century, Emil Dimitrov (general editor), CORRESPONDENCE OF THE BULGARIANS WITH POPE INOCENTIUS III.
  9. Kǎnev, Petǎr (2002). «Religion in Bulgaria after 1989». South-East Europe Review (1): 81.
  10. Obolensky, 1971
  11. 11,0 11,1 "Letters by the Latin Emperor Henry" in LIBI, vol.
  12. Kenrick, Donald (2004). Gypsies, from the Ganges to the Thames. University of Hertfordshire Press. էջ 45. ISBN 1902806239.
  13. Boia, Lucian (1972). Romania: Borderland of Europe. էջ 62.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 Божилов & Гюзелев 1999
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 15,44 15,45 15,46 15,47 15,48 Andreev & Lalkov 1996
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 Vásáry 2005
  17. 17,0 17,1 Божилов 1994
  18. Cox 1987
  19. 19,0 19,1 19,2 Коледаров 1989
  20. Иречек 1978
  21. Павлов 2008
  22. 22,0 22,1 22,2 22,3 Петров & Гюзелев 1978
  23. Ангелов et al. 1982
  24. Biliarsky, 2011
  25. "Imago Mundi by Honorius Augustodunensis" in LIBI, vol.
  26. "History of the Crusade of Emperor Frederick I by Ansbert" in LIBI, vol.
  27. 27,0 27,1 27,2 Ангелов 1950
  28. "History of the Crusade of Emperor Frederick I by Ansbert" in LIBI, vol.
  29. Дуйчев 1972

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

 


  • Андреев (Andreev), Йордан (Jordan); Лалков (Lalkov), Милчо (Milcho) (1996). Българските ханове и царе (The Bulgarian Khans and Tsars) (բուլղարերեն). Велико Търново (Veliko Tarnovo): Абагар (Abagar). ISBN 954-427-216-X.
  • Ангелов (Angelov), Димитър (Dimitar); Божилов (Bozhilov), Иван (Ivan); Ваклинов (Vaklinov), Станчо (Stancho); Гюзелев (Gyuzelev), Васил (Vasil); Куев (Kuev), Кую (kuyu); Петров (Petrov), Петър (Petar); Примов (Primov), Борислав (Borislav); Тъпкова (Tapkova), Василка (Vasilka); Цанокова (Tsankova), Геновева (Genoveva) (1982). История на България. Том II. Първа българска държава [History of Bulgaria. Volume II. First Bulgarian State] (բուլղարերեն). и колектив. София (Sofia): Издателство на БАН (Bulgarian Academy of Sciences Press).
  • Ангелов (Angelov), Димитър (Dimitar) (1950). По въпроса за стопанския облик на българските земи през XI–XII век (On the Issue about the Economic Outlook of the Bulgarian Lands during the XI–XII centuries) (բուլղարերեն). ИП (IP).
  • Бакалов (Bakalov), Георги (Georgi); Ангелов (Angelov), Петър (Petar); Павлов (Pavlov), Пламен (Plamen); Коев (Koev), Тотю (Totyu); Александров (Aleksandrov), Емил (Emil) (2003). История на българите от древността до края на XVI век (History of the Bulgarians from Antiquity to the end of the XVI century) (բուլղարերեն). и колектив. София (Sofia): Знание (Znanie). ISBN 954-621-186-9.
  • Божилов (Bozhilov), Иван (Ivan) (1994). Фамилията на Асеневци (1186–1460). Генеалогия и просопография (The Family of the Asens (1186–1460). Genealogy and Prosopography) (բուլղարերեն). София (Sofia): Издателство на БАН (Bulgarian Academy of Sciences Press). ISBN 954-430-264-6.
  • Божилов (Bozhilov), Иван (Ivan); Гюзелев (Gyuzelev), Васил (Vasil) (1999). История на средновековна България VII–XIV век (History of Medieval Bulgaria VII–XIV centuries) (բուլղարերեն). София (Sofia): Анубис (Anubis). ISBN 954-426-204-0.
  • Делев, Петър; Валери Кацунов; Пламен Митев; Евгения Калинова; Искра Баева; Боян Добрев (2006). «19. България при цар Иван Александър». История и цивилизация за 11-ти клас (բուլղարերեն). Труд, Сирма.
  • Дочев (Dochev), Константин (Konstantin) (1992). Монети и парично обръщение в Търново (XII–XIV век) (Coins and Monetary Circulation in Tarnovo (XII–XIV centuries)) (բուլղարերեն). Велико Търново (Veliko Tarnovo).{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Дуйчев (Duychev), Иван (Ivan) (1972). Българско средновековие (Bulgarian Middle Ages) (բուլղարերեն). София (Sofia): Наука и Изкуство (Nauka i Izkustvo).
  • Златарски (Zlatarski), Васил (Vasil) (1972) [1940]. История на българската държава през Средните векове. Том III. Второ българско царство. България при Асеневци (1185–1280). (History of the Bulgarian state in the Middle Ages. Volume III. Second Bulgarian Empire. Bulgaria under the Asen Dynasty (1185–1280)) (բուլղարերեն) (2 ed.). София (Sofia): Наука и изкуство (Nauka i izkustvo).
  • Георгиева (Georgieva), Цветана (Tsvetana); Генчев (Genchev), Николай (Nikolay) (1999). История на България XV–XIX век (History of Bulgaria XV–XIX centuries) (բուլղարերեն). София (Sofia): Анубис (Anubis). ISBN 954-426-205-9.
  • Коледаров (Koledarov), Петър (Petar) (1989). Политическа география на средновековната Българска държава, част 2 (1185–1396) (Political Geography of the Medieval Bulgarian State, Part II. From 1185 to 1396) (բուլղարերեն). София (Sofia): Издателство на БАН (Bulgarian Academy of Sciences Press).
  • Колектив (Collective) (1965). Латински извори за българската история (ГИБИ), том III (Latin Sources for Bulgarian History (LIBI), volume III) (բուլղարերեն and լատիներեն). София (Sofia): Издателство на БАН (Bulgarian Academy of Sciences Press).
  • Колектив (Collective) (1981). Латински извори за българската история (ГИБИ), том IV (Latin Sources for Bulgarian History (LIBI), volume IV) (բուլղարերեն and լատիներեն). София (Sofia): Издателство на БАН (Bulgarian Academy of Sciences Press).
  • Лишев (Lishev), Страшимир (Strashimir) (1970). Българският средновековен град (The Medieval Bulgarian City) (բուլղարերեն). София (Sofia): Издателство на БАН (Bulgarian Academy of Sciences Press).
  • Иречек (Jireček), Константин (Konstantin) (1978). «XXIII Завладяване на България от турците (Conquest of Bulgaria by the Turks)». In Петър Петров (Petar Petrov) (ed.). История на българите с поправки и добавки от самия автор (History of the Bulgarians with corrections and additions by the author) (բուլղարերեն). София (Sofia): Издателство Наука и изкуство.
  • Николова (Nikolova), Бистра (Bistra) (2002). Православните църкви през Българското средновековие IX–XIV в. (The Orthodox churches during the Bulgarian Middle Ages 9th–14th century) (բուլղարերեն). София (Sofia): Академично издателство "Марин Дринов" (Academic press "Marin Drinov"). ISBN 954-430-762-1.
  • Павлов (Pavlov), Пламен (Plamen) (2008). Българското средновековие. Познато и непознато (The Bulgarian Middle Ages. Known and Unknown) (բուլղարերեն). Велико Търново (Veliko Tarnovo): Абагар (Abagar). ISBN 978-954-427-796-3.
  • Петров (Petrov), П. (P.); Гюзелев (Gyuzelev), Васил (Vasil) (1978). Христоматия по история на България. Том 2. Същинско средновековие XII–XIV век (Reader on the History of Bulgaria. Volume 2. High Middle Ages XII–XIV centuries) (բուլղարերեն). София (Sofia): Издателство Наука и изкуство.
  • Радушев (Radushev), Ангел (Angel); Жеков (Zhekov), Господин (Gospodin) (1999). Каталог на българските средновековни монети IX–XV век (Catalogue of the Medieval Bulgarian coins IX–XV centuries) (բուլղարերեն). Агато (Anubis). ISBN 954-8761-45-9.
  • Фоменко (Fomenko), Игорь Константинович (Igor K.) (2011). «Карты-реконструкции = Reconstruction maps». Образ мира на старинных портоланах. Причерноморье. Конец XIII – XVII [The Image of the World on Old Portolans. The Black Sea Littoral from the End of the 13th – the 17th Centuries] (ռուսերեն). Moscow: "Индрик" (Indrik). ISBN 978-5-91674-145-2.
  • Цончева (Tsoncheva), М. (M.) (1974). Търновска книжовна школа. 1371–1971 (Tarnovo Literary School. 1371–1971) (բուլղարերեն). София (Sofia).{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)