Նեֆերտիտիի կիսանդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Նեֆերտիտիի կիսանդրի
Nofretete Neues Museum.jpg
տեսակ քանդակ և հնագիտական գտածո
քանդակագործ Թութմոս
տարի 1351-1334 մ.թ.ա
բարձրություն 50 սմ
ուղղություն Art of ancient Egypt
ժանր bust
նյութ Կրաքար
գտնվելու վայր Բեռլին
հավաքածու Բեռլինի եգիպտական թանգարան և Նոր թանգարան
սեփականատեր Henri James Simon, Free State of Prussia և Prussian Cultural Heritage Foundation
Nefertiti Bust Վիքիպահեստում

Նեֆերտիտիի կիսանդրի, ամառնական ոճի և ընդհանրապես հին եգիպտական արվեստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, Նեֆերտիտիի ոճավորված դիմաքանդակն է, որը փարավոն-հեղափոխող Էխնաթոնի կինն էր, որն իշխում է Հին Եգիպտոսում մ.թ.ա 1351-1334 թվականներին։

Նեֆերտիտիի կիսանդրին հայտաբերվել է 1912 թվականի դեկտեմբերի 6-ին, Թել Էլ Ամառնայում՝ Հին Ահեհատոն քաղաքի պեղումների ժամանակ, որոնք տեղի էին ունենում Գերմանական արևելյան հանրության հովանավորությամբ, գերմանացի եգիպտագետ՝ Լյուդվիգ Բորհարդտի ղեկավարությամբ։ Կիսանդրին տասնյակ մյուս քանդակների հետ հայտնաբերել են Հին Եգիպտոսի քանդակագործ Թութմոսի տան սենյակներից մեկում, որը քանդակում էր Էխնաթոն փարավոնին և նրա մերձավորներին։

1913 թվականին Նեֆերտիտիի կիսանդրին տեղափոխվել է Գերմանիա և պահվել է Ջեյմս Սիմոնի՝ Գերմանական արևելյան հանրության երկրորդ գանձապահի և խոշոր ձեռնարկատիրոջ տանը, որն անձամբ էր հովանավորում այդ պեղումները։ 1920 թվականին Ջեյմս Սիմոնը քանդակը նվիրեց Բեռլինի Առաջավոր Ասիայի թանգարանին: Առաջին անգամ Նեֆերտիտիի դիմաքանդակը ցուցադրվել է 1924 թվականին Թանգարանային կղզու Նոր թանգարանում՝ կառուցված հատուկ եգիպտական հավաքածուների համար։ Պատերազմի տարիներին Նեֆերտիտիի կիսանդրին մյուս մշակութային արժեքների հետ պահվում էր զենիտային աշտարակի բունկերում և աղի հանքում։ Պատերազմից հետո ցուցադրվել է Արևմտյան Բեռլինում և 2009 թվականին վերջնականապես վերադարձել է Թանգարանային կղզի՝ վերականգնված Նոր Թանգարանի ցուցադարան։ Նեֆերտիտիի կիսանդրին պաշտոնապես պատկանում է Պռուսական մշակութային ժառանգության ֆոնդին, այնուամենայնիվ, Եգիպտոսը, ի դեմս մշակույթի նախարարության իր աշխատակիցների, շարունակում է պնդել, որ քանդակի՝ Գերմանիայում գտնվելը անօրինական է, և պետք է վերադարձվի Եգիպտոս։

Կիսանդրին կազմված է կրաքարից և պատված է գիպսաանհիդրիտային խառնուրդով և ներկված վեց գույնով։ Ձախ ակնակապիճը դատարկ է։ Մասնագետների տեսակետները, ձախ աչքի բացակայության վերաբերյալ, բավականին տարբեր են։ Քանդակը իրենից ներկայացնում է թագուհու կատարելացված պատկերը, նրա դեմքը լիովին համաչափ է։ Ըստ խորհրդային եգիպտագետ Միլիցա Մատյեի, Նեֆերտիտիի կիսանդրիում «ապշեցուցիչ է դիմագծերի ժլատ ընտրությունը՝ անհրաժեշտ քանդակի արտահայտչության համար, այդ նրբությունը, որը և ամբողջ ստեղծագործությանը հաղորդում է իրական կենսականություն»[1]:

Նեֆերտիտիի բազմերանգ դիմաքանդակի հիանալի պահպանվածությունը, այն հայտնաբերող գիտարշավի ղեկավարի անձի անորոշությունը, որը չունի ճշգրիտ բացատրություն քանդակի ձախ աչքի բացակայության վերաբերյալ, կասկածներ են հարուցել նրա իրական լինելու վերաբերյալ, և 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում մի քանի հետազոտողներ 1912 թվականին Նեֆերտիտիի կիսանդրու կեղծվելու մասին տեսություններ առաջ քաշեցին, որոնք մերժվում և հերքվում են պաշտոնական գիտության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Матье, Милица Эдвиновна Во времена Нефертити. — Л., М.: Искусство, 1965.