Մաատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
U5
a
tC10
հիերոգլիֆներ
Մաատ
Մաատ
Ճշմարտության, արդարության, ներդաշնակության, էթիկայի, աստվածային հաստատման, հավասարակշռության, կարգի, իմաստության, գիտությունների, արդարադատության, օրենքների, բարոյականության, աստղերի կառավարման, տարեկան ցիկլերի աստվածուհի
Տեսակհին եգիպտական աստվածություն
ԴիցաբանությունՀին Եգիպտոս
Սեռիգական
Հունական գրաձևΜά'ατ
Լատինական գրաձևMaat
ՀայրՌա
ԵղբայրՇու
ԱմուսինԹոթ
Կապված կերպարներՕսիրիս, Թոթ, Իսֆեթ, Ամատ, Անուբիս, Սեշատ, Ռա
Ատրիբուտներջայլամի փետուր
 Maat Վիքիպահեստում

Մաատ (Ամաատ), հին եգիպտական աստվածուհի, որը անձնավորում է ճշմարտությունը, արդարությունը, ընդհանրական ներդաշնակությունը, աստվածային հաստատումը և էթիկական չափանիշները։ Մաատը պատկերվում էր որպես նստած կին, որի գլխին ամրացված էր ջայլամի փետուր, երբեմն նաև թևերով, ինչպես նաև կարող էր պատկերվել միայն իր ատրիբուտի՝ փետուրի կամ հարթ ավազոտ բլուրի միջոցով, որի վրա նա հաճախ նստում էր[1]։ Մաատ աստվածուհին իմաստության աստված Թոթի կինն էր, քանի որ Եգիպտոսի ժողովուրդը կարծում էր, որ ճշմարտությունը և իմաստությունը լավ զույգ են։

Մաատը՝ աշխարհի ստեղծումից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերական մակարդակով Մաատը խորհրդանշում էր մեծ աստվածային կարգ և օրենք, որն Աստծո-արարչի կողմից շնորհվել է աշխարհի ստեղծման պահին, ըստ որի տարվա եղանակներն իրար հերթափոխում են, երկնքում տեղաշարժվում են աստղերը և մոլորակները, գոյություն ունեն և փոխներգործում են աստվածները և մարդիկ։

Մաատի մասին պատկերացումները համարվում են հին եգիպտացիների՝ տիեզերքի և էթիկական հիմքերի մասին իրենց աշխարհայացքի բոլոր պատկերացումների առանցքը։ Ավանդույթի համաձայն, ինչպես այլ աստվածները, թևավոր Մաատը նույնպես սկզբում ապրում էր մարդկանց հետ, որոնց մեղսալից էությունը ստիպեց նրան իր հոր՝ Ռա աստծո նման լքել մարդկանց։

Մաատի դերն եգիպտական դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևավոր Մաատ

Մաատի սկզբունքն ներառում է ինչպես տիեզերքի ճշտություն և օրինաչափություն, այնպես էլ հասարակության միասնություն, ինչպես նաև, ինչը առանձնահատուկ կարևոր է, արքայի և հասարակ մահկանացույի պատասխանատվությունն իրենց արարքների համար։ Երկրի վրա աստծո կողմից հաստատված արքան սատարում է Մաատին և ծեսերի, հաղթական պատերազմների և անձնական բարեպաշտության միջոցով ոչնչացնում է Իսեֆետը՝ կեղծիքը, քաոսը, ավերածությունները։ Տաճարում ամենօրյա ժամերգության ժամանակ եգիպտացիները դեմքին էին մոտիկացնում Մաատ աստվածուհու քանդակը։

Մաատի քանդակը մարմնավորում էր իր մեջ տեղական ներդաշնակության սկզբունքը, այդ կերպ արքան վերականգնում է տիեզերական ներդաշնակությունը։ Բացի այդ, աստվածուհին կապված էր նաև արտասանված բառի իրողության հետ։

Մաատի պատկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ Մաատի պատկերները պահպանվել են գրեթե բոլոր եգիպտական տաճարներում, նրա պաշտամունքին նվիրված էր միայն մի քանի փոքր սրբատեղի, որոնցից մեկը գտնվում էր Կառնակում, Մոնտու սրբատեղից ոչ հեռու, իսկ մյուսը՝ Թեբեում, Նեղոս գետի արևմտյան ափին՝ Դեյր էլ Մեդինայում[2]։ Առավել հաճախ նա պատկերվում էր դեղին մաշկով, կարմիր կամ սպիտակ զգեստով, երբեմն թևերով։ Կեղծամի շուրջը կապված է կարմիր ժապավեն, իսկ մազերի մեջ խրված է ջայլամի սրբազան փետուրը[3]։ Այդ խորհրդանիշի իմաստը հայտնի չէ, չնայած Շու աստվածը, ով Մաատի եղբայրն է, նույնպես կրում էր այն[4]։

Մաատի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացու պատկերով հարթաքանդակ՝ Մաատի քանդակը ձեռքին: Ադրբեջանի մշակույթի ազգային թանգարան (Բաքու)

Մաատի պաշտամունը վկայված է դեռևս Հին թագավորության ժամանակաշրջանից։ Նոր թագավորությունում աստվածուհուն երկրպագում էին որպես արևային աստվածություն։ Նույնիսկ Էխնաթոնը, որի կրոնական հեղափոխության հիմքերն ավելի ուշ համարվում էին Մաատի հակադրությունը, Թեբեում հայտնաբերված դամբարանում վաղ գրության մեջ նշված էր «ապրում էր համաձայն Մաատի»։ Մաատի սրբազան միջատը մեղուն է, որը նվիրված է աստվածուհուն և նրա արևային հորը։

Մաատի սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

42 բացասական խոստովանություն (պապիրուս Անի[5])

  1. Ես մեղքեր չեմ գործել։
  2. Ես կողոպուտ չեմ կատարել բռնության կիրառմամբ։
  3. Ես չեմ գողացել։
  4. Ես չեմ սպանել տղամարդկանց և կանանց։
  5. Ես հացահատիկ չեմ գողացել։
  6. Ես նվիրաբերում չեմ գողացել։
  7. Ես Աստծո ունեցվածքը չեմ գողացել։
  8. Ես սուտ չեմ ասել։
  9. Ես սննդվ չեմ տարվել։
  10. Ես անեծքներ չեմ արտասանել։
  11. Ես չեմ շնացել։
  12. Ես չեմ քնել տղամարդու հետ։
  13. Ես չեմ ստիպել ոչ մեկին լաց լինել։
  14. Ես սրտել չեմ կերել (այսինքն՝ անիմաստ չեմ վշտացրել կամ խղճի խայթ չեմ զգացել)։
  15. Ես չեմ հարձակվել մարդու վրա։
  16. Ես խաբեության մարդ չեմ։
  17. Ես չեմ գողացել մշակովի հողատարածքներից։
  18. Ես լրտես չեմ եղել։
  19. Ես մարդուն չեմ զրպարտել։
  20. Ես բարկացած չեմ եղել առանց հարգելի պատճառի։
  21. Ես չեմ անբարոյականացրել ցանկացած մարդու կնոջը։
  22. Ես չեմ աղտոտել ինքս ինձ։
  23. Ես չեմ ահաբեկել։
  24. Ես օրենքը չեմ խախտել։
  25. Ես զայրացած չեմ եղել։
  26. Ես ճշմարտության բառերից ականջներս չեմ փակել։
  27. Ես չեմ պարախակել։
  28. Ես բռնության մարդ չեմ։
  29. Ես թշնամանք չեմ սերմանել։
  30. Ես չեմ գործել (կամ դատել) ավելորդ շտապողականությամբ։
  31. Ես չեմ խորացել խնդիրների շուրջ։
  32. Ես չեմ բազմապատկել իմ բառերը խոսակցության ընթացքում։
  33. Ես ոչ մեկին չեմ նեղացրել, ես չարիք չեմ գործել։
  34. Ես թագավորի դեմ ուղղված կախարդանքին (կամ վատաբանությանը) չեմ մասնակցել։
  35. Ես երբեք չեմ կանգնեցրել ջրի հոսքը։
  36. Ես երբեք ձայն չեմ բարձրացրել (մեծամիտ կամ բարկացած)։
  37. Ես չեմ անիծել (կամ վատաբանել) Աստծուն։
  38. Ես չեմ գործել մեծամտորեն։
  39. Ես չեմ գողացել աստվածների հացը։
  40. Ես չեմ տարել Կենֆու տորթերը մահացածների հոգիներից։
  41. Ես երեխայից հաց չեմ խլել, և արհամարհանքով չեմ վերաբերվել իմ քաղաքի Աստծուն։
  42. Ես չեմ սպանել Աստծուն պատկանող խոշոր եղջերավոր անասունին[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert A. Armour (2001). Gods and Myths of Ancient Egypt. American University in Cairo Press. ISBN 978-977-424-669-2.
  2. "The Essential Guide to Egyptian Mythology:The Oxford Guide", p. 190, Berkeley Reference, 2003, ISBN 0-425-19096-X
  3. Budge The Gods of the Egyptians Vol. 1 p. 416
  4. "The Oxford Encyclopedia of Ancient Egypt" Vol. 2 p. 320
  5. Budge The Gods of the Egyptians Vol. 1 pp. 418-20
  6. The Book of the Dead. Gramercy. 1995 թ․ հունվարի 23. էջեր 576–582. ISBN 978-0-517-12283-9.
  7. Sir Ernest Alfred Wallis Budge (1913). The Papyrus of Ani: A Reproduction in Facsimile, Edited, with Hieroglyphic Transcript, Translation, and Introduction. Medici Society. էջեր 576–582. «Image of p. 576 & p. 577 & p. 578 & p. 579 & p. 580 & p. 581 & p. 582 at Google Books» {{cite book}}: External link in |quote= (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ассман Я. Египет. Теология и благочестие ранней цивилизации. — М., 1999.
  • Assmann J. Maaat: Gerechtigkeit und Unsterblichkeit im Alten Ägypten. — Munich, 1990.
  • Жданов В. В. Эволюция категории «Маат» в древнеегипетской мысли. — М., 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաատ» հոդվածին։