Habemus Papam

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1417 թվականի Մարտինոս V-ի Habemus Papam:

Habemus Papam (բառացի՝ մենք պապ ունենք) — լատիներեն ձևակերպում, որն ավետում է այն մասին, որ ընտրված է նոր Հռոմի պապը։

Annuntio vobis gaudium magnum: habemus Papam — Eminentissimum ac Reverendissimum Dominum, Dominum (անուն), Sanctae Romanae Ecclesiae Cardinalem, (ազգանուն), qui sibi nomen imposuit (պապի նոր անունը).

Հայերեն թարգմանությամբ՝ Հայտարարում եմ ձեզ մեծագույն ուրախություն. մենք պապ ունենք՝ սրբազնագույն և պատվարժանագույն Տեր, Տեր (անուն), Հռոմի Սուրբ Եկեղեցու կարդինալ (ազգանուն), որն իր համար վերցրեց անունը (պապի նոր անունը):

Այս ձևակերպումը հայտարարում է կարդինալ-ավագ սարկավագը Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից («Օրհնության օթյակ»)։ Դրանից հետո դուրս են բերում Խաչը, և դուրս է գալիս նոր Հռոմի պապը, որն օրհնություն է բերում «Urbi et orbi» (քաղաքին և աշխարհին

2013 թվականի Կոնկլավի ժամանակ՝ 2013 թվականի մարտի 13-ին, Habemus Papam հայտարարեց կարդինալ-ավագ սարկավագ Ժան Լուի Տորանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընտրվելուց հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ձևակերպման ընդունման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն արդեն 1484 թվականի այն օգտագործվել է Ջովաննի Բատիստա Չիբոյի ընտրության համար, որն ընդունեց Իննոկենտիոս VIII անունը։ Տեքստը մասնավորապես կազմված է Ղուկասի ավետարանից (2:10-11), որտեղ ներկայացված է Մեսիայի ծնունդը հովիվներին ավետող հրեշտակի խոսքերը. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»։ Պետք է ընդգծել Վուլգաթայում՝ Սուրբ Հիերոնիմոսի (մոտավորապես 382 թվական)՝ Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունում, ավետարանիչի օգտագործած բառերը՝ «vobis gaudium magnum», երբ «annuntio» բառն օգտագործվել է նախորդ թարգմանություններում։

Նոր Հռոմի պապի անվան հայտարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Հռոմի պապի՝ ծծնդյան ժամանակ տրված կամ նոր անունը հայտարարում են լատիներեն հայցական հոլովով (օրինակ՝ Eugenium, Angelum Iosephum, Ioannem Baptistam, Albinum, Carolum, Iosephum, Georgium Marium), բայց նոր պապի ազգանունը հայտարարվում է չհոլովված՝ ուղիղ ձևով (օրինակ՝ Pacelli, Roncalli, Montini, Luciani, Wojtyła, Ratzinger, Bergoglio):

Նոր պապի գահակալման անունը սովորաբար հայտարարվում է լատիներեն սեռական հոլովով (օրինակ՝ Ioannis vigesimi tertii, Ioannis Pauli primi, Benedicti decimi sexti) կամ, հազվադեպ, հայցական հոլովով (ինչպես 1963 թվականին, երբ Հռոմի պապ Պողոս VI-ի պապական անունը հայտարարվեց որպես Paulum sextum և 2013 թվականին, երբ Ֆրանցիսկոսի անունը հայտարարվեց որպես Franciscum)[1]:

Բենեդիկտոս XVI պապի ընտրության մասին հայտարարելիս կարդինալ Մեդինա Էստևեսը նրա անունը գործածեց սեռական հոլովով (նա ասաց՝ Benedicti decimi sexti)[2], բայց Սուրբ Աթոռի կայքում՝ նրա ընտրության մասին հայտարարության Habemus Papam ձևակերպման մեջ, գրված էր հայցական հոլովով (մասնավորապես՝ Benedictum XVI[3]:

Պապական անվան մեջ համարակալումը կարող է բաց թողնվել, եթե նոր պապի գահակալման անունը նույնն է, ինչ որ նրա նախորդինը, ինչպես եղավ 1978 թվականին, երբ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի գահակալման անունը հայտարարվեց պարզապես Ioannis Pauli՝ առանց համարակալման[4], քանի որ նրա անմիջական նախորդ եղել էր Հովհաննես Պողոս I-ը։ Այդպես եղավ նաև 1939 թվականին, երբ Պիոս XII-ի գահակալման անունն ընտրվելուց հետո հայտարարվեց որպես Pium[5], քանի որ նրա անմիջական նախորդողն էր Պիոս XI-ը։

Աշխարհիկ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Habemus Papam արտահայտությունը դարձել է ռեժիսոր Նաննի Մորետտիի ֆիլմի անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. elezione Papa Paolo VI (1963). YouTube. Accessed on December 22, 2012.
  2. https://www.youtube.com/watch?v=QgSCJX2312E YouTube. Accessed February 2, 2013
  3. «Election | BENEDICT XVI». www.vatican.va. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  4. RAIStoria Elezione Giovanni Paolo II. YouTube. Accessed on December 21, 2012.
  5. Habemus Papam- Pope Pius XII. YouTube. Accessed on December 21, 2012.