Sedia Gestatoria

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիոս VII պապի sedia gestatoria-ն, որը ցուցադրվում է Վերսալի պալատում

Sedia Gestatoria (sedia gestatoria [ˈsɛːdja dʒestaˈtɔːrja], տեղափոխվող գահ Հռոմի պապերին տեղափոխելու համար: Իրենից ներկայացնում է գահավորակի մի տարբերակ՝ շքեղ զարդարված, պատված մետաքսով բազկաթոռ, որն ամրացված է պատվանդանի վրա, որի յուրաքանչյուր կողմից ամրացված է երկու ոսկեզօծ երկաթյա օղակներ. այդ օղակների միջով անցկացված է երկու քառակողմ փայտ, որոնց օգնությամբ տասներկու մարդ իրենց ուսերին են տանում sedia gestatoria-ն: Բազկաթոռի աջից և ձախից ամրացված են երկու քշոց՝ ծիսակարգային հովհար՝ ջայլամի փետուրներից[1]:

Պիոս VIII պապը Sedia Gestatoria-ի վրա

Հիմնականում օգտագործվել է պապին Լաթերանի բազիլիկ եկեղեցի կամ Սուրբ Պետրոսի տաճար ծիսակարգերին տանելու և հակառակ ուղղությամբ: Բացի այդ, պապական թագադրման արարողակարգի ժամանակ: Նորընտիր պապի առջև, որը նստած է sedia gestatoria-ի վրա, երիցս խծուծի փունջ են վառում՝ ասելով. «Sancte Pater, sic transit gloria mundi» (Հա՛յր Սուրբ, այսպես անցնում է երկրային փառքը), որից հետո եկեղեցապետին անցկացնում են քաղաքով:


Հովհաննես Պողոս I պապն իր ընտրվելիս հրաժարվեց օգտագործել sedia gestatoria, ինչպես նաև պապական տիարա: Բայց արդյունքում նրան համոզեցին, որ հավատացյալները պետք է հնարավորություն ունենան տեսնել պապին քաղաքում տեղաշարժվելիս: Բայց նրա հաջորդ Հովհաննես Պողոս II-ը վերջնականապես հրաժարվեց օգտագործել sedia gestatoria, և դա փոխարինվեց ինքնագնաց և զրահապատ պապամոբիլով:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oliger Livarius. Sedia Gestatoria //The Catholic Encyclopedia, vol. XIII. — New York:1912