Պապամոբիլ
Պապամոբիլ (իտալ.՝ Papamobile) Հռոմի պապի հրապարակային շրջագայությունների համար հատուկ մշակված մեքենայի ոչ պաշտոնական անունը։ Բառն առաջացել է «պապ» և «ավտոմեքենա» բառերից։ Փոխարինել է տեղափոխվող գահին։
Պապամոբիլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Cadillac
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին «General Motors» ընկերությունը թողարկել է մեկ օրինակ «Cadillac DeVille» ավտոմեքենա՝ Հռոմի պապի համար[1]։
Citroen
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականին «Citroen» ընկերությունը նվիրել է Հռոմի պապին մուգ կարմրագույն «Citroen CE6 Lictoria» ավտոմեքենա։ Այն ունեցել է 2,4 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցանի V-աձև շարժիչ, առավելագույն արագությունը կազմել է 105 կմ/ժ։ Պապամոբիլը երթևեկվել է ընդամենը 150 կմ և տեղափոխվել Հռոմի «Museo delle Carrozze» թանգարան։
Land Rover
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Անգլիա կատարած այցի ժամանակ Հռոմի պապի ավտոմեքենան եղել է բրիտանական «Land Rover» ընկերության արտադրության վերաձևափոխված մեքենա։
1930 — Mercedes-Benz Typ Nürburg 460
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 — Mercedes-Benz Typ 300 d Landaulet
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 — Mercedes-Benz 600 Pullman Landaulet
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 — Mercedes-Benz 300 SEL Landaulet
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 — Mercedes-Benz 300 SEL lang
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 — Mercedes-Benz 230 G mit Sonderaufbau
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 — Mercedes-Benz 500 SEL
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 — Mercedes-Benz S 500 lang Landaulet
[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 — Mercedes-Benz ML 430
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հրապարակային շրջագայությունների համար ստեղծվել է նոր պապամոբիլ՝ Mercedes-Benz M-դասի։
Հերթական պապամոբիլի ապակեպատ խցիկը եղել է փամփշտապով պաշտպանված։ Հռոմի պապը նստած տեղից հնարավորություն ուներ ողջունելու մարդկանց։ Խցիկի ետնամասում կար ծալովի հարթակ, որտեղով հնարավորություն կար բարձրանալ խցիկ և նստել պապի մոտ։ Խցիկի մեջ կար հատուկ խոսափող և բարձրախոս, որով Հռոմի պապը կարող էր հաղորդակցվել վարորդի հետ, կամ խոսել ամբոխի մարդկանց հետ։
Այս պապամոբիլի համար սովորական M դասի ամենագնացը ենթարկվել է լուրջ փոփոխության, ինչն էլ անհարմար էր մեքենայի թափքի հետնամասի համար։ Անփոփոխ է մնացել միայն վարորդի խցիկն ու 4,3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը։ Ամենագնացի հիմքն ավելի է ամրացվել՝ դարձնելով միակ ուղևորի նստելատեղն ավելի փափուկ և հարմար[2]։
2007 — Mercedes-Benz G 500 (Audienzwagen)
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 — Mercedes-Benz ML
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Mercedes-Benz ընկերությունը Հռոմի պապին է նվիրել նոր պապամոբիլ, որը պատրաստված էր «Mercedes-Benz W166» մեքենայի հիմքի վրա։ Ինքնաթիռում փոխադրումները ավելի հեշտացնելու համար մեքենան մի քանի սանտիմետր ցածր էր պատրաստված։ Մեքենայի անվտանգությունը եղել է ապահովված՝ հովվապետի նստարանի տակ տեղադրված է եղել զրահապատ պարկուճ[3][4]։
SEAT
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Իսպանիա կատարած այցի ժամանակ Հովհաննես Պողոս II-ի պապամոբիլը եղել է SEAT S.A. (իսպ.՝ Sociedad Española de Automóviles de Turismo, «Զբոսաշրջության մարդատար ավտոմեքենաների իսպանական միություն») ընկերության «Seat Marbella» մակնիշի եզակի ավտոմեքենան։ Այն օգտագործվել էր միայն մեկ անգամ։
Star
[խմբագրել | խմբագրել կոդը]Lancia
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է նաև իտալական «Lancia Thesis Giubile» մակնիշի ավտոմեքենա[5]։
Renault
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերի 5-ին ֆրանսիական Renault ընկերությունը Բենեդիկտոս XVI պապին երկու էլեկտրամոբիլ են նվիրել։ «Renault»-ի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը Գանդոլֆո Ամրոցի ամառային նստավայր այցելության ժամանակ սպիտակ և կապույտ մեքենաները փոխանցել է հովվապետին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր հրապայակին շրջագայությունների ժամանակ երբեմն հրաժարվում է պապամոբիլից՝ ցույց տալու համար, թե որքան մոտ է նա ժողովրդին[6]։
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսի 6-ին՝ Բենեդիկտոս XVI-ի հերթական շրջագայության ժամանակ նրա բաց թափքով սպիտակ «Fiat»-ի մեջ է փորձել ցատկել 27-ամյա Գերմանիայի քաղաքացի։ Հովվապետը չի վնասվել և չի նկատել նույնիսկ, թե օրինախախտը ինչպես է ցատկել պարսպի վրայով և փորձել ցատելու պապամոբիլի մեջ։ Մոտ 8 անվտանգության աշխատակից կանխել են օրինախախտի արարքն ու տապալել նրան գետնին։ Տղամարդը ձերբակալվել է Վատիկանի ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց՝ բուժզննության։
2011 թվականին Դորտմունդի բնակիչներից մեկը ոստիկանություն բողոք է ներկայացրել Բենեդիկտոս XVI-ի դեմ, որ նա Ֆրայբուրգ կատարած շրջագայության ժամանակ մեքենայի մեջ չի կապել իր ամրագոտին։ Կարճ ժամանակ անց բողոքը մերժվել է, քանի որ վթարի հավանականությունը շատ քիչ է եղել[7][8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հովհաննես Պողոս II-ը Սուրբ Պետրոսի հրապարակում «Fiat Campagnola» պապամոբիլով
-
Հրաժական տված Բենեդիկտոս XVI-ը որպես Հռոմի Պապ վերջին անգամ իր մեքենայով անցնում է ամբոխի միջով, 27 փետրվար, 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лимузины Папы Римского». limuzin888.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «У папы римского новый автомобиль». Лента.ру. 2002 թ․ հուլիսի 4. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Папский Mercedes-Benz ML
- ↑ «Хит парад. Колеса №1, или Самые крутые машины глав государств». Рамблер/авто (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Журнал «Car (журнал)», февраль 2002:30
- ↑ Папа Франциск откажется от «папамобиля» в Бразилии, чтобы быть ближе к народу
- ↑ Папу Римского не оштрафуют за непристёгнутый ремень
- ↑ «Папу Римского не накажут за езду без ремня безопасности». www.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 10 самых необычных папамобилей
- Lamborghini не выйдет «папамобиль» — Папа Римский Франциск продал спорткар(չաշխատող հղում)
- 'Popemobile' Plush, Impervious
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապամոբիլ» հոդվածին։ |