Սարդանապալի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սարդանապալի մահը
Delacroix - La Mort de Sardanapale (1827).jpg
տեսակգեղանկար
նկարիչԷժեն Դելակրուա
տարի1827
բարձրություն392±1 սանտիմետր[1]
լայնություն496±1 սանտիմետր[1]
ուղղությունռոմանտիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էRoom 700
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/death-sardanapalus կայք
La Mort de Sardanapale Վիքիպահեստում

«Սարդանապալի մահը» (ֆր.՝ La Mort de Sardanapale), ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի պատմական նկարներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1827-1828 թվականներին՝ Լուվրի Սրահում և անմիջապես արժանացել է քննադատների բացասական արձագանքին։ Նրան քննադատել են հեռանկարչության մեջ հեղինակային սխալների և առաջին պլանում տիրող քաոսային վիճակի համար։ Դելակրուան մեղադրվել է նաև վավաշամոլության և դաժանության ըմբոշխման մեջ։ Սակայն նկարչին հաջողվել է փոխանցել տեղի ունեցող երևույթները կենդանի և վառ երանգներով, Դելակրուայի նպատակը հանդիսատեսին ցնցելն ու հուզելն է։

Էտյուդ

Նկարի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելակրուան նկարի սյուժեն վերցրել է Ջորջ Գորդոն Բայրոնի «Սարդանապալ» դրամայից, բայց որոշակի փոփոխություններով[2]։ Նկարչի վրա ազդել է նաև Իսպանիայում և Մարոկկոյում երկարատև մնալը։

Ասորեստանի թագավորի մասին առասպելը հետևյալն է․ նա հայտնի անառակ է եղել, երկրի նկատմամբ նրա անտարբերությունը հանգեցրել է ապստամբության։ Խռովությունը կանխելու անհաջող փորձից հետո Սարդանապալը որոշել է ինքնասպան լինել։ Նկարում պատկերված է այն պահը, երբ թագավորը հրամայում է սպանել նաև իր սիրելի ձիուն, շանն ու կանանց, ոչնչացնել իր բոլոր գանձերը։ Դելակրուան գրել է, որ Սարդանապալի կերպարը դաժան նախազգուշացում է նրանց համար, ով իր կյանքում առաքինության չի ձգտում։

Չնայած թագավորի հուսահատ որոշմանը՝ նկարում նա պատկերված է թուլացած և վայելում է իր կողմից կազմակերպած գինարբուքը։ Հետևի պլանում պատկերված այրվող աշտարակը խորհրդանշում է Սարդանապալի անտարբերությունն իր մեռնող թագավորության նկատմամբ, իսկ կոտրված ժանիքներով փիղը՝ կորցրած իշխանությունը։

Էտյուդ

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելակրուան ինքն էլ ոգեշնչվել էր լորդ Բայրոնի «Սարդանապալ» (1821) պիեսով, նրա կտավն, իր հերթին, ոգեշնչել է Հեկտոր Բերլիոզին՝ ստեղծելու («Սարդանապալ», 1830) կանտատը, իսկ Ֆերենց Լիստը ստեղծել է («Սարդանապալ», 1845—1852, ավարտված չէ) օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Joconde
  2. Например, заменил трон, на котором совершил самоубийство Сарданапал, роскошным ложем.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rose-Marie Hagen, Rainer Hagen Bildbefragungen – Meisterwerke im Detail. — Köln: Taschen, 1994.
  • Maneyre-Dagen, N. Leer la pintura. — Spes Editorial, S.L., 2005. — ISBN 84-8332-598-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]