Jump to content

Պիեռ Նարսիս Գերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Նարսիս Գերեն
ֆր.՝ Pierre-Narcisse Guérin
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1774(1774-03-13)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էհուլիսի 16, 1833(1833-07-16)[5][2][6][…] (59 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1806)[7]
ԵրկերThe Return of Marcus Sextus?
Մասնագիտություննկարիչ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Pierre-Narcisse Guérin Վիքիպահեստում

Բարոն Պիեռ Նարսիս Գերեն (ֆր.՝ Pierre-Narcisse Guérin; մարտի 13, 1774(1774-03-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հուլիսի 16, 1833(1833-07-16)[5][2][6][…], Հռոմ, Պապական մարզ[4]), ֆրանսիացի նկարիչ, եղել է Ժան Բատիստ Ռենոյի աշակերտը[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերենը իր առաջին մրցանակը ստացել է 1796 թվականին։ Փարիզյան սալոնում 1800 թվականին նրա «Մարկ Սեքստ» նկարը (որը պատկերում է իր կնոջը մահվան մահճում) մեծ տպավորություն է թողել և արվեստի պատմության մեջ աննախադեպ հաջողություն է ունեցել։ Պոետները բանաստեղծություններ են ձոնել նրան, ցուցահանդեսի ողջ ընթացքում հասարակությունը չի հեռացել կտավի մոտից։

1810 թվականին Գերենը Փարիզում բացել է ժամանակակից արվեստանոց։ Ճիշտ է, այդ արվեստանոցը ընդունում էր միայն անտիկ գեղեցկությունը, բայց այնտեղ կրթվել են ֆրանսիացի հայտնի ռոմանտիկներԺերիկո, Արի Շեֆֆեր, Լեոն Կոնյե, Օրսել, Անրիկել-Դյուպոն և ուրիշներ։

1822 թվականին Գերենը դարձավ Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն։ 1829 թվականին Գերենը ստացավ բարոնի տիտղոս։

Ամպիր դարաշրջանի նշանավոր նկարիչ Գերենը պատկերել է անտիկ աշխարհի տեսարաններ՝ շրջապատի և հանդերձանքի զգալի նմանությամբ[9]։ Ինչպես իր ժամանակակից նկարիչ Ժակ Լուի Դավիդը, Գերենը ևս անտիկ արվեստը համարում էր լակոնիկի և նրբագեղության դրսևորում։ Հենց ֆրանսիական ամպիր դարաշրջանի նկարիչները գեղանկարչության պատմության մեջ հայտնաբերեցին հնությունը պատկերելու ռեալիստական (դարաշրջանի արտաքին նշանների փոխանցման առումով) դպրոց, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջաններում գոյություն ունեցող պատկերացումների, երբ կերպարների հագուստը և այլ մանրամասներ կարող են ունենալ բացարձակապես ֆանտաստիկ բնույթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://runeberg.org/salmonsen/2/10/0377.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pierre-Narcisse Guérin (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Pierre Narcisse Guerin (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #120956705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Pierre Narcisse GuérinOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. AGORHA (ֆր.) — 2009.
  8. «Pierre-Narcisse, Baron Guerin». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Text "Biography, Works, & Facts" ignored (օգնություն); Text "Britannica" ignored (օգնություն)
  9. https://artsandculture.google.com/entity/pierre-narcisse-gu%C3%A9rin/m03f47z