Կլիթեմնեստրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլիթեմնեստրա
Clytemnestra1.jpg
Տեսակ Հին հունական դիցաբանության կերպար
Սեռ իգական
Հայր Tyndareus
Մայր Լեդա
Քույր/Եղբայր Castor and Pollux
Ամուսին Ագամեմնոն և Tantalus
Կողակից Aegisthus
Զավակներ Օրեստես[1][2], Iphigenia[3][1], Chrysothemis[1], Էլեկտրա[1], Erigone, Iphianassa[1] և Laodice[1]
Clytemnestra Վիքիպահեստում
Պիեր Նարցիս Գերեն Կլիթեմնեստրան երկմտում է քնած Ագամեմնոնին սպանելուց առաջ, 1817 թվական

Կլիթեմնեստրա (հին հուն․՝ Κλυταιμνήστρα, հանդիպում է նաև Կլիտեմեստրա[4]՝ Κλυταιμήστρα), Լեդայի և Տինդարիոսի դուստրը, Ագամեմնոնի կինը: Հիշատակվում է «Իլիականում» (I 113) և «Ոդիսականում»[5]:

Կերպարը առասպելաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական առասպելաբանության մեջ[6] Կլիթեմնեստրան եղել է Սպարտայի թագավոր Տինդարիոսի և Լեդայի դուստրը (տարբերակներից մեկի համաձայն[7]), Հեղինեի և Դիոսկուրներ երկրորդ քույրը: Մեկ այլ տարբերակի համաձայն էլ, սկզբնական շրջանում եղել է Տանտալոս կինը: Ամուսնացել է միկենեյան արքա Ագամեմնոնի հետ, ով գլխավորում էր հունական զորախումբը՝ Տրոյայի դեմ արշավանքի ժամանակ:

Ամուսնու բացակայության ժամանակ Կլիթեմնեստրան դավաճանել է ամուսնուն նրա հորեղբոր որդու Էգիսթոսի հետ[8], և Ագամեմնոնի վերադարձից հետո սպանել է արքային և նրա սիրուհուն՝ Կասսանդրային[9]:

Արդյունքում, Կլիթեմնեստրան Էգիսթոսի հետ միասին սպանվել է որդու՝ Օրեսթեսի կողմից, ով վրեժխնդիր էր եղել հոր սպանության համար: Մահվանը նախորդող գիշերը, նա տեսել էր, ով օձը սողալով մտնում է իր անկողինը և խայթում գլուխը[10]: Էսքիլեսի համաձայն, նա երազում տեսել է, որ օձ է ծնել, որը խայթել է նրա կուրծքը[11]: Մեկ այլ վարկածի համաձայն էլ, նա երազում տեսել է, որ Ագամեմնոնի թագավորական գավազանը աճել և ծառ է դարձել[12]:

Թաղված է Միկենեյի քաղաքային պարսպի մոտ[13]:

Ինչպես նշում է Բեթթի Ռեդիս, Հոմերոսը Կլիթեմնեստրային բնութագրում է որպես թույլ կին, ով շեղվել էր ճիշտ ճանապարհից[14]:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիթեմնեստրայի կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Սեմենովան Կլիթեմնեստրայի դերում

Կլիթեմնեստրան Էսքիլեսի «Ագամեմնոն» ողբերգության գործող անձերից է: Նրա ստվերը հայտնվում է նաև «Էվմենիդներ» ողբերգության մեջ: Նրա գործող անձ է նաև Սոֆոկլեսի «Իֆիգենիա», «Կլիթեմնեստրա», «Էլեկտրա» ողբերգություններում, Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիդոսում» և «Էլեկտրա» ողբերգություններում, Պոլեմոսի «Կլիթեմնեստրա», Պակուվիոսի «Դուլորեստոս», Ակցիոսի «Կլիթեմնեստրա», Սենեկայի «Ագամեմնոն», Ռասինայի «Իֆիգենիա» ողբերգություններում:

Կլիթեմնեստրայի պատմությունը դարձել է Էսքիլեսի «Օրեսթես», Սոֆոկլեսի «Էլեկտրա», Եվրիպիդեսի «Էլեկտրա» ողբերգությունների և Սարտրի «Ճանճեր» պիեսի սյուժեի հիմքը:

1895 թվականին բեմադրվել է Տանեևի «Օրեսթես» օպերան, որը հիմնված է Էսքիլես համանուն ողբերգության վրա:

1909 թվականին կայացել է Ռիխարդ Շտրաուսի «Էլեկտրա» օպերայի պրեմիերան, որտեղ գործող գլխավոր անձանցից մեկը հանդիսանում է Կլիթեմնեստրան:

XX դարում Մարգերիտ Յուրսենարը գրել է «Կլիթեմնեստրա կամ հանցագործություն» բանաստեղծությունը: 1958 թվականին Մարթա Գրեմը բեմադրել է «Կլիթեմնեստրա» բալետը: 1967 թվականին աֆրիկանս լեզվով առաջին «Կլիթեմնեստրա» օպերան գրել է հարավաֆրիկացի կոմպոզիտոր Կրոմվել Էվերսոնը:

Ի պատիվ Կլիթեմնեստրայի է կոչվել [Կլիտեմնեստրա (աստերոիդ)|Կլիթեմնեստրա աստերոիդը]], որը բացահայտվել է 1877 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Любкер Ф. Agamemnon // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 43.
  2. Любкер Ф. Orestes // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 958–959.
  3. Любкер Ф. Iphigenia // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 667–668.
  4. “«Կլիտեմեստրա» անվանումը ավելի ճիշտ է, քան Կլիթեմնեստրա անվանումը: Այն գրված է եղել անտիկ վազերի և հին իտալական քանդակների վրա: Կլիթեմեստրա անվանումը ընկալվում է որպես «իր դավադրություններով հայտնի մարդ»
  5. ПЕШКОВ Г. Н. ШЕЛОГУРОВА И. В. (2008)։ «Хор ratio в «Гамлете»»։ НЛО 
  6. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т. 1. С. 662—663; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 6 далее
  7. Еврипид. Ифигения в Авлиде 50
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э VI 9
  9. Гомер. Одиссея XI 422
  10. Стесихор. Орестея, фр.219 Пейдж
  11. Эсхил. Хоэфоры 527—533
  12. Софокл. Электра 417—424
  13. Павсаний. Описание Эллады II 16, 7
  14. Бочаров Николай Алексеевич. Справочник мифологии