Վանդեական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանդեական պատերազմներ
GuerreVendée 1.jpg
'
Վայր Վանդեա Դյու-Սևրի հյուսիս, Մեն և Լուարի հարավային մաս
Հակառակորդներ
Հրամանատարներ

Վանդեական պատերազմներ, հանրապետական կառավարությունների պայքարը ռոյալիստական խռովությունների դեմ Ֆրանսիական, մեծ հեղափոխության ժամանակաշրջանում։ Կոչվել են Վանդեա դեպարտամենտի՝ խռովությունների գլխավոր կենտրոնի, անունով։ Վանդեական պատերազմներ առավել թափով ծավալվեցին 1793 թվականին, երբ ազնվականության և հոգևորականության հետ խռովությանը մասնակցեց գյուղացիության (հատկապես՝ հարուստ) նշանակալի մասը։ Խռովության առիթ է ծառայել Կոնվենտի 1793 թվականի փետրվարի 24 թվականի դեկրետը՝ 300 հազար մարդ բանակ զորակոչելու մասին։ Մարտի սկզբին խռովություն բռնկվեց հրետանում, Անժուում, Պուատուում, ապա տարածվեց տնտեսական ավելի հետամնաց շրջաններում։ 1793 թվականի մայիս-հունիսին խռովարարները գրավեցին Տուար, Ֆոնտենե, Անժե, Սոմյուր քաղաքները։ 1793 թվականի հոկտեմբեր—դեկտեմբերին հանրապետական զորքերը նրանց ջախջախեցին Շոլեի՛ Լը Մանի և Սավնի մարտերում։ Խռովարարների առանձին ջոկատներ շարունակեցին գործել ինչպես Վանդեայում, այնպես էլ Բբետանում ու Մանում։ 1795 թվականի ամռանը Բրետանում ափ իջավ վտարանդի ռոյալիստների մի ջոկատ, որի ելույթը ճնշեց գեներալ Գոշը։ Ռոյալիստական շարժումն աշխուժացնելու փորձեր կատարվեցին 1799, 1815, 1832 թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 270 CC-BY-SA-icon-80x15.png