Սաֆոն Լեֆկադյան ժայռի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆոն Լեֆկադյան ժայռի վրա
տեսակգեղանկար
նկարիչՊիեր Նարցիս Գերեն
տարի1800[1]
բարձրություն188 սանտիմետր[1]
լայնություն114 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
https://www.wga.hu/html/g/guerin/22sappho.html կայք
Ծանոթագրություններ

«Սաֆոն Լեֆկադյան ժայռի վրա» (ֆր.՝ Sapho sur le rosher de Leucade), ֆրանսիացի նկարիչ Պիեռ Նարսիս Գերենի նկարը՝ Էրմիտաժի հավաքածուից։ Ստեղծվել է 19-րդ դարի սկզբին։ Մշտական ցուցադրանմուշներում ընդգրկված չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը բանաստեղծուհի Սաֆոյի և պատանի Ֆաոնի լեգենդար սիրո պատկերազարդումն է երիտասարդ Ֆաոնի հանդեպ։ Նկարիչը ֆիքսել է այն պահը, երբ վշտահար Սաֆոն, ում լքել է Ֆաոնը, նստել է Լեֆկադյան ժայռի վրա և մտածում ինքնասպանության մասին[2]։

Լեգենդը պատմում է Սաֆոյի՝ Ֆաոնի հանդեպ անպատասխան սիրո մասին, որի պատճառով Սաֆոն Լեֆկադյան ժայռից նետվում է ծովը։ Բանաստեղծուհու մահը բացահայտվել է ավեի ուշ։ Այս մասին առաջին հիշատակումը հանդիպում է Մենանդրոսի «Լեֆկադայում»։ Լեգենդի իրադարձությունները հետագայում Օվիդիուսին «Հերոսուհիներ» ստեղծագործության մեջ ստացան այսպես կոչված «Սաֆոյի նամակ» անվանումը՝ ուղղված Ֆաոնին։ Այս լեգենդի վառ օրինակն է Ժակ-Լուի Դավիդի «Սաֆոն և Ֆաոնը» կտավը, որը նույնպես գտնվում է Էրմիտաժում[3]։ Սաֆոյի մեզ հասած տողերում Ֆաոնի անունը ընդհանրապես չի հիշատակվում։

Նկարի ստեղծման հանգամանքները անհայտ են։ Կարծիք կա, որ մինչև 1917 թվականը նկարը գտնվել է Սանկտ Պետերբուրգում՝՝ մասնավոր հավաքածուներից մեկում, և հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այն ազգայնացվել և հաշվառվել է պետական թանգարանի ֆոնդում և պահվել է Պետրոգրադի գեղարվեստական արժեքների բաժնում (որտեղ իշխանությունները հավաքել են մասնավոր հավաքածուներից առգրավված արվեստի գործերը)։

1925 թվականին նկարը տեղափոխվել է էրմիտաժ։ Մինչ այդ նկարի հեղինակն անհայտ էր և հաշվառված էր որպես 19-րդ դարի ֆրանսիական դպրոցի անհայտ արվեստագետի ստեղծագործություն՝ «Վինահար կինը» անվանումով։

1936 թվականին նկարի գույքագրման և առաջնային վերականգնողական աշխատանքի ժամանակ վերծանվել է նկարչի մոնոգրամը՝ «P. G․» (գտնվում է նկարի ներքևում՝ ձախ կողմում), և այսպիսով հաստատվում է նկարի հեղինակի ինքնությունը ու ճշգրիտ անվանումը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37985/
  2. Герен, Пьер Нарсис. «Сафо на Левкадской скале». Государственный Эрмитаж
  3. Давид, Жак-Луи. «Сафо и Фаон». Государственный Эрмитаж.
  4. Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 98.