Մորփեոս և Իրիս
Մորփեոս և Իրիս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեր Նարցիս Գերեն |
տարի | 1811[1] |
բարձրություն | 251 սանտիմետր[1] |
լայնություն | 178 սանտիմետր[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
Ծանոթագրություններ | |
Morpheus and Iris (Pierre-Narcisse Guérin) Վիքիպահեստում |
«Մորփեոս և Իրիս»[2] (ֆր.՝ Morphée et Iris), ֆրանսիացի նկարիչ Պիեռ Նարսիս Գերենի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1811 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 251 × 178 սմ։
Այսօր «Մորփեոս և Իրիս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետեբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մորփեոս և Իրիս» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է անտիկ դիցաբանության սյուժե։ Կտավում պատկերված է Յունոնայի կողմից ուղարկված ծիածանի աստվածուհի Իրիսը։ Վերջինս ամպի վրա նստած իջնում է քնի ու երազների աստված Մորփեոսի մոտ։ Քնած Մորփեոսի օթոցի խորաքանդակները պատկերում են երկու առասպելական սյուժե։ Ձախ կողմում Հերմեսը հարձակվում է Մորփեոսի կողմից քնեցրած Արգոսի վրա, որը հսկում է հավերժահարս Իոյին. սյուժեն վերցված է Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» ստեղծագործությունից[4]։ Աջ կողմում պատկերված է այն պահը, երբ Հերան փարվում է քնած Զևսին. այս սյուժեն էլ վերցրած է Հոմերոսի «Իլիականի» XIV երգից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ստեղծվել է Փարիզում՝ 1811 թվականին՝ իշխան Նիկոլայ Յուսուպովի պատվերով[5]։ Նկարը երկար ժամանակ գտնվել է Յուսուպովների դաստակերտում, որից հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ցուցադրվել Յուսուպովների պալատում։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այս և Յուսուպովներին պատկանող հավաքածուի այլ իրեր ազգայնացվել են։ 1925 թվականին «Մորփեոս և Իրիս» ստեղծագործությունը տեղափոխվում է Էրմիտաժ[6]։ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ներկայացված է Գլխավոր շտաբի շենքում (սրահ 303)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պիեռ-Նարցիս Գերեն: «Ավրորա և Կեփալոս» 1811: Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան
-
Նկարը Գլխավոր շտաբի շենքում 303 սրահում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37648/
- ↑ В каталоге Юсуповской галереи, составленном А. Праховым, картина ошибочно именуется как «Морфей и Харита Пазифея». См.: Прахов А. Художественные собрания Юсуповской галереи // Художественные сокровища России. Т. 1. — СПб., 1907. — С. 29—31, табл. 16.
- ↑ «Muzéo, Edition d'art et de photo | Morphée et Iris de Pierre-Narcisse Guérin». Muzeo (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Овидий. Метаморфозы. Строки 713—719
- ↑ Изергина А. Н. Французская живопись в Эрмитаже (первая половина и середина XIX в.). Очерк-путеводитель. — Л., 1969. — С. 12.
- ↑ Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 98.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մորփեոս և Իրիս կատեգորիայում։ |