Ավրորա և Կեփալոս (նկար, Գերեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավրորա և Կեփալոսից)
Ավրորա և Կեփալոս
տեսակգեղանկար
նկարիչՊիեր Նարցիս Գերեն[1]
տարի1810
բարձրություն254,5 ± 0,1 սանտիմետր[2]
լայնություն186 ± 1 սանտիմետր[2]
ուղղություննեոդասականություն
ժանրնյու և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՍենյակ 702
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
կայք
Ծանոթագրություններ
 Aurora and Cephalus (Pierre-Narcisse Guérin) Վիքիպահեստում

«Ավրորա և Կեփալոս», ֆրանսիացի նկարիչ Պիեռ Նարսիս Գերենի նկարներից։ Հայտնի է երկու տարբերակով, որոնք գտնվում են Լուվրի և Պուշկինի անվան թանգարանում, իսկ նախնական էսքիզը՝ Էրմիտաժում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» գրքի նկարազարդումն է, որտեղ 661-866 հատվածներում պատմվում է Կեփալոսի պատմությունը[3]։ Նրան սիրահարվեց արշալույսի աստվածուհի Ավրորան (Էոս հունական պանթեոն) և փախցրեց նրան։

Կեփալոսը փոխադարձաբար պատասխանեց Ավրորային, և նրանից ունեցավ որդի՝ Փաեթոնին։ Նկարում պատկերված է այն պահը, երբ Ավրորան առևանգում է քնած Կեփալոսին և նրան ամպի վրայով տեղափոխում է իր դղյակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը հայտնի է երկու տարբերակով։ Առաջին տարբերակն ունի 254 × 186 սմ չափսեր և ստեղծվել է 1810 թվականին Գերենի կողմից կոմս Դ. Բ. Սոմմարիվի համար, որը ցուցադրվել է նույն թվականին Փարիզյան սալոնում, նկարը կրկին ցուցադրվել է սալոնում 1814 թվականին։ Հետագայում նկարը եղել է Սոմարիվ կոմսի ժառանգորդուհի Կատրին Սեիյեի հավաքածուում և 1888 թվականին այն նվիրել է Լուվրին[4], որը մինչ օրս գտնվում է 702 սրահում։

Երկրորդ տարբերակը, երբ իշխան Նիկոլայ Յուսուպովը պատվիրեց Գերենի երկու նկարները Արխանգելսկի մերձմոսկովյան իր պալատի համար, Գերենը ավարտեց 1811 թվականին։ Այս աշխատանքը ունի 251 × 178 սմ չափերը (ինվ. ГЭ-Ж-808)[5]:

Առաջին նկարը «Մորփեոս և Իրիս» Գերենը ստեղծել է որպես բնօրինակ աշխատանք, իսկ «Ավրորա և Կեփալոս» նկարը նկարիչը կրկնել է Յուսուպովի հետ համաձայնեցմամբ, ընդ որում, նախապես պատվիրատուին ցույց է տվել յուղաներկով պատրաստված էսքիզը՝ 36,2 × 26,3 չափի տախտակի վրա, որը երկար ժամանակ գտնվել է մասնավոր հավաքածուներում և 1978 թվականից պահվում է Էրմիտաժում (ինվ. ГЭ-10310)[6]: Լուվրի տարբերակի հետ համեմատած Կեփալոսն ունի գլխի այլ շրջադարձ և ձեռքի դիրք, մանկիկ հրեշտակն այլ դիրք է զբաղեցնում։ Եթե Լուվրի տարբերակում այն գտնվում է Ավրորայի կողքին և բռնել է Կեփալոսի ձեռքը, Յուսուպովյան տարբերակի նկարում հրեշտակը թեթևակի պահում է քնած Կեփալոսին ներքևից։ Գերենի աշխատանքի ավարտից հետո նկարը ուղարկվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Արխանգելսկի՝ Յուսուպովների կալվածք և գտնվել է պալատի «Պսիքեի սրահ» դահլիճում[7], իսկ 1834 թվականին ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի Յուսուպովյան պալատում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ նկարը, ի թիվս այլ ստեղծագործությունների՝ Յուսուպովներին պատկանող հավաքածուից պետականացվել է և 1924 թվականին հանձնվել է Էրմիտաժ[8], սակայն հաջորդ տարի փոխանցվել է Մոսկվայի Պուշկինի անվան նորաստեղծ թանգարան[9]։ Լիլի արվեստի թանգարանում պահվում է «Ավրորա և Կեփալոս» նախապատրաստական նկարը, որին հակառակ կա «Մորփեոս և Իրիս» նկարը, նկարները պատրաստված են մոմած թղթի վրա՝ սև և սպիտակ կավիճով։ Որոշ քանակությամբ նախապատրաստական նկարներ գտնվում են Վալանսիեն թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010059992
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. «Գիրք յոթերորդ. Կերպարանափոխություն». www.e-reading.club. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Լուվրի Թանգարանի Պաշտոնական Կայք». cartelen.louvre.fr. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Ավրորա և Կեփալոս։ Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարան». www.arts-museum.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Պետական Էրմիտաժ. — Պիեռ Նարցիս Հերեն «Ավրորա и Կեֆալ».
  7. Ի. Կուզնեցովա: Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարան։ XVI — XIX դարի առաջին կեսի ֆրանսիական նկարչություն։ Ամսագիր — М.: Արվեստ, 1982. — էջ. 216.
  8. Վ. Բերեզինա: 19-րդ դարի առաջին կեսերին Ֆրանսիական նկարչությունը Էրմիտաժում։ Գիտական ամսագիր — Л.: Արվեստ, 1983. — էջ 100.
  9. Ի. Ա. Կուզնեցովա: XVI — XIX դարի առաջին կեսի ֆրանսիական նկարչություն:Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարան — М.: Գեղարվեստի մշակույթ, 1992. — էջ. 261.