Ավրորա և Կեփալոս (նկար, Բուշե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրորա և Կեփալոս
տեսակգեղանկար
նկարիչՖրանսուա Բուշե
տարի1733
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆանսիի կերպարվեստի թանգարան
հավաքածուՆանսիի կերպարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 Aurora and Cephalus (François Boucher) Վիքիպահեստում

«Ավրորա և Կեփալոս» (ֆր.՝ Aurore et Céphale), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի վառ ներկայացուցիչ Ֆրանսուա Բուշեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1733 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 250 × 175 սմ[1]։

Այսօր «Ավրորա և Կեփալոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[2] (Նանսի, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավրորա և Կեփալոս» ստեղծագործությունում Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» գրքի հերոսներ Ավրորայի և Կեփալոսի նկարներն են։

Բուշեն կտավը նկարել է Իտալիայից վերադառնալուց հետո։ Նկարը հեղինակին պատվիրել է Ֆրանսուա Դերբեն՝ Փարիզի պառլամենտի իրավաբանը՝ Փարիզի իր առանձնատան համար, որը գտնվում էր Ռյու դը Պուասոնիեր փողոցում։ Դերբեի մահից հետո այն վաճառվում է դատավոր Ալֆոնս Պայեին 3121 լիվրով[3]։

1801 թվականին նկարը տեղափոխվում է Նանսիի թանգարան[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում, որը պատվիրել էր Դերբեն, Ֆրանսուա Բուշեն նկարել է դիցաբանական սյուժե՝ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» գրքից (VII գիրք)։ Երիտասարդ որսորդ Կեփալոսը՝ Պրոկրիսի ամուսինը, իր կամքին հակառակ առևանգվում է Ավրորայի կողմից։ Դիմադրելով աստվածուհուն՝ որսորդը հետ է վերադառնում կնոջ մոտ։ Հետո ճակատագիրն արել է իր գործը՝ Կեփալոսը պատահմամբ մահացու վիրավորում է կնոջը՝ նրան գազանի տեղ դնելով։ Սակայն կտավում հեղինակը մեղմացրել է սյուժեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aurore et Céphale (version de Nancy) - Boucher | Utpictura18». utpictura18.univ-amu.fr. Վերցված է 2024 թ․ փետրվարի 12-ին.
  2. «L'amour au point du jour / Divine idylle».(չաշխատող հղում)
  3. Laing, Rosenberg, François Boucher 1703—1770, New York, Detroit, Paris (Grand Palais), 1986, p.142
  4. Chavanne, De l’An II au sacre de Napoléon. Le premier musée de Nancy, Nancy, Réunion des Musées Nationaux, 2001, 208 p. (2-7118-4315-7)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա և Կեփալոս (նկար, Բուշե)» հոդվածին։