Անկախության հուշարձան (Մեխիկո)
Անկախության հուշարձան (Մեխիկո) | |
---|---|
Անկախության հուշարձանը Մեխիկոյում | |
Տեսակ | հաղթանակի սյուն և հուշարձան |
Քանդակագործ | Enrique Alciati? |
Ճարտարապետ | Անտոնիո Ռիվաս Մերկադո |
Ստեղծում | սեպտեմբերի 16, 1910 |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Բնակավայր | Կուաուտեմոկ |
Գտնվելու վայր | Winged Victory?, Apoteosis del Padre de la Patria? և Fuerte en la guerra y dócil en la paz? |
Շինության ձև | Հաղթանակի հուշասյուն, Կորինթոսյան սյուն |
Պատկանում է | Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Monumento a la Independencia (México) Վիքիպահեստում |
Անկախության հուշարձան կամ Անկախության հրեշտակ (իսպ.՝ El Ángel de la Independencia), անկախության հուշասյուն Մեխիկոյի կենտրոնական Պասեո դե լա Ռեֆորմա գլխավոր պողոտայի շրջանաձև խաչմերուկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսցել են 1910 թվականին՝ Մեքսիկայի անկախության պատերազմի հարուրամյա տարելիցին։ Հետագայում այն վերածվել է պատերազմի հերոսների դամբարանի։ Անկախության հուշասյունը համարվում է Մեխիկոյի ամենանշանակալի հուշարձաններից մեկը։ Այն հանդեսանում է տոնակատարությունների կամ ցույցերի հավաքատեղի։ Նմանություններ ունի Փարիզի Հուլիսյան սյան (July Column) և Բեռլինյան հաղթանակի սյան հետ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունը կառուցված է քառանկյուն պատվանդանի վրա, որի չորս կողմերի բրոնզե քանդակները խորհրդանշում են օրենքը, պատերազմը, արդարությունը և խաղաղությունը։ Նախապես ունեցել է դեպի պատվանդանը հասնող ինն աստիճաններ, այնուհետև ավելացվել են ևս 14 աստիճան։ Պատվանդանի ճակատային՝ դեպի Մեխիկո քաղաքի կենտրոն նայող հատվածում մակագրված է. "La Nación a los Héroes de la Independencia" («Ազգը հանուն անկախության հերոսների»)։ Այս մակագրության դիմաց առյուծի և երեխայի բրոնզե հուշարձանն է, որը խորհրդանշում է ուժը և պատերազմի ժամանակ ամեղ երիտասարդությանը։
Սյունի կողքին Անկախության պատերազմի հերոսների մարմարե արձանախումբն է։ Միայն սյունն ունի 36 մետր բարձրություն։ Հուշասյան ներսում գտնվող 200 աստիճանները հաղթահարելուց հետո բացվում է մայրաքաղաքի տեսարանը։
Հուշասյան կենտրոնում 6.7 մետր բարձրությամբ վեր է խոյանում հունական Նիկե աստվածուհու բրոնզե արձանը (վերականգնվել է 2006 թվականին[2], 7 տոննա)։ Աջ ձեռքում Հրեշտակը (ինչպես հաճախ անվանում են արձանին) Միգել Հիդալգոյի գլխին պահել է դափնեպսակը, որը խորհրդանշում է հաղթանակ, իսկ ձախ ձեռքին՝ կոտրված շղթա, ինչը խորհրդանշում է ազատությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
2009 թվականի տարեվերջյան համերգի նախապատրաստական աշխատանքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Trasladan restos de héroes a Chapultepec» (Spanish). El Universal. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Angel@ de la Independencia, una renovación física de lo imaginado
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baird, David; & Bairstow, Lynne (2004). Frommer's Mexico 2005. Wiley Publishing, Inc. ISBN 0764567632.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Legorreta, Jorge (Sep. 18, 2002). «Tres figuras aladas erigidas a la libertad». La Jornada. In Spanish
- Loaeza, Guadalupe (1998). El Ángel de nuestras nostalgias. Plaza y Janés. ISBN 9681103149. In Spanish
- Blair, Kathryn Skidmore (2001). In The Shadow of The Angel. First Books. ISBN 0759606315.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Article from the defunct Cuban magazine Carteles featuring photographs of the monument after the 1957 earthquake. (Իսպաներեն)
- Picture of el Ángel at sunset. Արխիվացված 2002-07-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության հուշարձան (Մեխիկո)» հոդվածին։ |
|