Միգել Կաբրերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միգել Կաբրերա
Ծնվել էփետրվարի 27, 1695(1695-02-27)[1][2]
ԾննդավայրՕախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էմայիսի 16, 1768(1768-05-16)[3][4][2] (73 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Cross of Burgundy.svg Նոր Իսպանիայի փոխարքայություն
Մասնագիտություննկարիչ
Miguel Cabrera (painter) Վիքիպահեստում

Միգել Կաբրերա (իսպ.՝ Miguel Mateo Maldonado y Cabrera, փետրվարի 27, 1695(1695-02-27)[1][2], Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 16, 1768(1768-05-16)[3][4][2], Մեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն), Նոր Իսպանիայի մեծագույն նկարիչներից մեկը։ Կաթոլիկ եկեղեցու, հարուստ հովանավորների համար ստեղծել է կրոնական և աշխարհիկ արվեստի գործեր։ Նրա կաստային կտավները, որոնք պատկերում են հնդկացիների, իսպանացիների և աֆրիկացիների միջռասայական ամուսնությունները, համարվում են ժանրում լավագույնը[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծն Գերտրուդը» (1763), Դալլասի արվեստի թանգարան

Կաբրերան ծնվել է Օախակա դե Խուարես քաղաքի Անտեկեր շրջանում։ Մեխիկո տեղափոխվել է 1719 թվականին։ Ուսանել է կամ Ռոդրիգես Խուարես եղբայրների, կամ Խոսե դե Իբառայի մոտ։

Կաբրերան եղել է քաղաքի արքեպիսկոպոսի սիրելի նկարիչը և Հիսուսի միաբանության հետևորդ։ Նրա նկարչության վրա մեծ ազդեցություն է ունեցել Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն և այդ ժամանակաշրջանի ֆրանսիական նկարչությունը։

Կաբրերան հայտնի է իր կաստային կտավներով և Խուանա Ինես դե լա Կրուսի դիմանկարով։ Խուան Դիեգոյի առաջին դիմանկարը ստեղծողներից է։ 1752 թվականին նրան թույլատրել են ստեղծել Սուրբ Գվատալուպեի սրբապատկերի երեք օրինակ արքեպիսկոպոս Խոսե Մանուել Ռուբիո ի Սալինեսի, Պապի և երրորը որպես հետագա նմուշների համար կիրառման օրինակ։

Միգել Կաբրերայի կերտած «Խուան Դիեգո» կտավը

1756 թվականին Կաբրերան գրել է Սուրբ Գվադալուպեի սրբապատկերի մասին աշխատությունը՝ «Maravilla americana y conjunto de raras maravillas observadas con la dirección de las reglas del arte de la pintura», որին հաճախ անվանում են «Ամերիկյան հրաշալիք»[6]:

1753 թվականին Կաբրերան Մեքսիկայում հիմնել է գեղարվեստի ակադեմիան և դարձել է նրա տնօրենը[7]:

Կաբրերայի ստեղծագործությունները կրոնական բնույթի են, ինչպես նաև լինելով Մեխիկոյի արքեպիսկոպոսի պաշտոնական նկարիչը, կերտել է նրա և այլ դիմանկարներ:

Միգել Կաբրերայի մասունքներն ամփոփված են Մեխիկոյի Սանտա Ինես եկեղեցում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. TurnerOUP, 1998.
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/14647
  4. 4,0 4,1 4,2 Miguel Cabrera
  5. «LACMA purchases long-lost masterpiece, once kept under a couch»։ LATimes.com։ 2015-04-01։ Վերցված է 2015-04-01 
  6. americanmarvel.org
  7. Hamnett, Brian R. A concise history of Mexico. Cambridge: Cambridge University Press, 1999: 97 (retrieved through Google Books, 1 May 2009). ISBN 978-0-521-58916-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]