Սան Կառլոս ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սան Կառլոսի ակադեմիաից)
Սան Կառլոս ակադեմիա
իսպ.՝ Real Academia de San Carlos de las Nobles Artes de la Nueva España և իսպ.՝ Academia de San Carlos
Տեսակգեղարվեստի ակադեմիա, արվեստի պատկերասրահ և նախկին հիվանդանոց
Հիմնադրված է1781
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո
Կայքacademiasancarlos.unam.mx
Սան Կառլոս ակադեմիա (Մեքսիկա)##
Սան Կառլոս ակադեմիա (Մեքսիկա)
Սան Կառլոս ակադեմիա, Մեքսիկա
 Academy of San Carlos, Mexico City Վիքիպահեստում

Սան Կառլոս ակադեմիա (իսպ.՝ Academia de San Carlos)՝ գեղարվեստի ակադեմիա Մեքսիկայում։ Տեղակայված է Մեխիկոյի Ակադեմիա 22 փողոցում։ Համարվում է Ամերիկա աշխարհամասերի առաջին խոշոր արվեստի ակադեմիան և արվեստի առաջին թանգարանը։ Հիմնադրվել է 1781 թվականին որպես փորագրության դպրոց և տասը տարի անց տեղակայվել է Ակադեմիա փողոցում։ Միավորվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին՝ դառնալով համալսարանի արվեստի և դիզայնի ֆակուլտետ, որը գտնվում է Սոչիմիլկոյում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Խիմենո ի Պլանեսի կերտած ակադեմիայի տնիօրեն «Ջերոնիմո Անտոնիո Գիլի դիմանկարը»

Ի սկզբանե ակադեմիան հիմնադրվել է 1781 թվականին որպես փորագրության դպրոց[2]։ Հիմնադրումից ի վեր բազմաթիվ անգամներ անվանափոխվել է՝

  • Սան Կառլոսի Թագավորական ակադեմիա (Real Academia de la Tres Nobles Artes de San Carlos), 1783[1][2]
  • Մեքսիկայի Սան Կառլոսի անվան ազգային ակադեմիա (Academia Nacional de San Carlos de México), 1821
  • Մեքսիկայի Սան Կառլոսի անվան արքայական ակադեմիա (Academia Imperial de San Carlos de México), 1863
  • Գեղարվեստի ազգային դպրոց (Escuela Nacional de Bellas Artes), 1867
  • Պլաստիկ արվեստի ազգային դպրոց (Escuela Nacional de Artes Plásticas), 1929[1]

Մեքսիկացի գեղանկարիչ Միգել Կաբրերան դեռևս 1753 թվականից տեսնում էր ակադեմիայի ստեղծման անհրաժեշտությունը, սակայն նրա և այլ մեքսիկացի գեղանկարիչների՝ ակադեմիայի համար թագավորական թույլտվություն ստանալու ջանքերը զուր անցան[1]։ Հետագայում դրամահատարանի շենքում բացվեց փորագրության դպրոցը, որը հետագայում դարձավ Մշակույթի ազգային թանգարան։ Հիմնադրումից 10 տարի անց այն տեղափոխվեց Amor de Dios հոսպիտալ, որտեղ էլ այժմ գործում է[2]։ Amor de Dios փողոցն անվանափոխվել է Ակադեմիա փողոցի՝ ի պատիվ ակադեմիայի[1]։

Ի սկզբանե ակադեմիան գտնվել է Իսպանական միապետության և այլ մասնավոր հովանավորչության ներքո[2]։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1781 թվականի նոյեմբերի 4-ին[2] և շուրջ տասը տարի գործել է հին դրամատան շենքում (այժմ՝ Մշակույթի ազգային թանգարան)[3]։ Մինչև 1783 թվականն այն թագավորական կնիք չստացավ և լիովին սկսեց գործարկվել 1785 թվականից[1][2]։ 1791 թվականին դպրոցը տեղափոխվեց "Hospital del Amor de Dios" շենք, որտեղ էլ այժմ գործում է[3]։ Ակադեմիան համարվում է Ամերիկա մայրցամաքների ամենամեծ արվեստի ինստիտուտը[1]։

Ռաֆայել Խիմենո ի Պլանեսի «Մանուել Տոլսայի դիմանկարը»

Կառլոս III -ի կողմից դպրոցի առաջին տնօրեն նշանակվեց իտալացի Ջերոնիմո Անտոնիո Գիլը, ով դպրոցում համախմբեց ժամանակի առաջատար արվեստագետների, այդ թվում Խոսե դե Ալսիբարին, Սանտիգո Սանդորային, Խուան Սաենսին, Մանուել Տոլսային, Ռաֆայել Խիմենո ի Պլանեսին։ Տոլսան և Խիմենոն հետագայում ղեկավարեցին դպրոցը։ Նոր դպրոցը սկսեց խթանել նեոդասական արվեստը՝ կենտրոնանալով հունական և հռոմեական արվեստի ու ճարտարապետության վրա՝ քարոզելով ուսուցման եվրոպական ոճը[1][2]։

19-րդ դարի սկզբում Մեքսիկայի անկախության պատերազմի պատճառով ակադեմիան որոշ ժամանակ փակվեց։ Վերաբացվելուց հետո այն կոչվեց Սան Կառլոսի ազգային ակադեմիա։ Չնայած դպրոցի՝ անկախ մեքսիկական կառավարության հետ ունեցած կապին, Մաքսիմիլիան I կայսրը (ով Մեքսիկայում նշանակվել էր ֆրանսիացիների կողմից) իր կառավարման օրոք պահպանեց դպրոցը։ Երբ Բենիտո Խուարեսը հեռացրեց կայսերը և վերականգնեց իր իշխանությունը, նա հարկադրված աջակցեց դպրոցին, քանի որ նրա եվրոպական ազդեցությունը համարում էր գաղութատիրության հետք[2]։

Մինչև 1913 թվականն ակադեմիան շարունակեց ուսուցման եվրոպական ոճը։ Նույն թվականին ուսանողադասախոսական գործադուլի հետևանքով Անտոնիո Ռիվաս Մերկադոն դուրս եկավ տնօրենի պաշտոնից և ակադեմիան մասամբ միավորվեց Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի հետ՝ դեռևս պահպանելով ինքնավարությունը։ 1929 թվականին ակադեմիայից տարանջատվեց ճարտարապետական ծրագիրը[1] և 1953 թվականին ընդգրկվեց քաղաքի հյուսիսում գտնվող նորակառույց Ciudad Universitaria-ի կազմում։ Նկարչության, քանդակագործության, փորագրության ծրագրերն ընգդրկվեցին անվանափոխված Էքսպրեսիվ արվեստի ազգային դպրոցի կազմում։ Հետագայում գեղարվեստի բակալավրի ծրագրերը տեղափոխվեցին Սոչիմիլկոյում գործող ֆակուլտետ, և Սան Կառլոս ակադեմիայի շենքում մնացին միայն մի քանի ավարտական ծրագրերի դասընթացներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Academia de San Carlos» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Galindo, Carmen; Magdelena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջեր 70–72. ISBN 968-5437-29-7.
  3. 3,0 3,1 Bueno de Ariztegui (ed), Patricia (1984). Guia Turistica de Mexico – Distrito Federal Centro 3. Mexico City: Promexa. էջեր 94–98. ISBN 968-34-0319-0. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]