Սեգրեգացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդը ջուր է խմում սևամորթների համար նախատեսված բաքից

Սեգրեգացիա (լատին․՝ segregatio - առանձնացում), նեղ առումով՝ ռասայական խտրականության ձև, լայն առումով՝ ռասայական, ազգային, կրոնական և սոցիալական անբարյացակամության հետևանքով բնակչության որևէ հատվածի կամավոր կամ հարկադրական մեկուսացումը։ Կարող է լինել տարածքային, երբ բնակչության ճնշված խմբերը հարկադրաբար առանձնացվում են հատուկ վայրերում (ռեզերվացիա, բանտուստան, գետտո) և ինստիտուցիոնալ, երբ կրթության, առողջապահության, սպասարկման և այլ բնագավառներում ստեղծվում են զուգահեռ հաստատություններ կամ միևնույն հաստատության շրջանում առանձին բաժիններ։ Տարբերում են նաև կամավոր սեգրեգացիա, որը որևէ փոքրամասնության (ազգային, կրոնական և այլն) ինքնությունը պաշտպանելու կամ օտար միջավայրին հարմարվելու միջոց է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։