Կոյոական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
իսպ.՝ Coyoacán
Զինանշան
Escudo Villa de Coyoacan.svg

Mexico.DF.Coyoacan.JardinHidalgo.01.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1928 թ.
Մակերես54,4 կմ²
ԲԾՄ2256 մետր, 2253 մետր
Բնակչություն614 447 մարդ (2020)
Փոստային ինդեքսներ04000–04980
Պաշտոնական կայքcoyoacan.cdmx.gob.mx
##Կոյոական (Մեքսիկա)
Red pog.png

Կոյոական (իսպ.՝ Coyoacán, Իսպաներեն: [koʝoaˈkan] ( )), Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հարավային շրջանը, որը մինչև 1929 թվականը համարվել է առանձին համայնք[1]։ Ընկած է Տեսկոկո լճի հարավային ափին։ Զբաղեցնում է 54,12 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 620.416[3]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Coyohuacán» անվանումն ունի ացտեկական արմատ և հավանաբար նշանակել է կոյոտների երկիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հնդկացիական տեպանեկի ժողովուրդը Տեսկոկո լճի հարավային ափին բնակավայրը հիմնել է 10-12-րդ դարերում։ Հետագայում այն ընկել է ացտեկների կայսրության, այնուհետև՝ իսպանացիների տիրապետության տակ։ Ացտեկների Տենոչտիտլան մայրաքաղաքի ավերումից հետո և նախքան Մեխիկոյի վերականգնումը՝ 1521-1523 թթ. Կոյոականը ծառայել է որպես իսպանացիների ամերիկյան տիրույթների՝ Նոր Իսպանիայի մայրաքաղաք։ 1527 թվականի դեկտեմբերի 13-ին Կորտեսն այստեղ փոխարքայի ընդունարան և բարձրագույն դատարան է հիմնել։ Այդ ժամանակ Կոյոականն ունեցել է մոտավորապես 7 հազար բնակիչ։ 19-րդ դարում բնակավայրը համբավվել է իր փարթամ այգիներով ու աղբյուրներով, դարձել տեղացի և արտասահմանցի նկարիչների սիրած ապրելավայր[4]։ Այստեղ է ծնվել և կյանքի մեծ մասն անցկացրել 20-րդ դարի մեքսիկացի նշանավոր նկարչուհի Ֆրիդա Կալոն։ Ներկայումս Կոյոականում գործում է նրա տուն-թանգարանը։ Այս քաղաքամասում մի տուն-թանգարան էլ նվիրված է ռուս հեղափոխական գործիչ Լև Տրոցկուն, ում 1940 թվականին դաժանաբար սպանել են գլխավոր փողոցի վրա գտնվող իր տանը։

1949 թվականին Կոյոականում սկսվել է Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի ուսանողական կենտրոնական ավանի շինարարությունը։ Կոյոականում են գտնվում օլիմպիական ավանը, «Ացտեկ» մարզադաշտը, որտեղ անց են կացվել 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները, ինչպես նաև ֆուտբոլի աշխարհի 1970 և 1976 թվականների առաջնությունների եզրափակիչ հանդիպումները[5][6]։

Մեխիկոյի 1985 թվականի երկրաշարժից հետո Կոյոական է փոխադրվել Ալֆրեդո Գուատի Ռոխոյի հիմնադրած՝ ջրաներկ նկարների աշխարհում առաջին թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոյոականում ապրած անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Webarchiv |url=http://www.mexico-tenoch.com/enmarca.php?de=http%3A%2F%2Fwww.mexico-tenoch.com%2Fgobernadores%2Fdf%2FCoyoacan.htm |wayback=20160304191300 |text=Die Errichtung der 16 Stadtbezirke von Mexiko-Stadt |archiv-bot=2019-03-11 06:00:21 InternetArchiveBot (spanisch)
  2. «Delegación Coyoacán» (իսպաներեն)։ siege.df.gob.mx/ Sistema de Información Económica, Geográfica y Estadística]։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-15-ին։ Վերցված է 2008-09-18 
  3. 2010 census tables: INEGI webarchive |url=https://web.archive.org/web/20130502025339/http://mapserver.inegi.org.mx/mgn2k/?s=geo&c=1223 |date=May 2, 2013
  4. Salvador Novo (Coordinador): Ciudad de México - V. Sus villas Coyoacan y Churubusco. (Mexiko-Stadt: Artes de Mexico, 1968), S. 99ff
  5. Sehenswürdigkeiten in Coyoacán (spanisch)
  6. Webarchiv |url=http://www.coyoacan.df.gob.mx/webcoy/html/contenido/la_delegacion/delegacion-Goemor.php Archived 2013-06-27 at the Wayback Machine. |wayback=20130627072648 |text=Offizielle Website der Delegación Coyoacán |archiv-bot=2018-04-05 02:13:28 InternetArchiveBot (spanisch)
  7. 7,0 7,1 Webarchiv |url=http://www.experiensense.com/en-coyoacan-con-frida-kahlo/ Archived 2013-10-18 at the Wayback Machine. |wayback=20131018010104 |text=En Coyoacán con Frida Kahlo |archiv-bot=2019-03-11 06:00:21 InternetArchiveBot (spanisch; Beitrag vom 23. August 2012)
  8. Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 123
  9. Webarchiv |url=http://www.libreenelsur.mx/content/historias-imagen-coyoacan-libro-para-anorar-emocionarse Archived 2016-03-04 at the Wayback Machine. |wayback=20160304104654 |text=Vorstellung eines Buches über Coyoacán (spanisch) |archiv-bot=2019-03-11 06:00:21 InternetArchiveBot
  10. 10,0 10,1 Salvador Novo (Coordinador): Ciudad de México - V. Sus villas Coyoacan y Churubusco. (Mexiko-Stadt: Artes de Mexico, 1968), S. 101
  11. Salvador Novo (Coordinador): Ciudad de México - V. Sus villas Coyoacan y Churubusco. (Mexiko-Stadt: Artes de Mexico, 1968), S. 100ff
  12. Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 116ff
  13. Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 120
  14. 14,0 14,1 Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 121
  15. Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 104

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Mexico City/Coyoacánին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։