Ինդուլգենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինդուլգենցիա (լատ. indulgere-ողորմածություն ցուցաբերել), «մեղքերի թողությունը» և թողության վկայականները կաթոլիկ եկեղեցում։ Հաստատվել է 11-րդ դարում։ Ինդուլգենցիայի տեսական աղբյուրը «ավելցուկ արյան» մասին Թովմա Աքվինացու ուսմունքն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը՝ «մարմնացած թղթերում»՝ ինդուլգենցիայում, բավական է ողջ մարդկությանը մեղքերից մաքրելու համար։ 12-13-րդ դարերում սկսվել է ինդուլգենցիայի առատ վաճառքը՝ վերածվելով հոգևորականության և եկեղեցու հարստացման աղբյուրի։ Չնայած ինդուլգենցիայի վերացումը դեռևս Ռեֆորմացիայի գաղափարախոսների հիմնական պահանջներից էր, սակայն գործածումը իսպառ չի վերացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 340 CC-BY-SA-icon-80x15.png