Ամերիգո Վեսպուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիգո Վեսպուչի
Amerigo Vespucci
Amerigo Vespucci.jpg
Ծնվել է մարտի 9, 1454
Ծննդավայր Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել է փետրվարի 22, 1512[1] (57 տարեկանում)
Մահվան վայր Սևիլյա, Kingdom of Seville, Կաստիլիա և Լեոն
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող, վաճառական և քարտեզագիր
Ստորագրություն
AmerigoVespucci Signature.png
Amerigo Vespucci Վիքիպահեստում

Ամերիգո Վեսպուչի (իտալ.՝ Amerigo Vespucci, լատ.՝ Americus Vespucius, 9 մարտի, 1454, Ֆլորենցիա, Ֆլորենտական Հանրապետություն22 փետրվարի, 1512, Սևիլյա, Իսպանիա), ֆլորենտացի ծովագնաց, ում պատվին անվանվել է Ամերիկան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիգո Վեսպուչին ծնվել է Իտալիայում։ Որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում, ապա նորից Իսպանիայում։ Մասնակցել է մի քանի արշավանքների դեպի Նոր Աշխարհ (Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերը)։ Դրանցից միայն երկուսն են հավանական համարվում։ Այդ ճանապարհորդությունների մասին նրա նամակները ժամանակին մեծ համբավ էին վայելում և մի քանի անգամ վերահրատարակվել են (1505—10)։ Լոթարինգիացի քարտեզագիր Մ․ Վալձեմյուլլերը Հարավային Ամերիկայի երկրների՝ Ք․ Կոլումբոսի հայտնագործությունը վերագրեց Վեսպուչիին և առաջարկեց այդ մայրցամաքը Վեսպուչիի պատվին անվանել Ամերիկա։ 1538 թ. Մերկատորն իր քարտեզի վրա առաջին անգամ այդ անվանումը տարածեց նաև Հյուսիսային Ամերիկայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png