Jump to content

Լաուրա Անտոնելի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Անտոնելի
իտալ.՝ Laura Antonelli
Ծնվել էնոյեմբերի 28, 1941(1941-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՊուլա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունիսի 22, 2015(2015-06-22)[4][5][6][…] (73 տարեկան)
Մահվան վայրԼադիսպոլի, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[7]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոդերասանուհի և մոդել
Համատեղ ապրող(ներ)Ժան Պոլ Բելմոնդո և Mario Marenco?
Պարգևներ և մրցանակներ

Լաուրա Անտոնելի (իտալ.՝ Laura Antonelli, իսկական անուն-ազգանունը՝ Լաուրա Անտոնաց (իտալ.՝ Laura Antonaz. նոյեմբերի 28, 1941(1941-11-28)[1][2][3][…], Պուլա, Իտալիայի թագավորություն - հունիսի 22, 2015(2015-06-22)[4][5][6][…], Լադիսպոլի, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[7]), իտալացի կինոդերասանուհի։ 1970-1980-ական թվականների իտալական էրոտիկ կինոյի աստղերից մեկն է։ Երկու անգամ արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին (1973 թ., 1981 թ.)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Անտոնելին ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել են Վենետիկում, Ջենովայում և Նեապոլում։ Մանկուց երազել է գնալ ծնողների հետքերով և դառնալ ուսուցիչ, այդ իսկ պատճառով ավարտել է Նեապոլի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտը։ Որոշ ժամանակ աշխատելով Հռոմի «Արտիստիկո» լիցեյում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, մասնակցել է «Carosello» հեռուստաշոուին՝ որպես գովազդային մոդել, որից հետո սկսել է դերասանուհու իր կարիերան։

Լաուրա Անտոնելիի կինոդեբյուտը կայացել է 1965 թվականին նկարահանված Լուիջի Պետրինիի «Տասնվեցամյաները» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Դոկտոր Գոլդֆուտը և ռումբ-աղջիկները» (1966 թ.), «Սեքսուալ հեղափոխություն» (1968 թ.) և «Վեներան մորթիներով» (1969 թ.) կինոնկարներում։ 1973 թվականին թողարկվել է ռեժիսոր Սալվատորե Սամպերիի «Խարդավանք» կինոնկարը, որի շահույթը միայն իտալական կինոթատրոններում կազմել է վեց միլիարդ լիր, իսկ Լաուրա Անտոնելին հռչակվել է իտալական էրոտիկ կինոյի աստղ։

1970-1980-ական թվականներին Լաուրա Անտոնելին հիմնականում նկարահանվել է էրոտիկ բնույթի ֆիլմերում, կատակերգություններում և թեթև ֆարսերում։ Այդպիսի ֆիլմերից էին «Անմիտ սեքս» (1973 թ.), «Աստված իմ, որքան եմ ես ցածրացել» (1974 թ.), «Ներման արժանի մեղք» (1974 թ.), «Սիմոնա» (1974 թ.), «Վագրեր շրթներկում» («Վայրի անկողիններ» 1979 թ.), «Մաքուր և առաքինի» (1981 թ.), «Ռիմինի, Ռիմինի» (1987 թ.) և այլ կինոնկարներ։

1976 թվականին Լաուրա Անտոնելին խաղացել է Լուկինո Վիսկոնտիի «Անմեղը» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ փայլուն կերպով դրսևորել է իր դրամատիկական տաղանդը։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև «Սիրուհի կինը» (1977 թ.) և «Սիրային կիրք» (1981 թ.) կինոնկարները։

1991 թվականի ապրիլի 27-ին Չերվետերե քաղաքում գտնվող նրա վիլլայից կարաբիներները հայտնաբերել են 36 գրամ կոկաին։ Դերասանուհին մեղադրվել է թմրանյութեր տարածելու մեջ, ձերբակալվել է և ենթարկվել տնային կալանքի։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման։ Միայն 9 տարի անց վճռափոխ դատարանը արդարացրեց նրան՝ այդ թվում Իտալիայում օրենքների փոփոխության հետ կապված։

Նույն 1991 թվականին «Գայթակղություն» ֆիլմի նկարահանման համար, դերասանուհու դեմքը թարմացնելու նպատակով, պրոդյուսերները պահանջել են, որպեսզի նա կոլագենային ներարկումների կուրս անցնի, որի արդյունքում դերասանուհու դեմքն այլանդակվեց։ Այդ միջադեպին հետևեց 13-ամյա դատավարություն։ Հռոմի դատարանը մերժել էր վնասի փոխհատուցման վերաբերյալ Լաուրա Անտոնելիի հայցը։ Դերասանուհին չդիմացավ նյարդային լարվածությանը և հայտնվեց հոգեբուժական կլինիկայում։ Դատավարությունը վերսկսվեց 2003 թվականին և նրան հատկացվեց 10 հազար եվրո։ Միայն 2006 թվականին Իտալիայի վճռափոխ դատարանը ընդունեց Լաուրա Անտոնելիի իրավացիությունը և վճռեց որպես փոխհատուցում վճարել նրան 108 հազար եվրո։ Այդ ամբողջ տարիների ընթացքում Լաուրա Անտոնելին չէր երևում հասարակության մեջ, խուսափում էր բոլոր տեսակի հանդիպումներից և լրագրողներից։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին նկարահանված «Կրկնակի ամուսնություն» («Սրիկան») ֆիլմի նկարահանումների ժամանակ Լաուրա Անտոնելին ծանոթացել էր Ժան Պոլ Բելմոնդոյի հետ։ Վերջինիս հետ սիրավեպը բոլորի համար անսպասելի էր։ Լաուրան անմիջապես ամուսնալուծվեց իր ամուսնուց՝ հրատարակիչ Էնրիկո Պյացենտինիից և Հռոմի կենտրոնում գնեց առանձին բնակարան՝ իր և Բելմոնդոյի հանդիպումների համար։ Նրանց սիրավեպը ամուսնությամբ չավարտվեց, քանի որ Լաուրա Անտոնելին խանդում էր Ժան Պոլ Բելմոնդոյին և անընդհատ սկանդալների առիթներ ստեղծում։ Վերջապես Բելմոնդոյի համբերության բաժակը լցվեց և նա լքեց Լաուրային։ Վերջինս ծանր էր տանում բաժանումը։ Նրանք միասին նկարահանվել էին նաև Կլոդ Շաբրոլի «Դոկտոր Պոպոլ» (1972 թ.) կինոնկարում։

Լաուրա Անտոնելին մահացել է 2015 թվականի հունիսի 22-ին՝ սրտի նոպայից։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1965 Տասնվեցամյաները Le sedicenni -
1966 Դոկտոր Գոլդֆուտը և ռումբ-աղջիկները Le spie vengono dal semifreddo Ռոզաննա
1966 Ներեցեք, դուք կողմ եք թե դեմ Scusi, lei è favorevole o contrario? -
1968 Սեքսուալ հեղափոխություն La rivoluzione sessuale Լիլիանա
1969 Վեներան մորթիներով Le malizie di Venere Վանդա Դունաևա
1970 Կռան մականունով մարդը A Man Called Sledge Ռիա
1970 Սիրային հանդիպում Incontro d'amore Դարիա
1970 Գրադիվա (Ցանկալին) Gradiva Գրադիվա, Զոյա Բերտգանգ
1971 Կրկնակի ամուսնություն (Սրիկան) Les mariés de l'an deux Պաուլինա
1971 Առանց նկատելի պատճառի Sans mobile apparent Ժյուլիետ Վոդրյոլ
1971 Խորամանկ երիտասարդը (Մերկացած թավջութակ) Il merlo maschio Կոստանցա Վիվալդի
1972 Անառակ սենատորը Nonostante le apparenze... e purchè la nazione non lo sappia -
1972 Դոկտոր Պոպոլ Docteur Popaul Մարտինա
1973 Խարդավանք Malizia Անժելա
1973 Անմիտ սեքս Sessomatto տիկին Ջուլիետ, Սելեստինա, Թամարա և այլն
1974 Ներման արժանի մեղք Peccato veniale Լաուրա
1974 Սիմոնա Simona Սիմոնա
1974 Աստված իմ, որքան եմ ես ցածրացել Mio Dio, come sono caduta in basso! Էուջենիա դի Մակեդա
1975 Հիասքանչ հավերժահարսը Divina creatura Մանուելա
1976 Անմեղը L'innocente Ջուլիանա Հերմիլ
1977 Սիրուհի կինը Mogliamante Անտոնիա
1977 Մեծ ապուր Gran bollito Սանդրա
1977 Երեք ոսկե կապիկներ Tre scimmie d'oro -
1979 Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում) Letti selvaggi գործարար կին
1979 Երևակայական հիվանդը Il malato immaginario Տոնինա
1980 Դու նավի դեմքն ես Mi faccio la barca Ռոբերտա
1981 Սիրային կիրք Passione d'amore Կլարա
1981 Հերթ Il turno Ստելինա Ռավի
1981 Մաքուր և առաքինի Casta e pura Ռոզա
1982 Պոռնիկը Porca vacca Մարիաննա
1982 Գիշերային սիրո կոկտեյլ Sesso e volentieri արքայադուստր
1982 Բռնիր ինձ, եթե կարող ես Viuuulentemente mia Աննա
1985 Տեսարաններ կյանքից Tranches de vie Մոնիկա Բելլի
1985 Վանդակ La gabbia Մարիա Կոլբերտ
1986 Վենետիկուհին La venexiana Անժելա
1986 Հանրախանութ Grandi magazzini Ելենա Անցելոտի
1987 Ռիմինի, Ռիմինի Rimini Rimini -
1987 Հարուստներն իրենց սովորույթներն ունեն Roba da ricchi -
1989 Ընդմիշտ Ջուլիա Disperatamente Giulia Կարմեն Միլկովիչ
1990 Ժլատը L'avaro Ֆրոսինա
1991 Գայթակղություն Malizia 2000 Անժելա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Անտոնելի» հոդվածին։