Յոհան Պալիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Պալիսա
Johann Palisa
Johann Palisa.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 7, 1848(1848-12-07)[4]
Օպավա, Օպավայի շրջան[4][5]
Մահացել էմայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3][…] (76 տարեկան)
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5]
բնական մահով
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն, Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Austria.svg Գերմանական Ավստրիա և Flag of Austria.svg Առաջին Ավստրիական Հանրապետություն
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս և սպա
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6]
ՊարգևներԼալանդի մրցանակ
Երեխա(ներ)Florentine?
ՄայրKatharina?
Johann Palisa Վիքիպահեստում

Յոհան Պալիսա (գերմ.՝ Johann Palisa, դեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 7, 1848(1848-12-07)[4], Օպավա, Օպավայի շրջան[4][5] - մայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5]), ավստրիացի աստղագետ։

1866 թվականից 1870 թվականը ուսումնասիրել է մաթեմատիկան և աստղագիտությունը Վիեննայի համալսարանում, սակայն ավարտել է այն միայն 1884 թվականին։ Արդեն 1870 թվականին նա աշխատում էր համալսարանի աստղադիտարանում որպես օգնական, իսկ հաջորդ տարվանից Ժնևի աստղադիտարանում։ 1872 թվականին դարձել է Պուլայի Ավստրո-Հունգարական ծովային աստղադիտարանի տնօրեն (այժմ Պուլա քաղաք Խորվաթիայում)։ Աշխատելով այնտեղ՝ 1874 թվականի մարտի 18-ից նա հայտնաբերել է իր առաջին աստերոիդը (136) Ավստրիան։ 1880-1919 թվականներին աշխատել է նոր Վիեննայի աստղադիտարանում։ 1899, 1902, 1908 թվականներին հրապարակել է իր աստղային կատալոգները։

Պալիսան ընդամենը հայտնաբերել է 122 աստերոիդ 1874 թվականից 1923 թվականը ընկած ժամանակահատվածում։ Նրա պատվին են անվանվել (914) Պալիսենա աստերոիդը և խառնարան Լուսնի վրա։

(320) Կատարինա աստերոիդը, որը Պալիսան հայտնաբերել է 1891 թվականի հոկտեմբերի 11-ին անվանվել է հայտնաբերողի մոր պատվին[7]։ Իսկ (321) Ֆլորենտինա աստերոիդը՝ Պալիսայի դստեր պատվին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Istrapedia (хорв.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 San Francisco Museum of Modern Art online collection
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. (320) Կատարինա աստերոիդի անվանման որոշում(չաշխատող հղում)
  8. (321) Ֆլորենտինա աստերոիդի անվանման որոշում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]