Jump to content

Տիցիուս-Բոդեի կանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիցիուս-Բոդեի օրենքից)

Տիցիուս-Բոդեի կանոնը, Արեգակից մոլորակների հեռավորությունը նկարագրող բանաձև։ Օրենքը առանձին ներկայացվել է Յոհան Դանիել Տիցիուսի (1766 թ.) կողմից, իսկ հայտնի է դարձել արդեն Յոհան Էլերտ Բոդեի կողմից 1772 թ.:

Յ.Դ.Տիցիուս
Յ.Է. Բոդե

Երբ Տիցիուսն առաջին անգամ ձևակերպում էր այս օրենքը, նրան բավարարում էին արդեն այդ ժամամանկ հայտնի բոլոր մոլորակների մասին ունեցած տեղեկություններըՙ, իսկ այդ մոլորակներն էին Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն։ Տիցիուսը սկսեց փնտրել բացակա մոլորակը։ Հենց այդ տիրույթում գտնվեց Ցերերան։ Սրանով Տիցիուսի բանաձն ավելի մեծ վստահություն ձեռք բերեց։ Երբ պարզ դարձավ, որ բացի Ցերերայից, արեգակից ունեցած նույն հեռավորության վրա կան բազմաթիվ երկրային մարմիններ, որոնք ձևավորում են աստղակերպերի գոտին, առաջացավ այնպիսի մի վարկած, որ նրանք ձևավորվել են ինչ-որ մոլորակի փոփոխությունից, որը գտնվել է հենց այդ տիրույթում։

Հիմնավորման փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքը չունի մաթեմատիկական և անալիտիկ բացատրություն և հիմնված է միայն գրավիտացիայի տեսության վրա։ Ճիշտ թվային մոդելավորումը կապված է մեծածավալ աշխատանքների հետ։ Ամենահավանական հիմնավորումներից մեկը կայանում է հետևյալում.սկսած արեգակնային համակարգի ձևավորումից, ձևավորվել է իրար հաջորդող տիրույթների կանոնավոր կառուցվածք, որում կարող էին կամ էլ չէին կարող գոյություն ունենալ ուղեծրեր, համաձայն ուղեծրային ռեզոնանսների օրենքի[1]։ Արդյունքում աստղագետների մեծ մասը գտնում է, որ դա պարզապես համընկնում է։ Ռեզոնանսային ուղեծրերով համընկնում են այն մոլորակները և աստերոիդները, որոնք միլիոնավոր տարիների ընթացքում դուրս են եկել այդ ուղեծրերի վրա։ Այն դեպքերում, երբ մոլորակները, ինչպես նաև աստերոիդները, և Պլուտոնից այն կողմ գտնվող աստղակերպերը, դասավորված չեն ստաբիլ ուղեծրերի վրա, ինչպես օրինակ Նեպտունը,և մոլորակային հարթության վրա ինչպես Պլուտոնը,հավանաբար եղել մի միջադեպ, որը խախտել է նրանց ուղեծրերը։ Ժամանակի ընթացքում նրանք անպայմանորեն կզբաղեցնեն ստաբիլ ուղեծրեր, եթե իհարկե նոր միջադեպ չխանգարի։ Ուղեծրային ռեզոնանսի երևույթը մեր արեգակնային համակարգում հիմնվում է փորձնական տվյալների հիման վրա, որոնք դասավորված են ըստ աստերոիդների ուղեծրերի շառավիղների և Կոյպերի գոտու աստղակերպերի շառաավիղ վեկտորների։ Համեմատելով արեգակնային համակարգի մոլորակների կայուն ուղեծրային կառուցվածքները ատոմի էլեկտրոնային թաղանթների հետ, կարելի է գտնել համանմանություններ։

Կոյպերի գոտին և մոլորակների ուղեծրային թաղանթները

Ստուգում մոլորակների արբանյակների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային համակարգի երեք մոլորակներ՝ Յուպիտերը(Լուսնթագ),Սատուրնը(Երևակ),Ուրանը, ունեն արբանյակներ, որոնք հավանաբար ստեղծվել են այնպիսի պրոցեսների արդյունքում, ինչպես հենց իրենք՝ մոլորակները։ Այդ արբանյակների խումբը ունի կայուն կառուցվածք՝ հիմնված ուղեծրային ռեզոնանսների հիման վրա․,որոնք չեն ենթարկվում Տիցիուս-Բոդեի կանոնին։ Բայց ինչպես պարզեց աստղագետ Ստենլի Դերմոնտը՝ 1960-ական թվականներին, եթե մի փոքր ընդհանրացնենք կանոնը, ապա , որտեղ T-ն՝ ուղեծրերի պտտման պարբերությունն է։ Այս բանաձևն ավելի ճշգրիտ է նկարագրում վերը նշված մոլորակների արբանյակների ուղեծրերը։ [2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Правило Тициуса—Боде. Проверено 12 января 2011. Архивировано из первоисточника 25 августа 2011
  2. Timothy Bovaird, Charles H. Lineweaver
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիցիուս-Բոդեի կանոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 20