Յոհան Էլերտ Բոդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Յոհան Էլերտ Բոդե
գերմ.՝ Johann Elert Bode
Johann Elert Bode reversed.jpg
Ծնվել է հունվարի 19, 1747({{padleft:1747|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2]
Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Մահացել է նոյեմբերի 23, 1826({{padleft:1826|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:23|2|0}})[4][1][2] (79 տարեկանում)
Բեռլին, Գերմանական միություն[3]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն աստղագետ
Գործունեության ոլորտ աստղագիտություն
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Accademia Nazionale delle Scienze detta dei XL և Բավարիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Գիտական ղեկավար Johann Georg Büsch[6]
Պարգևներ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
Johann Elert Bode Վիքիպահեստում

Յոհան Էլերտ Բոդե (գերմ.՝ Johann Elert Bode, հունվարի 19, 1747({{padleft:1747|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - նոյեմբերի 23, 1826({{padleft:1826|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:23|2|0}})[4][1][2], Բեռլին, Գերմանական միություն[3]), գերմանացի աստղագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդեն ծնվել է 1747 թվականի հունվարի 19-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում: 1772 թվականից Լամբերտի հրավերով աշխատել է Բեռլինի աստղադիտարանում՝ 1786 - 1825 թվականներին տնօրենի պաշտոնում: Հայտնաբերել է մի քանի գիսաստղեր: 1772 թվականին ուրվագծել է մոլորակների հեռավորությունները հիմք ընդունելով ավելի վաղ Յ. Դ. Տիցիուսի (Տիցիուս - Բոդեյի օրենք) կողմից կատարած ուսումնասիրությունների և օրենքների վրա: Դրա էությունը կայանում է նրանում, որ մոլորակների հեռավորությունը Արեգակից դասավորված են երկրաչափական պրոգրեսիայով: 1776 թվականին շարունակում է Արեգակից դասավորության տեսակետը, մոտ նրան, որը 1795 թվականին զարգացրել է Հերշելը:

Բոդեն առաջարկել է Ուրան մոլորակի անուն: Հիմնել է մեծ և հայտնի «Բեռլինյան աստղագիտական տարեգիրքը» («Berliner astronomisches Jahrbuch») (1774, լույս է տեսել 1776 թվականից մինչև 1959 թվականը), 51 տարիների ընթացքում եղել է տարեգրքի համահեղինակ և հրատարակող: Մեծ տարածում ուներ նրա «Représentation des astres» (1782) աշխատությունը, որը իր 34 ոչ մեծ էջերի վրա ընդգրկում էր անզեն աչքով տեսանելի ողջ աստղերը, աստղադիակով ուսումնասիրված գլխավոր աստղերը, տեղեկատուներ և առանձին համաստեղությունների դիցաբանական բացատրություններ:

Նրա առանձին ստեղծագործություններից պետք է նշել

  • «Entwurf der astronomischen Wissenschaft» (2 խմբ.,1825)
  • «Allgemeine Betrachtungen über das Weltgebäude» (3 խմբ. 1834)
  • Ինչպես նաև հանրամատչելի աստղագիտության դասագիրք — «Anleitung zur Kenntniss des gestirnten Himmels» (11 խմբ. 1858):

1789 թվականին նա դարձել է Լոնդոնի թագավորական միության պատվավոր անդամ:

Յոհան Բոդեի պատվին են կոչվել.

  • Գալակտիկա M81, հայտնաբերված Բոդեի կողմից 1774 թվականին
  • Բոդեի երկնաքար (998), հայտնաբերված 1923 թվականին
  • Լուսնի խառնարան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]