Ուղեծրի էլեմենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղեծրի էլեմենտներ, երկնային մարմինների ուղեծրերի բնութագրող տարրեր։

Երկնային մեխանիկայի խնդիրներից մեկն է երկնային մարմինների ուղեծրերի բնութագրումը։ Մոլորակի, արբանյակի, աստերոիդի կամ Արհեստական արբանյակի ուղեծիրը նկարագրելու համար օգտագործվում են այսպես կոչված ուղեծրային էլեմենտները։ Նրանք բնութագրում են բազային կոորդինատային համակարգը, կոորդինատային առանցքները, ուղեծրի ձևը և չափը, նրա կողմնորոշումը տարածության մեջ և ժամանակի պահը, որի ընթացքում երկնայիմ մարմինը գտնվում է ուղեծրի որոշակի կետում։ Երկնայիմ մարմինների տեղորոշման համար հիմնականում օգտագործվում են երկու տարբերակ՝

  • Տեղադրության և արագության վեկտորների միջոցով
  • Ուղեծրային էլեմենտների միջոցով

Կեպլերի ուղեծրի էլեմենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կեպլերի ուղեծրի էլեմենտներ
Ուղեծրի էլեմենտներ

Ավանդաբար որպես ուղեծրի էլեմենտներ օգտագործում են վեց Կեպլերի ուղեծրի էլեմենտները`

Այլ ուղեծրի էլեմենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոմալիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոմալիաներ

Անոմալիա (երկնային մեխանիկայում), անկյուն է, որն օգտագործվում է մարմնի էլիպտիկ ուղեծրով շարժման բնութագրման համար։ Իրական անոմալիան v իրենից ներկայացնում է անկյուն, որն ընկած է B մարմինը և էլիպսի կիզակետ` F կետի (որտեղ գտնվում է ձգողության մարմինը) հետ միացնող ուղղի և F կետը էլիպսի պերիկենտրոնի հետ միացնող ուղղի միջև։

Միջին անոմալիա, միջին շարժման հարաբերությունն է պերիկենտրոնի անցումից հետո ընկած ժամանակահատվածին այն մարմնի համար, որը շարժվում է ուղեծրով առանց արտաքին ազդեցությունների։ Այսպես, միջին անոմալիան դա անկյունային հեռավորությունն է այն հիպոթետիկ մարմնի պերիկենտրոնից, որը շարժվում է հաստատուն անկյունային արագությամբ, որը հավասար է միջին շարժմանը։

Էքսցենտրիկ անոմալիա (Նշանակվում է՝ E), ցուցանիշ է, որը օգտագործվում է շառավիղ-վեկտորի փոփոխականի բնութագրելու համար։ Հավասարումը որը կապում է այդ մեծություննրը ունի հետևյալ տեսքը՝

,

որտեղ՝

a — մեծ կիսաառանցք,
e — Էլիպտիկ ուղեծրի Էքսցենտրիսիտետ:

Այս հավասարումը դուրս է բերվում հետևյալ հավասարումներից ; և , որտեղ x, y - կետի կոորդինատները; P, r - այս կետից հեռավորությունն է մինչև նկարի վրա պատկերված s կիզակետը։

Իրական անոմալիա, անկյուն է, որն ընկած է մեծ կիսաառանցքի և կիզակետից () կետը ուղղված վեկտորի միջև։ Հաշվարկվում է պերիկենտրոնից։

Լայնության արգումենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնային մեխանիկայում, Լայնության արգումենտը (), դա անկյունային չափորոշիչ է, որը բնութագրում է Կեպլերի ուղեծրով շարժվող մարմնի դիրքը։ Դա հաճախ օգտագործվող իրական անոմալիայի և պերիկենտրոնի արգումենտի գումարն է, որը առաջանում է շառավիղ-վեկտորի և հանգույցների գծի միջև։ Հաշվարկվում է ծագման հանգույցից շարժման ուղղությամբ։[1]

որտեղ՝ - լայնության արգումենտ, - իրական անոմալիա և - պերիկենտրոնի արգումենտ։

Անոմալիստիկ պտույտի պարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոմալիստիկ պտույտի պարբերություն, ժամանակի հատված է, որի ընթացքում էլիպտիկ ուղեծրով շարժվող մարմինը, երկու անգամ հաջորդաբար անցնում է պերիկենտրոնով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]