Լուսնի ուղեծիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսնի ուղեծիր, մոտավորապես էլիպսաձև կոր, որով Լուսինը շարժվում է Երկրի շուրջը։ Լուսնի ուղեծիրի մեծ կիսառանցքը հավասար է Երկրի և Լուսնի կենտրոնների միջև եղած միջին հեռավորությանը և կազմում է 384400 կմ (մոտավորապես 60 երկրային շառավիղ)։ Լուսնի ուղեծիրի էլիպսաձև լինելու (էքսցենտրիսիտետը հավասար է 0,05549) և գրգռումների պատճառով Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը փոփոխվում է 356400-406800 կմ սահմանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 697