Jump to content

Գալակտիկական կոորդինատային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիր կաթինը՝ նկարչի պատկերացմամաբ, «Սպիտցեր » աստղադիտակի տվյալների հիման վրա։ Ընդգծված են գալակտիկական երկայնության աստիճանները Արեգակի նկատմամաբ։ Շառավղային նշումները ցույց են տալիս հեռավորությունը՝ յուրաքանչյուր քայլը 5000 լուսատարի։

Գալակտիկական կոորդինատային համակարգ, երկնային մարմինների կոորդինատային համակարգ, որի հաշվարկման սկիզբը Արեգակն է, իսկ հաշվարկման ուղղությունը՝ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնից դեպի դուրս ուղղությունն է։ Գալակտիկական կոորդինատային համակարգի հարթությունը համընկնում է գալակտիկայի սկավառակի հարթության հետ։ Աշխարհագրական համակարգի նման, նա էլ ունի լայնություն և երկայնություն։

Գալակտիկական կոորդինատային համակարգում լայնությունը և երկայնությունը նշվում են համապատասխանաբար լատիներեն b և l տառերով։ Գալակտիկական լայնությունը հաշվարկվում է գալակտիկայի հարթությունից մինչև օբյեկտ, օգտագործելով Արեգակը, որպես գագաթ։ Այն կարող է ընդունել -90 ° -ից մինչև + 90 °արժեքներ։ Գալակտիկական երկայնությունը հաշվարկվում է Գալակտիկայի հարթությունում։ Այն՝ Արեգակը և գալակտիկական կենտրոնը միացնող առանցքից, ունի նույն ուղղությունը, որ ունի երկրորդ հասարակածային կոորդինատային համակարգում, ուղղակի ծագումը։ Գալակտիկական երկայնությունը ընդունում է 0-ից մինչև 360 ° արժեքները։ Գալակտիկայի հյուսիսային բևեռը գտնվում է Վերոնիկայի Վարսեր համաստեղությունում[1]։ Գալակտիկայի Հարավային բևեռը գտնվում է Քանդակագործ համաստեղությունում։

Գալակտիկական կոորդինատների սխեմատիկ պատկերում b ՝ լայնություն,l ՝ երկայնություն.
Երրորդ աստղագիտական եռանկյուն(վարդագույն), գալակտիկական կոորդինատային համակարգ(դեղին) և երկրորոդ հասարակածային կոորդինատային համակարգ(կանաչ)

1958 թվականին Մոսկվայում տեղի ունեցող 10-րդ գլխավոր ասամբլեայի Ժամանակ Միջազգային Աաստղագիտական Միությունը, սահմանեց գալակտիկական կոորդինատային համակարգը, կապելով հասարակածային կոորդինատային համակարգի հետ[2]։ Գալակտիկական հյուսիսային բևեռը որոշվեց ուղղակի ծագմամբ 12h 49m (192°,25) և թեքությամբ +27,4°(B1950 դարաշրջանում)։ Երկնային հասարակածի վրա գալակտիկական հասարակածի ծագող հանգույցն ունի 33° երկայնությունը[3]։ Ընթացիկ J2000.0 դարաշրջանում, հյուսիսային բևեռը որոշվում է 12h 51m 26,282s և +27° 07′ 42,01″ կոորդինատներով։

Անցում երկրորդ հասարակածայնից՝ գալակտիկականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծենք գալակտիկական հասարակածային KCK' հարթությունը և նրան ուղղահայաց GSG' գիծը, որը միացնում է գալակտիկական G հյուսիսային բևեռը, Արեգակը և գալակտիկական G' բհարավային բևեռը։ Տանենք թեք δ' = 27°,4 ( B1950 դարաշրջանի համար)՝ GSG' համար, PSP' աշխարհի առանցքը և դրան ուղղահայաց երկնային հասարակածի QCQ' հարթությունը։ Ենթադրենք՝ α-ն լուսատուի ուղղակի ծագումն է, , δ՝ թեքումն է, R՝ ինքը լուսատուն է, b-ն նրա գալակտիկական լայնությունը, l-ն ՝գալակտիկական երկայնությունը, α' = 192°,25 ( B1950 դարաշրջանի համար) հյուսիսային բևեռի ուղղակի ծագումն է, l' = 90° + 33° = 123° ( B1950 դարաշրջանի համար) գալակտիկական հյուսիսային բևեռի երկայնությունը։ Այս դեպքում, գալակտիկական և երկրորդ հասարակածային կոորդինատային համակարգերը կկապի GPR գնդային եռանկյունը, որը կոչվում է երրորդ աստղագիտական եռանկյուն[1]։ Երկրորդ հասարակածային կոորդինատային համակարգից՝ գալակտիկական կոորդինատային առանցքին անցման բանաձևերն ունեն հետևյալ տեսքը․

J2000.0 դարաշրջանի և այլ դարաշրջանների համար այս բանաձևերում պետք է տեղադրել տվյալ դարաշրջանին համապատասխան α', δ', l'[4]։

Անցում երկրորդ հասարակածային կոորդինատային համակարգին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անցումը ավելի քիչ է կիրառվում, քան հակառակ անցումը[5]։Դուրս է բերվում նույն գնդային եռանկյունով, օգտագործելով նույն եռանկյունաչափական բանաձևերը։ Նրանք ունեն հետևյալ տեսքը․

  • Գալակտիկայի պտտման կոր
  • Գուլդի գոտի
  • Խավարածրային կոորդինատային համակարգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Цесевич В. П. Что и как наблюдать на небе. — 6-е изд. — М.: Наука, 1984. — 304 с.
  2. Blaauw A., Gum C. S., Pawsey J. L., Westerhout G. The new I. A. U. system of galactic coordinates (1958 revision) // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 1960. — Vol. 121. — P. 123—131. — Bibcode1960MNRAS.121..123B
  3. Абалакин В.К. Преобразование экваториальных координат в галактические // Основы эфемеридной астрономии. — Наука, 1979. — С. 58. — 448 с.
  4. Н. Александрович «Галактическая система координат» Արխիվացված 2010-07-01 Wayback Machine.
  5. Астрономический календарь. Постоянная часть / Ответственный редактор Абалакин В. К.. — 7-е изд. — М.: Наука, 1981. — С. 34.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]