Պարաբոլիկ հետագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ գույնով պատկերված հետագիծը պարաբոլիկ հետագծի օրինակ է

Պարաբոլիկ հետագիծ, աստղադինամիկայի կամ երկնային մեխանիկայի մեջ Կեպլերի ուղեծիր է, որի էքսցենտրիսիտետը հավասար է 1-ի[1] և այն չկապված է, գտնվում է էլիպտիկ և հիպերբոլիկ ուղեծրերի սահմանին։ Կենտրոնից հեռանալիս այն կոչվում է «փախուստի ուղեծիր», հակառակ դեպքում՝ «որսման ուղեծիր»։

Ստանդարտ ենթադրությունների համաձայն՝ փախուստի ուղեծրի երկայնքով ճամփորդող մարմինը պարաբոլիկ հետագծով կհեռանա կենտրոնից դեպի անվերջություն՝ կենտրոնական մարմնի նկատմամբ նրա արագությունը կձգտի զրոյի, և հետևաբար այն երբեք չի վերադառնա։ Պարաբոլիկ հետագծերը նվազագույն էներգիա պահանջող փախուստի հետագծեր են, որոնք առանձնանում են դրական էներգիայի հիպերբոլիկ հետագծերից և բացասական էներգիայի էլիպտիկ ուղեծրերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]