Նիկոլա Լուի Լակայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլա Լուի Լակայլ
ֆր.՝ Nicolas-Louis de Lacaille
Lacaille.jpg
Ծնվել է մարտի 15, 1713({{padleft:1713|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:15|2|0}})[1]
Ծննդավայր Ռումինի
Մահացել է մարտի 21, 1762({{padleft:1762|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:21|2|0}})[2][3] (49 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն[4]
Կրթություն Collège de Lisieux և Նավարրի քոլեջ
Մասնագիտություն աստղագետ
Աշխատավայր Փարիզյան աստղադիտարան[4] և University of Paris
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
Անդամություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Academy of Sciences of the Institute of Bologna և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
Nicolas Louis de Lacaille Վիքիպահեստում

Նիկոլա Լուի Լակայլ (ֆր.՝ Nicolas-Louis De la Caille, մարտի 15, 1713({{padleft:1713|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:15|2|0}})[1], Ռումինի - մարտի 21, 1762({{padleft:1762|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:21|2|0}})[2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]), ֆրանսիացի վանահայր, աստղագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի Ռումինի քաղաքում: Փարիզի Քոլեջ Դե Լիզում (ֆր.՝ Collège de Lisieux) ուսումնասիրել է հռետորություն և փիլիսոփայություն, այնուհետև Նավարական քոլեջում՝ աստվածաբանություն: Ստացել է վանահոր պատվավոր կոչում: Աստղագիտություն ուսումնասիրել է ինքնուրույն: Ճշտգրիտ գիտությունների հանդեպ սերը օգնեց նրան կայացնել որոշում Փարիզ տեղափոխվելու մասին, որտեղ Կասինիի և Ֆուշիի հետ ծանոթությունը օգնեց նրան 1736 թվականին տեղ ստանալ Փարիզյան աստղադիտարանում: 1739 թվականին Ֆրանսիայում Լակայլը զբաղվում է աստիճանային չափումների ուսումնասիրություններով Փարիզից մինչև Պերպինյան և նշանակված է եղել մաթեմատիկայի պրոֆեսոր Չորս Ազգերի քոլեջում (Մազարինի քոլեջ): Այստեղ նա ամբողջ լսարանի համար պատրաստել էր դասագրքեր մաթեմատիկա, աստղագիտություն և մեխանիկա առարկաներից:

1741 թվականին Լակայլը դարձել է Ֆրանսիական Գիտությունների Ակադեմիայի անդամ: 1750 - 1754 թվականներին Լակայլն անցկացրել է հարավային կիսագնդում, Իլ Բուրբոն և Իլ-դը-Ֆրանս կղզիներում, որոշել է Լուսնի տրամագիծը, չափել զենիթի աղեղը հարավային Աֆրիկայից և որոշել շուրջ 10000 աստղերի դիրքը հարավային կիսագնդից և հաշվարկել 1942 աստղերի դիրքերը, որոնք կցել է նախնական կատալոգին: Լակայլը ավարտին է հասցրել հարավային երկնքի բաժանումը համաստեղությունների, որը սկսել էր հոլանդացի ծովագնացը մոտավորապես 1600 թվականին: Առանձնացրել է 14 նոր համաստեղություններ և տվել նրանց անուններ: 1751-1752 թվականների ընթացքում կատարել է Լուսնի, Մարս, Վեներա մոլորակների բազմաթիվ հետազոտություններ: Ստացավ Արեգակնային պարալաքսի արժեքը՝ (9.5"), որը ավելի մոտ էր ժամանակակցին: Մասնակցել է Փարիզյան աստղադիտարանի մի շարք գեոդեզիական աշխատանքների:

1738 թվականին Դ. Մարալդի հետ կատարեցին Ֆրասիայի ափերի քարտեզագրում Նանտ և Բայոնոյ քաղաքների միջև: 1739-1741 թվականներին Ֆրանսիայի տարածքում իրականացրեց զենիթի մեծ աղեղի չափումներ, ցույց տալով, որ Երկրագնդի հասարակածային շառավիղը մեծ է բևեռայինից: Առաջին անգամ զենիթի աղեղի չափումները կատարել է Աֆրիկայում: Կազմել է քարտեզներ և ճիշտ որոշել Մավրիկի, Ռեյունյոն և Համբարձման կղզիների ճիշտ աշխարհագրական դիրքը: Կազմել է մթնոլորտային բեկման մանրամասն աղյուսակը, հաշվի առնելով մթնոլորտային ճնշումը և եղանակային փոփոխությունները: Կազմել է մեր թվարկությունից առաջ մինչև 1800-ական թվականների խավարումների աղյուսակը: Գրել է մաթեմատիկայի (1741), մեխանիկայի (1743), աստղագիտության (1746) և օպտիկայի (1756) դասագրքեր:

Փարիզ վերադարձից հետո էլ Լակայլը շարունակել է իր աշխատանքները Մազարինիի աստղագիտական քոլեջում, առանց առողջությունը խնայելու: Լակայլը մահացել է 1762 թվականի մարտի 21-ին, Փարիզում: Նա եղել է Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ, 1755 թվականի դեկտեմբերի 13-ից Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:

Լակայլի համաստեղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգություն և ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակայլի աշակերտներից առավել հայտնի են Բալլին և Լալանդը: Բացի վերը թվարկված աշակերտներից և Փարիզյան գիտությունների ակադեմիայում բազում հուշագրություններից Լակայլը տպագրել է «Astronomiae Fundamentas» (1757) և «Coellum australe stelliferum; seu Observationes ad construendum stellarum australium catalogum institutae, in Africa ad Caput Bonae-Spei» (1763) աշխատությունները:

Ավելի քան 100 տարի անց անգլիացիներն առանձնացրեցին և հրատարակեցին Լակայլի աստղերի ցուցակը «A Catalogue of 9766 stars in the southern hemisphere» (Լոնդոն, 1847) վերնագրով: Լակայլի կենսագրությունը գրվել է Ֆուշիի, Լալանդի և Արագոյի կողմից:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լակայլի անունով կոչեց Լուսնի երևացող կողմի խառնարաններից մեկը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]