Պոմպ (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմպ
Համաստեղություն
Լատիներեն անվանումAntlia
ՀապավումAnt
ԽորհրդանիշՊոմպ
Մասն էՀարավային երկնային կիսագունդ
Մակերես239 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղչկա; ամենապայծառը՝ α Ant՝ 4,25m (մ)
Ասուպային հոսքերչկա
Հարևան
համաստեղությունները
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՆիկոլա Լուի Լակայլ
Հայտնաբերման թվական1752
Անվանված էair pump?
Տեսանելի է +50°° և −90°°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է փետրվար ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Պոմպ (լատին․՝ Antlia), երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն։ Զբաղեցնում է 238,9 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 42 ատսղ, որոնցից 20-ը պայծառ են 6m-ից

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի աստղագետ Լակայլը 1754 թվականին առանձնացրեց այս փոքր ու խամրած համաստեղությունը տալով նրան Օդային պոմպ անվանումը՝ ի պատիվ Ռոբերտ Բոյլի։ Անվանումը լատինիզացվեց 1763 թվականին։

Աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաստեղության ամենապայծառ աստղը Պոմպի α-ն է՝ 4,25m աստղային մեծության նարնջագույն հսկա։

Ուշագրավ մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • NGC 2997 պարուրաձև գալակտիկան, որի սկավառակը թեքված է 45°-ով։
  • NGC 3132 մոլորակային միջամածությունը (Ութ պայթյունների միգամածություն կամ Հարավային օղակաձև միգամածություն)։
  • Թզուկային գնդոլորտային Անգլիա գալակտիկան (PGC 29194), ընդամենը 14,8m պայծառությամբ։ Պատկանում է գալակտիկաների տեղական խմբին։ Անվանումը տրվել է ընդհանուր գալակտիկայի անունից։

Տեսանելիությունը երկնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաստեղությունն ամբողջությամբ երևում է Ռուսաստանի հարավային շրջաններում, ուսումնասիրման լավագույն ժամանակը փետրվար ամիսն է։

Տեղակայված է Հիդրայի արևմտյան մասից հարավ, Կողմնացույցից արևելք և Առագաստից հյուսիս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմպ համաստեղության աստղերի ցանկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]