Վիշապ (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապ համաստեղությունը

Վիշապ, (լատին․՝  Draco), երկնքի հյուսիսային կիսագնդի բևեռամերձ համաստեղություն։ Վիշապի աղեղի մեջ է Փոքր արջ համաստեղությունը։ Ամենապայծառ աստղը էտամինն է՝ 2,2 տեսանելի աստղային մեծության։ Դիտելով այդ աստղի պարբերական շարժումները՝ Ջ․ Բրադլեյը 1725 թվականին հայտնաբերել է լույսի աբեռացիայի երևույթը։ Տեսանելիության լավագույն պայմանները մարտ-մայիս ամիսներին են։

Վիշապի համաստեղության օմեգա աստղին մոտ գտնվում է խավարածրային հարթության բևեռը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 457