Վահան (համաստեղություն)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)
| Համաստեղություն | |
| Լատիներեն անվանում | Scutum |
|---|---|
| Հապավում | Sct |
| Մասն է | Հարավային երկնային կիսագունդ |
| Հակում | −10 |
| Մակերես | 109 °²[1] |
| Հիմնական աստղեր | 2 |
| Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 7 |
| Ճանաչված մոլորակներով աստղեր | 0 |
| Պայծառ աստղեր | (մեծություն < 3մ) 0 |
| Ամենապայծառ աստղ | α Scuti (3.85մ) |
| Ամենամոտիկ աստղ | α Scuti (174 լտ) |
| Մեսյեի առարկաներ | 2 |
| Ասուպային հոսքեր | June Scutids |
| Հարևան համաստեղությունները | Արծիվ Աղեղնավոր Օձ |
| Հետազոտության պատմություն | |
| Հայտնաբերող | Յան Հևելիուս |
| Հայտնաբերման թվական | 1684 |
| Անվանված է | Վահան, Յան Սոբեսկի և Վիեննայի ճակատամարտ |
| Տեսանելի է +80° և −90°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է օգոստոս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): | |
Վահան (լատիներեն՝ scutum), հասարակածի համաստեղություն է՝ Օձ, Աղեղնավոր և Արծիվ համաստեղությունների միջև[2]։ Պայծառ աստղեր չի պարունակում։ Վահան համաստեղությունում է Ծիր Կաթինի ամենապայծառ տիրույթներից մեկը։ Հայաստանի տարածքից լավ երևում է գարնանը, ամռանը և աշնանը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1684 թվականին Յան Հևելիուսը համաստեղությունը անվանել է «Սոբեսկու վահան» (Scutum Sobiescianum)՝ ի հիշատակ 1683 թվականի Վիեննայի մոտ թուրքերին ջարդած լեհ թագավոր և զորավար Յան Սոբեսկու[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ianridpath.com/constellations1.htm
- ↑ Ian Ridpath and Wil Tirion (2017). Stars and Planets Guide (5th ed.), Collins, London. 978-0-00-823927-5. Princeton University Press, Princeton. 978-0-69-117788-5
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1985, հատոր 11, էջ 243
- ↑ Star Tales ― Scutum by Ian Ridpath
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- WIKISKY.ORG: Վահան
- Վահան Արխիվացված 2008-12-31 Wayback Machine
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 243)։ |