Օձ (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձ (այլ կիրառումներ)
Օձ
Համաստեղություն
SerpensCaputCC.jpg
Լատիներեն անվանումSerpens
ՀապավումSer
ԽորհրդանիշՕձ
Կազմված էSerpens Caput? և Serpens Cauda?
Մակերես637 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղՈւնուկելհայա (α Ser)— 2,63m (մ)
Ասուպային հոսքերչկա
Հարևան
համաստեղությունները
Օձի գլուխը՝

Օձի պոչը՝

Serpens constellation map.svg
Serpens symbol (Moskowitz, variable width).svg
Տեսանելի է +74° և −64°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Օձ (լատ.՝ Serpens), էկվատորիալ համաստեղություն։ Երկնքում զբաղեցնում է 636,9 մակերես։ Պարունակում է անզեն աչքով տեսանելի 106 աստղ։ Տեսանելիության լավագույն պայմանները հունիսին են։ Տարբերվում է նրանով, որ սա միակ համաստեղությունն է, որը կազմված է երկու իար չմիացած մասերից, որոնք բաժանվում են Օձակիր համաստեղությամբ՝ «Օձի գլուխը» գտնվում է ավելի հյուսիս-արևմուտք, «Օձի պոչը»՝ ավելի արևելք։

Օձի գլուխ» աստերիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաստեղության «Օձի գլուխ» կոչվող մասում գտնվում է համանուն Օձի գլուխ աստերիզմը՝ երեք ոչ պայծառ աստղերից կազմված եռանկյունը (Օձի β, κ և γ)։ Այս աստերիզմը կազմում է համաստեղության ընդհանուր տեսքի կարևոր բաղադրիչը։

Ուշագրավ օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեյֆերտի սեքստետը փոխազդող գալակտիկաների յուրօրինակ խումբ։
  • М5 գնդային կուտակումը։
  • Օձի θ (Օձի թետտա, կամ Ալիա) զույգ, որը կազմված է երկու դեղնավուն աստղերից, որոնք երևում են ոչ մեծ աստղադիտակով։
  • Արծվի միգամածությունը (ըստ Մեսյեի կատալոգի М 16) խոշոր չափի միգամածություն, որում առանձնանում են որոշ բնորոշ մարմիններ։ Դրանցից են գազային սյուները (դրանց անվանում են «Արարման սյուներ») աստղառաջացման գոտում։ Դրանք սառը միջասղային ջրածնից ու փոշու սյուներ են, որոնցում ևս նոր աստղեր են առաջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հին ժամանակներում այս համաստեղությունը հայտնի էր որպես առանձին համաստեղություն և անգամ ներառված էր Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում։ Պարզ է, որ այդ դեպքում ի նկատի ունեին ժամանակակից համաստեղության միայն մի մասը, հենց Օձի գլուխը։ Հետագայում այս համաստեղությունը սկսել է ընկալվել որպես Օձակիրի մի մասը։ Միջազգային աստղագիտական միությունը միայն 1922 թվականին է որոշում այն ներկայացնել որպես առանձին համաստեղություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]