Ձկներ (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ձկներ (այլ կիրառումներ)
Ձկներ
Համաստեղություն
PiscesCC.jpg
Լատիներեն անվանում Piscium
Հապավում Psc
Հակում +15
Մակերես 889 քառ. աստ.
Հիմնական աստղեր 18
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
86
Ճանաչված
մոլորակներով աստղեր
13
Պայծառ աստղեր 0
Ամենապայծառ աստղ Էտա Պիսկիում (η Psc) (3.62մ)
Ամենամոտիկ աստղ Վան Մաանենի աստղ (14.07 լուսատարի լտ)
Մեսյեի առարկաներ 1
Ասուպային հոսքեր Պիսկոիդներ
Պիսկիդ
Հարևան
համաստեղությունները
Եռանկյունի
Անդրոմեդա
Պեգաս
Ջրհոս
Կետ
Խոյ
Անվանված է ձկներ
Pisces constellation map.svg
Տեսանելի է +90-րդ զուգահեռ հյուսիս° և −65-րդ զուգահեռ հարավ°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է Նոյեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):
կտտացրեք մեծ պատկերը տեսնելու համար
Ձկներ համաստեղությունն անզեն աչքով

Ձկներ (լատիներեն ՝ Piscium-ձուկ), Կենդանակերպի համաստեղություն։ Նշանագրվում է՝ ♓։ Սահմանակից է Ջրհոսի համաստեղությանն արևմուտքից և Խոյի համաստեղությանն արևելքից։ Երկրի առանցքի տատանման հետևանքով արևը գարնանային գիշերհավասարին՝ Մարտի 21-ին գտնվում է հենց Ձկներ համաստեղությունում, որից արդեն աստիճանաբար անցում է կատարվում Ջրհոսի համաստեղություն[1]։ Ձկներ համաստեղությունն ընդգրկում է Ալ Ռիսչա, Ֆում ալ Սամակահ, Լինթեում, Կահթ, Ռեվաթի, Կուլաթ Նունու, Թորկուլար և Վերնալիս աստղերը։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզանում պատկերված է մեծ, կապույտ ձկան վրա բազմած ալևորի տեսքով, որի ամեն ձեռքում մեկական ձուկ կա։ Ալևորի բռնածը՝ Ձկներ աստղատան զույգ ձկներն են, իսկ կապույտ, մեծ ձուկը՝ Կետ (կետաձուկ) համաստեղությունն է, որը գտնվում է Ձկների տակ։ Այսինքն, Կետն ու Ձկները մեզանում դիտվել են, իբրև մեկ համաստեղություն, որի տանուտերը երկնային ալևորն է։ Այս ալևորը Դիցահայրն է, քանզի Ձկները նրա խորհրդանշական Լուսնթագ մոլորակի հիմնատունն է։ Պատահական չէ, որ մեզ մոտ Ձկներին կոչում էին «Ձուկ» ՝ կամա թե ակամա նկատի ունենալով Կետաձուկ համաստեղությունը, որի սոսկ ուղեկիցներն էին Ձկները։

Հունական դիցաբանությունում առկա մի շարք ուշագրավ տվյալներ թույլ են տալիս կարծելու, որ Ձկները ներկայացնում է Եփրատը՝ իր զույգ ճյուղերով։ Ավելացնենք նաև, որ պրեցեսիոն տատանման հետ կապված Ձկներ համաստեղության մեկնարկի հետ են կապում Հիսուս Քրիստոսի գալուստը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլակ Կակոսյան։ Արարատյան դիցաբանություն։ Երևան «Արալեքս» 1990 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ առավել գերիշխող կարծիքի այդ անցումը կատարվել է արդեն 2012 թվականին