Պերսևս (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսևս (այլ կիրառումներ)
Պերսևս
Համաստեղություն
Լատիներեն անվանումPerseus
ՀապավումPer
ԽորհրդանիշՊերսևս
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Մակերես615 քառակուսի աստիճան[1]
Ամենապայծառ աստղ
  • Միրֆակ (α Per) — 1,79m
  • Ալգոլ (β Per) — 2,1—3,4m
  • ζ Per — 2,85m
  • ε Per — 2,90m
  • γ Per — 2,91m (մ)
Ասուպային հոսքեր
  • Պերսեիդներ
  • Սեպտեմբերյան Պերսեիդներ
Հարևան
համաստեղությունները
Անվանված էՊերսևս
Տեսանելի է +մաքսիմում տեսանելիության լայնությունը° և −մինիմում տեսանելիության լայնությունը°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է դեկտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Պերսևս (լատին․՝ Perseus), երկնքի հյուսիսային մասում գտնվող համաստեղություն, որն անվանվել է Մեդուզա Գորգոնային սպանած հույն հերոսի պատվին։ Այն Պտղոմեոսի 48 համաստեղություններից է և Միջազգային աստղագիտական միության կողմից ընդունվել է, որպես 88 ժամանակակից համաստեղություններից մեկը։ Նրանում է գտնվում հայտնի փոփոխական աստեղ Ալգոլը (β Per), ինչպես նաև ամենամյա աստղաթափության ռադիանտ Պերսեիդան։

Աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսևսի որոշ աստղեր.

  • Միրֆակ (α Per). Համաստեղության ամենապայծառ աստղը կոչվում է նաև Ալգենիբ (այս անվանումն օգտագործվում է նաև այլ աստղերի համար, օրինակ, γ Peg)։ Միրֆակ (արաբերեն՝ արմունկ). սա F5 Ib սպեկտրալ դասի գերհսկա է, որն ունի 1,79m աստղային մեծություն և գտնվում է 590 լուսատարի հեռավորության վրա։ Միրֆակն արևից պայծառ է 5000 անգամ և ունի Արեգակից 62 անգամ մեծ տրամագիծ։
  • Ալգոլ (β Per). Սա համաստեղության ամենապայծառ աստղը չէ, սակայն այն ամենահայտնի աստղերից է։ Ալգոլը (արաբերեն «Ալ Գուլ», որ նշանակում է ուրվական կամ չարքի աստղ) իրենից ներկայացնում է Մեդուզա Գորգոնայի աչքը համաստեղությունում։ Այս աստղը խավարուն փոփոխական աստղերի խմբի ներկայացուցիչն է։ Նրա տեսանելի աստղային մեծությունը փոփոխվում է 2,12m-ից մինչև 3,39m միջակայքում, մոտավորապես 2,867 օրում։ Այս աստղի սպեկտրալ դասը B8 V է, գտնվում է 93 լուսատարի հեռավորության վրա։
  • BD+31°640՝ աստղ, որի կազմում նավթալին կա։

Աստերմատիզմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգոնայի գլուխ՝ աստերիզմ, որը համաստեղության ընդհանուր տեսքի մի մասն է կազմում։ Անկանոն քառանկյան ձև ունի, ներառում է β (Ալգոլ), π, ρ և ω աստղերը։

Պերսևսի սեգմենտ. աստերիզմ, որը ձևավորվել է Պերսևսի վեց աստղերից, որոնք հարավից հյուսիս գիծ են կազմում՝ξ, ε, δ, α (Միրֆակ), γ և η։

Ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին լայնություններում աստղը տեսանելի է գրեթե կլոր տարի, բացառությամբ մայիս-հունիս ամիսներից, երբ համաստեղությունը ծածկվում է հորիզոնից հյուսիսից։ Ուսումնասիրության ամենահարմար ժամանակը նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներն են, երբ համաստեղությունը գտնվում է գրեթե Զենիթում։

Ուշագրավ օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • h և χ Per, կրկնակի աստղաբույլեր։ Այս երկու ցրված աստղաբույլերը (համապատասխանաբար NGC 869 և NGC 884) գտնվում են ավելի քան 7000 լուսատարի հեռավորության վրա և իրարից հեռու են մի քանի հարյուր լուսատարի։ Նրանցում աստղերի քանակները համապատասխանաբար 300 և 350 են, իսկ տեսանելի աստղային մեծությունը՝ 4,0m և 3,9m.
  • M34։ Սա ցրված աստղաբույլ է 5,5m տեսանելի պայծառությամբ։ Գտնվում է մոտ 1400 լուսատարի հեռավորության վրա և պարունակում է գրեթե 100 աստղ, որոնք երկնքում բաշխված են լիալուսնից ավելի մեծ մակերես զբաղեցնող հատվածում։ Այս աստղաբույլի իրական տրամագիծը մոտավորապես 14 լուսատարի է։ M34-ը կարելի է տեսնել անգամ լավ հեռադիտակով, բայց ավելի լավ արդյունքի համար անհրաժեշտ է պռոֆեսիոնալ աստղադիտակ։
  • М76։ Այս մոլորակային միգամածությունն այլ կերպ անվանում են նաև Փոքր Հանտել։ Այն ունի մոտավորապես 65 անկյունային րոպե չափեր, տեսանելի աստղային մեծությունը 10,1m է։
  • NGC 1499։ Էմիսիոն միգամածություն, որն այլ կերպ կոչվում է Կալիֆորնիա։ Հայտնաբերվել է 1884—1885 թվականներին ամերիկացի աստղագետ Էդվարդ Բեռնարդի կողմից։ Մակերևույթի նվազագույն լուսավորվածության պատճառով այն ամենադժվար ուսումնասիրվող օբյեկտներից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն համաստեղություն է։ Ներառված էր Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմագեսթ» աշխատության մեջ` երկնային մարմինների կատալոգում։

Դիցաբանական Պերսևսը ամենահայտնի հին հունական առասպելներից մեկի գլխավոր հերոսն է։ Պերսևս համաստեղությունը, որը ներկայանում է թույլ, բայց անզեն աչքով տեսանելի աստղերով, ունի տղամարդու տեսք, որն իրենից որոշ հեռավորության վրա պահում է մի շրջանաձև առարկա։ Շրջապատող համաստեղությունները՝ Կասիոպեան, Ցեֆեոսը, Պեգասը, Անդրոմեդան, երևում են այնպես, որ ներկայացնում են Պերսևսի հետ կապված առասպելներից մեկի սյուժետային խումբը։ Մի փոքր այն կողմ գտնվում է Կետի համաստեղությունը, որն անվանված է այդ նույն առասպելի գործող հերոսներից մեկի անունով։

Պերսևսը մահկանացու Դանայայի ու աստված Զևսի որդին էր։ Պերսևսը պետք է բերեր Գորգոնա Մեդուզայի գլուխը, որպես Դիկտուսի՝ կղզու արքա Սերիֆ Պոլիդեկտի եղբոր հարսանեկան նվեր (իրականում այդ հանձնարարությունն ընդամենը ծուղակ էր Դիկտուսի կողմից)։ Հերմես և Աֆրոդիտե աստվածների օգնությամբ Պերսևսին ի վերջո հաջողվում է հաղթել Գորգոնա Մեդուզային ու ստանալ գլուխը։ Հետդարձի ճանապարհին նա փրկում է Անդրոմեդային (Եթովպիայի թագուհի ու թագավոր Ցեֆեոսի ու Կասիոպեայի դստերը) ծովային հրեշից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պերսևս, համաստեղություն// Բրոքհաուսի ու Էֆրոնի հանրագիտարանայի բառարան 86 հատորով(82 հատոր և 4 լրացուցիչ)։ 1890—1907

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պերսևս WIKISKY.ORG
  • «Персей». Астромиф. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.