Լուսան (համաստեղություն)
Արտաքին տեսք
Այս հոդվածը համաստեղության մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսան (այլ կիրառումներ)։
| Համաստեղություն | |
| Լատիներեն անվանում | Lynx |
|---|---|
| Հապավում | Lyn |
| Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
| Հակում | +45 |
| Մակերես | 545 °² |
| Հիմնական աստղեր | 4 |
| Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 42 |
| Ճանաչված մոլորակներով աստղեր | 5 |
| Պայծառ աստղեր | 0 |
| Մոտակա աստղեր | 0 |
| Ամենապայծառ աստղ | α Lyn (3.14մ) |
| Ամենամոտիկ աստղ | HD 55575 (55 լտ) |
| Հարևան համաստեղությունները | Մեծ Արջ Ընձուղտ Կառավար Երկվորյակներ Խեցգետին Առյուծ (անկյունում) Փոքր Առյուծ |
| Հետազոտության պատմություն | |
| Հայտնաբերող | Յան Հևելիուս |
| Հայտնաբերման թվական | 1687 |
| Անվանված է | Լուսան |
| Տեսանելի է +90° և −55°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է մարտ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): | |
Լուսան, համաստեղություն հյուսիսային երկնքում։ Շատ նոսր համաստեղություն է։
Համաստեղության ամենապայծառ աստղերը կեռմանաձև գիծ են կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս համաստեղությունը 1660 թ. մտցրել է Յան Հևելիուսը՝ Մեծ Արջի և Կառավար համաստեղությունների միջև եղած բաց տարածությունը լցնելու համար։ Համաստեղության այս անունը տալը մեկնաբանում էր այսպես. «Երկնքի այս մասում աստղերն այնքան մանր են, որ դրանք տարբերելու և ճանաչելու համար լուսանի աչքեր են պետք»։ Հևելիուսը նաև ավելացրել է. «Ում դուր չի գալիս իմ ընտրածը, կարող է ինքն այստեղ նկարել իր ուզածը»։
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 687)։ |