Յան Հևելիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Հևելիուս
լեհ.՝ Jan Heweliusz
Johannes Hevelius.PNG
Ծնվել է հունվարի 28, 1611(1611-01-28)[1][2][3]
Ծննդավայր Գդանսկ, Gdańsk county, Pomeranian Voivodeship, Q3500794?, Լեհական թագավորության թաց, Ռեչ Պոսպոլիտա[4]
Մահացել է հունվարի 28, 1687(1687-01-28)[1][2][3] (76 տարեկանում)
Մահվան վայր Գդանսկ, Gdańsk county, Pomeranian Voivodeship, Q3500794?, Լեհական թագավորության թաց, Ռեչ Պոսպոլիտա[4]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Լեհաստան
Կրթություն Լեյդենի համալսարան
Երկեր Prodromus Cometicus[5] և Cometographia[5]
Մասնագիտություն աստղագետ, ձեռնարկատեր և քարտեզագիր
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
Անդամություն Լոնդոնի թագավորական ընկերություն
Johannes Hevelius Վիքիպահեստում

Յան Հևելիուս, (գերմ.՝ Johannes Hevel, լեհ.՝ Jan Heweliusz, հունվարի 28, 1611, Գդանսկ, հունվարի 28, 1687, Գդանսկ, լեհ աստղագետ, կոնստրուկտոր, Գդանսկի քաղաքագլուխ և գարեջրագործ:

Աստղագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին աստղադիտարանը Հևելիուսը կառուցել է1641 թվականին, հոր կողմից ստացած ժառանգությամբ: Այն ժամանակների Աստղադիտակ - ռեֆրակտորների մեծ պակաս էր զգացվում: Որպեսզի ազատվեին դրանից Հևելիուսը կառուցեց մեծ չափերի աստղադիտակներ: Ամենամեծը դրանցից ուներ 45 մետր երկարություն: Դա «Օդային աստղադիտակ» էր, առանց ձողերի և առանց օբյեկտիվի և օկուլյարի կոշտ կապերի: Աստղադիտակը ամրացվում էր սյունին բլոկնների և լարերի համակարգի օգնությամբ: Նման աստղադիտակը կառավարելու համար օգտագործում էին հատուկ հրամաններ:

Հևելիուսի աստղադիտակ, 45մ օբյեկտիվի ֆոկուսային հեռավորությամբ

Հևելիուսի առաջին աշխատությունը եղել է «Սելենոգրաֆիա, կամ Լուսնի նկարագրությունը», թողարկված 1647 թվականին՝ Գդանսկում: Գիրքը տալիս էր Լուսնի մակերևույթի մանրամասն նկարագրությունը: Աշխատանքը՝ տպագրված հեղինակի սեփական տպարանում, պարունակում էր 133 փորագրություններ Լուսնի մակերևույթի 60 տեղամասերի, ընդհանուր տեսքի և տարբեր փուլերի վերաբերյալ: Հևելիուսը առաջարկել է անուններ Լուսնի մակերևույթի օբյեկտների համար, որոնցից շատերը պահպանվել են մինչ օրս: Նա ճիշտ գնահատել է Լուսնային սարերի բարձրությունը և բացահայտել օպտիկական լիբրացիան (դանդաղ տատանումները):

Հևելիուսին են պատկանում աստղագիտական հայտնագործությունները տարբեր ոլորտներում: Նա զբաղվում էր լուսնի պտույտների հարցերով, Երկիր - Լուսին հեռավորության չափումներով: Ուսումնասիրում էր՝ Լուսնի պտույտի ժամանակը, Արեգակի սեփական առանցքի շուրջ պտտման ժամանակը, Յուպիտեր մոլորակի արբանյակների պտույտների ժամանակը: Զբաղվում էր կրկնակի աստղերի և փոփոխական աստղերի դիտումներով: Իր Սեքստանտի (աստղագիտական գործիք) օգնությամբ կազմել է 1564 աստղերի տեղեկատու միչև 1' ճշտությամբ:

Հևելիուսը հայտնաբերել է 4 գիսաստղեր և 1668 թվականին տպագրել է «Kometografiya» տրակտատում, որտեղ ներկայացրել է բոլոր հայտնի և ուսումնասիրված գիսատղերի պատմությունը, ցույց տալով, որ գիսաստղերի որոշ մասը ունեն պտտման պարաբոլային հետագիծ:

Созвездие Մեծ արջի համաստեղություն Հևելիուսի տեղեկատուից

1679 թվականին Հևելիուսի աստղադիտարանը իր ամբողջ ձեռագրերով և գրադարանով այրվեց: Այնուամենայնիվ այն վերականգնվեց և շարունակեց իր գործունեությունը: Արդեն 1690 թվականին ամուսու մահից հետո նրա կինը՝ Ելիզավետա Հևելիուսը հրատարակեց հայտնի «Uranography» աստղային տեղեկատուն, որը ներառում էր համաստեղությունների հիանալի նկարներ: Դրա մեջ Հևելիուսը մտցրել էր նաև մի շարք նոր համաստեղություններ: Եվ վերջապես Հևելիուսը Եվրոպացիներին ծանոթացրեց Ուլգուբեկի աստղադիտարանում կազմած «zij-e soltani» աշխատության հետ:

Գարեջրագործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հևելիուսի համար աստղագիտությունը սիրողական զբաղմունք էր, իր ապրուսի միջոցը նա վաստակում էր գարեջրագործությունից:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հևելիուս - Լուսնի մակերևույթի խառնարան
  • Հևելիուսի ճեղքեր (լատ.՝ Rimae Hevelius) — Լուսնի մակերևույթի ճեղքեր,
  • (5703) Հևելիուս (լատ.՝ 5703 Hevelius) — թզուկ մոլորակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Виноградов А. В. Первый лунный «географ» Иоганн Гевелий.(К трехсотлетию сооружения им первой телескопической обсерватории в мире). // Природа, 1941. № 4. С. 92-97.
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • Куликовский П. Г. Ян Гевелий (к 350-летию со дня рождения). // Историко-астрономические исследования. Вып. VII.1961. С.257-288. Online
  • Куликовский П. Г. Ян Гевелий (к 350-летию со дня рождения). // Вопросы истории естествознания и техники. Вып.13.1962. С.138-140.
  • Перель Ю. Г. Основоположник науки о Луне. 350 лет со дня рождения Яна Гевелия. // Природа, 1961, № 6. С. 98-99 с портр.
  • Еремеева А. И. Выдающиеся астрономы мира. М., 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 Гевелий Ян // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Berry A. A Short History of AstronomyJohn Murray, 1898.