Վահագն (համաստեղություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն (այլ կիրառումներ)
Համաստեղություն | |
![]() | |
Լատիներեն անվանում | Hercules |
---|---|
Հապավում | Her |
Խորհրդանիշ | Վահագն |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Մակերես | 1225 քառակուսի աստիճան[1] |
Ամենապայծառ աստղ |
|
Ասուպային հոսքեր | Տաու Վահագնիդներ |
Հարևան համաստեղությունները | |
Անվանված է | Հերակլես |
![]() | |
![]() | |
Տեսանելի է +90° և −38°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Վահագն (լատին․՝ Hercules), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում։ Երկնքում զբաղեցնում է 1225,1 մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 235 աստղ։ Տեսանելի է Ռուսաստանի ամբողջ տարածքում։ Ուսումնասիրությունների համար ամենանպատակահարմար ամիսը հունիսն է։
Աստերիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիթեռ աստերիզմը, որը պայմանավորում է համաստեղության ընդհանուր տեսքը, ներառում է ε, δ, β (Կորնեֆերոս), π, η, ζ աստղերը։
Ծայրանկյուն քար աստերիզմը՝ Թիթեռ աստերիզմի «հյուսիսային թևը», ներառում է ε, π, η և ζ աստղերը։ Անվանումը վերցված է Ավետարանակին առակից։
Այլ մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագնի համաստեղությունում է գտնվում արեգակնային ապեկսի կետը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե համաստեղությունն անձնավորված չէր և պարզապես կոչվում էր «Ծնկաթեք»։ Ներառված էր Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում այդ անվան տակ։ Նույնիսկ Արատոսի մոտ «Իրություններ» (մեր թվարկությունից առաջ III դար) աշխատությունում արդեն ասվում էր. «Սա մոտ է խիստ տանջված տղամարդու կերպարի։ Բայց մեզ հայտնի չէ ո՛չ անունը, ո՛չ տառապանքների պատճառը» (Արատոս, «Իրություն», 65)։ Սակայն արդեն մեր թվարկությունից առաջ V դարից հույները սկսում են այս համաստեղությունն անվանել «Հերակլես»։ Վերջինս Հին հունական հերոս է, Ալկամենի ու Զևսի որդին։ Հայտնի է տարբեր մարտերում իր գործած սխրանքներով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վահագն (համաստեղություն) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 379)։ ![]() |