Հյուսիսային թագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային թագ
Համաստեղություն
Լատիներեն անվանումCoronae Borealis
ՀապավումCrB
ԽորհրդանիշՀյուսիսային թագը
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Կազմված էGamma Coronae Borealis?
Մակերես179 քառակուսի աստիճան
լայնությունների միջև:

Հյուսիսային թագ (լատին․՝ Corona Borealis), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Օձ, Եզնարած, Հերկուլես համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը՝ Դեմման (Հյուսիսային թագի), երկրորդ աստղային մեծության է։ Այն հյուսիսային միջին լայնություններից երևում է ամբողջ տարին։ Հյուսիսային թագը 2-րդ դարի աստղագետ՝ Պտղոմեոս նկարագրած 48 համաստեղություններից մեկն է և ժամանակակից 88 համաստեղությունների շարքին է պատկանում։ Հյուսիսային թագի ամենապայծառ աստղերը հյուսիսում ստեղծում են կիսաշրջանաձև աղեղ։ Անվանումն էլ հենց արտացոլում է այս ձևը, քանի որ այն նման է թագի։ Դիցաբանության մեջ այն խորհրդանշում է Դիոնիսոսի կողմից Կրետեի արքայադուստր Արիադնեին տրված թագը։ Այլ մշակույթներում համաստեղության ձևը կապվել է նախնիների, արծվի բույնի, արջի որջի և նույնիսկ ծխնելույզի հետ։ Պտղոմեոսը նաև առանձնացրել է Հարավային թագը, նորից նույն տեսքով, սակայն՝ հարավում։

Ամենապայծառ աստղն ունի 2,2 մագնիտուդ, այն Հյուսիսային թագի ալֆան է։ R Հյուսային թագը դեղին գերհսկա աստղ է, որը պատկանում է հսկա աստղերի հազվադեպ հանդիպող տեսակին, որոնցում ջրածնի պարունակությունը շատ քիչ է։ Т Հյուսիսային թագը, հայտնի է նաև Բռնկվող աստղ (Blaze star) անվամբ, գերնոր աստղերի արտասովոր տեսակ է։ Այն սովորաբար ունի 10 մագնիտուդ, բայց 1946 թվականին այն ունեցել է 2 մագնիտուդ։ ADS 9731-ն և Հյուսիսային թագի սիգմա աստղը, բազմակի աստղային համակարգեր են՝ համապատասխանաբար վեց և հինգ բաղադրիչներից կազմված։ Աստղերից հինգը ունեն Յուպիտերի չափսեր ունեցող էկզոմոլորակներ։ Աբել 2065-ը Արեգակնային համակարգից 1 միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող մեծ խտություն ունեցող գալակտիկաների կուտակում է, որը կազմված է ավելի քան 400 անդնամներից և որն իր հերթին ավելի մեծ Հյուսիսային թագի գերկուտակման մի մասն է կազմում։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային թագը ծածկում է երկնքի 179 քառակուսի աստիճանը՝ 0,433%-ը։ Այն իր մակերեսով 73-ն է՝ ժամանակակից 88 համաստեղությունների մեջ[1]։ Երկնքի հյուսիսային կիսագնդում գրաված դիրքը հուշում է, որ այն տեսանելի է հարավային 50-րդ զուգահեռականից հարավ գտնվող դիտորդների համար[1]։

Հարավում և արևմուտքում սահմանակցում է Եզնարածին, հարավում՝ Օձին, արևելքում՝ Հերկուլեսին։ Աստղագետների միջազգային միության կողմից 1922 թվականին ընդունված համառոտագրությունը Հյուսիսային թագի համար «CrB»-ն է[2]։ Հասարակածային կոորդինատային համակարգում, Հյուսիսային թագի ուղիղ ծագման սահմանը ընկնում է 15ժ 16,0ր և 16ժ 25,1ր միջակայքում, թեքման կոորդինատային միջակայքն է 39.71° - 25.54°[3]։ Հյուսիսային թագի հակառակը Հարավային երկնքում՝ Հարավային թագն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ridpath, Ian. «Constellations: Andromeda–Indus». Star Tales. self-published. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. Russell, Henry Norris (1922). «The New International Symbols for the Constellations». Popular Astronomy. 30: 469. Bibcode:1922PA.....30..469R.
  3. «Corona Borealis, Constellation Boundary». The Constellations. International Astronomical Union. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ postscript (link)
  4. Cornelius, Geoffrey (2005). Complete Guide to the Constellations: The Starwatcher's Essential Guide to the 88 Constellations, Their Myths and Symbols. London, United Kingdom: Duncan Baird Publishers. էջեր 70–71. ISBN 978-1-84483-103-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 446