Հիդրա (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիդրա (այլ կիրառումներ)
Հիդրա
Համաստեղություն
Լատիներեն անվանումHydra
ՀապավումHya
ԽորհրդանիշՀիդրա
Մակերես1303 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղ
  • Ալֆարդ (α Hya)— 1,98m
  • γ Hya — 2,99m (մ)
Ասուպային հոսքեր
  • Ալֆա-հիդրիդներ
  • Սիգմա-հիդրիդներ
Հարևան
համաստեղությունները
Անվանված էԼերնեյան հիդրա
լայնությունների միջև:
Ամենատեսանելին է փետրվար, մարտ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Հիդրա (հունարեն՝ ύδρα, լատին․՝ Hydra, հին հունական առասպելաբանության կերպարներից մեկի անունով), երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն։ Ամենապայծառ աստեղը՝ Ալֆարդը, ունի 2,0 տեսանելի աստղային մեծության հավասար պայծառություն։ Տեսանելիության լավագույն պայմանները փետրվար-մարտ ամիսներին են։ Ռուսաստանի տարածքում լավ տեսանելի է հյուսիսային հատվածում, իսկ մյուս շրջաններում մասնակի տեսանելի է։

«Հիդրայի գլուխը» աստերիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաստեղության արևմտյան մասում առանձնանում է անկանոն բազմանկյուն՝ «Հիդրայի գլուխը» աստերիզմը։ Աստերիզմը ներառում է հինգ աստղ՝ ζ, ε, δ, σ և η Հիդրաները։ Աստերիզմի արաբական համարժեքը կրում է Մարգարտյա մանյակ անվանումը, չինականը՝ Ալ թռչուն։

Ուշագրավ մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R հիդրա՝ երկար միջակայքերով փոփոխական Միրիդա տեսակի աստղ, որը պայծառությունը փոփոխում է ավելի քան 7m չափով մոտավորապես 387 օր միջակայքում[1]։
  • Հիդրայի համաստղությունում կան Մեսյեի կատալոգի երեք օբյեկտ, բնությամբ միմյանցից խիստ տարբեր. ցրված աստղային կուտակում M48-ը Երկիր մոլորակից 1500 լուսային տարի հեռավորության վրա, գնդային կուտակում M68-ը, տեղակայված 30000 լուսային տարի հեռավորության վրա, և M83 գալակտիկայի մասը, որի հեռավորությունը կազմում է մոտավորապես 15 միլիոն լուսային տարի։
  • Յուպիտերի ուրվականը՝ մոլորակային միգամածություն, որ հասանելի է տելեսկոպով ուսումնասիրությունների համար[1]։
  • Հիդրայի TW — աստղաբույլ, որը կազմված է 5–10 միլիոն տարեկան աստղերից։
  • 2M1207՝ շագանակագույն գաճաճ մոլորակով։
  • Համաստեղությունում ուսումնասիրվում են մի քանի հարյուր գալակտիկաներ (IC 4275, IC 4276, NGC 2555, NGC 2561 և այլն), որոնք հիշատակված են Նոր ընդհանուր կատալոգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին համաստեղություն է։ Ներառված է Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային մարմինների կատալոգում՝ «Ջրային օձ» անվանումով։ Հին հույները այս համաստեղությունն ընկալում էին, որպես Լերնեյան հիդրայի կերպար՝ Հերակլեսի երկրորդ սխրանքից։ Տես նաև Ագռավ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ ըստ զբաղեցրած մակերեսի այս համաստեղությունը առաջին տեղում է, փոփոխական աստեղերի թվով այս համաստեղությունը չի մտնում անգամ 2011 թվականին կազմված ցանկի առաջին տասնյակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Зигель Ф.Ю. Сокровища звездного неба: Путеводитель по созвездиям и Луне. — 5-е изд. — М: Наука, 1987. — С. 146. — 296 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]