Նավախել (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավախել
Համաստեղություն
Puppis constellation map ru lite.png
Լատիներեն անվանում Puppis
Հապավում Pup
Ամենապայծառ աստղ
  • Наос (ζ Pup)— 2,25m
  • π Pup — 2,71m
  • ρ Pup — 2,83m
  • τ Pup — 2,94m (մ)
Ասուպային հոսքեր
  • Պի-Պուպիդներ
  • Պուպիդներ-Վելիդներ
  • Ջետա-Պուպիդներ
Հարևան
համաստեղությունները
լայնությունների միջև:
Ամենատեսանելին է փետրվար ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Նավախել (լատ.՝ Puppis, Pup), երկնային սֆերայի հարավային կիսագնդի համաստեղություն։ Գտնվում է Ծիր Կաթինում։ Զբաղեցնում է 673,4 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է 241 անզեն աչքով տեսանելի աստղ։ Ռուսաստանի տարածքի ցանկացած հատվածից համաստեղությունը մասամբ տեսանելի է։ Ամբողջական տեսանելիությունը լայնություններում ավելի հարավ է 39-րդ զուգահեռականից։ Ուսումնասիրման լավագույն ժամանակը փետրվար ամիսն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Նավախելը Արգո նավ հսկայական համաստեղության մի մասն էր։ Արգո նավը 1752 թվականին Լայայլի նախաձեռնությամբ բաժանվեց երեք համաստեղությունների՝ Նավախել, Ողնուց, Առագաստ։ Նա այց ցանկին ավելացրեց նաև Կողմնացույցը։

HD 49798[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավախելի կազմում է գտնվում HD 49798 աստղն ուղիղ 8 աստղային մեծությամբ։ 1996 թվականին աստղագետները նկատեցին HD 49798-ից եկող տատանվող ռենտգենյան ճառագայթների հոսքեր։ Այդ մարմինը երկակի համակարգ է, որում օպտիկական դիապազոնի սահմաններում գտնվող բաղադրիչը պտտվում է ռենտգենյան ճառագայթների թույլ աղբյուրի շուրջ։ 2008 թվականին Սանդրո Մերեգետին՝ Միլանի տիեզերական համալսարանից, ու նրա գործընկերները կարողացան ստույգ չափել երու բաղադրիչների զանգվածները, եվրոպական ռենտգենային XMM-Newton տելեսկոպի միջոցով չափելով ռենտգենյան տատանումների հաճախականությունների տարբերությունը, որն առաջանում է Դոպլերի էֆեկտի հետևանքով։ Եվ այդ եղանակով կարողացան ստույգ որոշել օպտիկական դիապազոնում անտեսանելի բաղադրիչի շարժման արագությունը։ Գիտնականները պարզեցին, որ ռենտգենյան ճառագայթների աղբյուրի զանգվածը 1,28 անգամ մեծ է Արեգակի զանգվածից (պլյուս կամ մինուս արեգակնային զանգվածի 0,05 մաս), իսկ չափը մոտավորապես երկու անգամ փոքր է երկրի չափից։ Սա աստղագետներին հայտնի ամենազանգվածային եւ խիտ թզուկն է. դրանց մեծամասնությունը մոտավորապես երկու անգամ ավելի թեթև են։ Երկրորդ, օպտիկայով տեսանելի բաղադրիչն իրենից ներկայացնում է ինչ որ ժամանակ մեծ աստղի միջուկ, որի արտաքին շերտերը սպիտակ թզուկն ամբողջությամբ վերացրել է։ Թափվող նյութը պտտում է թզուկին, և այժմ այն մեկ լրիվ պտույտ կատարում է 13,2 վայրկյանում։ Գիտնականները համոզված են, որ համակարգը կհասնի ամենապայծառ, գերնոր Ia տիպի պայթյունի։ Երբ դա տեղի կունենա դեռևս հայտնի չէ։ Մինչև HD 49798-ը մոտավորապես 2 հազար լուսային տարի է։ Պայթյունի առավելագույն պայծառությունը մոտ 100−200 անգամ ավելի կլինի, քան Վեներան է, կհասնի լուսնի չափի կեսին։

Ուշագրավ մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Addle egg» — ի հայտ եկող մոլորակաձև միգամածություն։ 2007 թվականին աստղագետները Chandra տենտգենաօրբիտալային տելեսկոպի օգնությամբ նկատեցին RX J0822-4300 աստղը, որը շարժվում էր 4,7 միլիոն կմ/ժ արագությամբ։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավախել համաստեղության աստղերի ցանկ