Հարավային Խաչ
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչ (այլ կիրառումներ)
| Համաստեղություն | |
| Լատիներեն անվանում | Crux |
|---|---|
| Հապավում | Cru |
| Մասն է | Հարավային երկնային կիսագունդ[1] |
| Հակում | −64° −55° |
| Մակերես | 100 քառակուսի աստիճան |
| Հիմնական աստղեր | 4 |
| Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 19 |
| Ճանաչված մոլորակներով աստղեր | 1 |
| Պայծառ աստղեր | 5 |
| Մոտակա աստղեր | 0 |
| Ամենապայծառ աստղ | Acrux (α Cru) (0.87մ) |
| Ամենամոտիկ աստղ | η Cru (64.22 լտ) |
| Ասուպային հոսքեր | Crucids |
| Հարևան համաստեղությունները | Կենտավրոս Ճանճ |
| Հետազոտության պատմություն | |
| Հայտնաբերող | Պետեր Պլանցիուս և Emery Molyneux? |
| Անվանված է | Խաչ |
| Տեսանելի է +20° և −90°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է մայիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): | |
Հարավային Խաչ (լատ.՝ Crux), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Ճանճ և Կենտավրոս համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղերը չորսն են և դասավորված են խաչաձև։ Հյուսիսի միջին լայնություններից չի երևում։ Չորս պայծառ աստղերը կազմում են հեշտ ճանաչելի բծաճապաղում, որը ծառայել է նավագնացության համար։
Այս համաստեղությունում է գտնվում Ածխի պարկ մուգ միգամածությունը, որը հեշտությամբ տեսանելի է անզեն աչքով որպես մութ բիծ Ծիր Կաթինի ֆոնի վրա: Սակայն համաստեղության գլխավոր գանձը Գանձատուփ ցրված աստղակույտն է, որի ողջ գեղեցկությունը կարելի է գնահատել աստղադիտակով դիտելիս[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Южный Крест (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ Е.Левитан, Н.Мамуна. Что в нем особенного? // Наука и жизнь. — М.: Правда, 1988. — № 9. — С. 114.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 16)։ |
| ||||||